f

Անկախ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը


«Իրավական կրթություն և վերահսկողություն»

հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ:

Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական: Մինչդեռ ոստիկանության գործողությունները վկայում են, որ պահպանված չեն մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույնիսկ տարրական երաշխիքները:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված խախտումների վրա:

Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, իրավիճակը գնահատել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային սկզբունքների լույսի ներքո` այն իրողության հաշվառմամբ, որ իշխանական քարոզչամեքենայի ազդեցությունը բավականին մեծ է նաև ձեր կառույցների ներսում ու աշխատակիցների շրջանում:

Կարևոր է ստեղծված իրավիճակը գնահատել Ձեր դավանած արժեքներին համապատասխան` վերացարկվելով կոնկրետ անձանցից և արձագանքել Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, երբ քրեական գործերը դարձել են ընդդմախոսներին և այլախոհներին լռեցնելու միակ գործիքը:

հայտարարություն «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպություն բռնություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ թյուրքական բանակ ստեղծել
ՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին
Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման մրցույթ. ֆոնդը՝ 16 մլն դրամ
Արծրունին 2010 թ-ից եմ արգելել Արցախի բանակի վերաբերյալ լուսաբանում իրականացնել․ Մովսես Հակոբյան
Իրավասո՞ւ է արդյոք Արծրուն Հովհաննիսյանը սահմանի մասին տեղեկություն հաղորդել. Պարզաբանում են ՊՆ-ից․ «Փաստինֆո»
Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Գեղարքունիքում ՀՀ 3 զոհված զինծառայողների սպանության, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՀՀ ՄԻՊ
Կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի. Արյունաբանական կերտրոն
Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Տոկիո-2020
Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում է ստորագրել
Լոռիում BMW-ն դուրս է եկել ճանապարհից եւ մի քանի պտույտ շրջվել. վիրավորները պայմանագրային զինծառայողներ են
«Արարատը» մեկնեց Լեհաստան
Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել, մյուս երեքի վիճակը բավարար է. Գնել Սանոսյան
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը
ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով
Չինչինն ապրեցնող Դավիթի մահը գուժում է Հայաստանի մահը
Հարավային Կովկասի բանալիները լռակյաց փոխանցվում են Թուրքիային․ Զարուհի Փոստանջյան
Եթե սա ՊՆ աշխատող չի․ ով է ներքին կարգադրությամբ սրան հանել ժողովրդի թարմ վերքերը մրմռացնելու համար
Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու
Նիկոլ Փաշինյանը «Արմօյլ» ՓԲԸ-ի գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
«Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի. Թուրքիայի ԱԺ նախագահ
Նախագահ Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում
Ժամանակավորապես կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի, Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի գազամատակարարումը
Արման Դարչինյանը 1/8 եզրափակչում կմրցի սլովակ Անդրեյ Չեմեզի հետ. Տոկիո-2020
ՀՀ ՊՆ-ն հրապարկել է 3 զոհերի անունները
Հրադադարի համաձայնության մասին լուրը հաստատել է Հայաստանի ԱԳՆ-ն
Ավելին
Ավելին