f

Անկախ

Այս բանաձևը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում. Վերնատան հայտարարությունը


Հուլիսի 23-ին «Վերնատուն»  հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձևը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է․

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված և ըստ էության ընդունված բանաձևը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում: 

Իրավամբ, սա ԱՄՆ Կոնգրեսում երբևէ շրջանառված ամենահակահայկական բանաձևն է: Բանաձևը շրջանառվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության ուղիղ ֆինանսավորմամբ և Թուրքիայի դեսպանության ակտիվ աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ակնհայտորեն՝ Ռուսաստանի դեմ։ Այս բանաձևի նախագիծը տևական ժամանակ եղել է Պալատի օրակարգում, մինչդեռ հայկական դիվանագիտության կողմից եղել է զրո արձագանք։

Բանաձևի մի քանի ձևակերպումներ ոչ միայն խեղաթյուրում են իրականությունն ու ԼՂ հակամարտության պատմությունը, այլև տրամագծորեն ձևախեղում են խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունը, կրում են ակնհայտ թշնամական բնույթ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ։

Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում 1991 թվականից ներքին տեղահանվածների խնդրին, բանաձևում նշվում է, որ պետքարտուղարն ու պաշտպանության քարտուղարը պարտավոր են․

«Օրենքի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո Կոնգրեսին ներկայացնել զեկույց 

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թվի մասին, 1991 թվականից ի վեր»:

Նման խայտառակ ձևակերպումներով փաստաթղթի ընդունումը լուրջ և անշրջելի հարված է հասցնելու 1992 թվականից ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և կասկածի տակ է առնելու ԱՄՆ դերակատարությունը՝ որպես անաչառ միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն։ Սա լուրջ հարված է հասցնելու նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։ 

Այս բանաձևը արմատապես խեղաթյուրում է հակամարտության կարգավորման մոտ 30 տարիների ընթացքում ձևավորված միջազգային իրավական ողջ բազան։ Բանաձևը հակասում է ոչ միայն ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին, այլև նաև հենց ԱՄՆ Կոնգրեսի կողմից և 1991թ․ ընդունված 128-րդ և 1992թ ընդունված 907-րդ բանաձևերի էությանն ու բովանդակությանը։ 

Միաժամանակ այս բանաձևով փորձ է արվում մաքրել Ադրբեջանին նրա բոլոր մեղքերից՝ որպես պատերազմը հրահրող ու սկսող, որը միշտ փորձել և հիմա էլ փորձում է հակամարտությունը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, անգամ միջուկային ահաբեկչությամբ: Ավելին, այս բանաձևով փորձ է արվում ագրեսոր Ադրբեջանի բոլոր մահացու մեղքերը բարդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա։

 Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների աշխատանքին, ապա կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է անհապաղ գործողությունների կոնկրետ ծրագիր մշակել և քայլեր ձեռնարկել Պետքարտուղարության միջոցով այս բանաձևը Սենատի օրակարգից հանելու նպատակով։ Նման նախադեպեր Պետքարտուղարությանը հայտնի են և պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են։

«Վերնատուն»  հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ողջ քաղաքական, փորձագիտական և լոբբիստական ներուժը, բոլոր հնարավոր խողովակներով աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ և հասնել նրան, որ նման բանաձև Սենատում չդրվի քվեարկության։

Հայաստան Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբ ԱՄՆ

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր
Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում մի խումբ ահաբեկիչներ են վնասազերծվել
Շոյգուն մեկնաբանել է Աֆղանստանում   ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի առաքելությունը
Բաքվում երկու հայ գերիներին դատապարտեցին 15 տարի ազատազրկման
2021-ին Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով ռեկորդային թվով փախստականներ են զոհվել. The Guardian
Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. Հայտնի է նոր դատավորի անունը
ԱՀԿ-ում  հայտնել են  COVID-19-ից մահացության սրընթաց աճի մասին
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 30-31-ն ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով
Բայդենը  կարծում է, որ Ռուսաստանը միայն նավթ և միջուկային զենք ունի
Ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ. թուրքագետ
Պատերազմը շարունակվում է մեկ պատճառով. Փաշինյանը Բաքվին տվել է մի շարք դավաճանական խոստումներ. վկա է եղել ՌԴ-ն. Աշոտյան
Զարգացնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը. կամրապնդվի ԿԳՄՍՆ-Էկոնոմիկայի նախարարություն համագործակցությունը
Հանդիպել են ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանցիները մարտի են նետել նաև իրենց տեղեկատվական զորքերը․ Տիգրան Աբրահամյան
Ֆրանսիայում գիտեն, որ հայկական ժառանգությունը սպառնալիքի տակ է. դեսպան
Պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում
Ուզում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել. ՀՀ նախագահ Սարգսյանը՝ Mitsubishi Heavy Industries-ի նախագահին
Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի ուղղությամբ
Բաքվում դատախազը 16 տարի ազատազրկում է պահանջել լրտեսության մեջ մեղադրվող հայ գերիներից յուրաքանչյուրի համար
Մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ. Հետք
Մակրոնը կգա այն ժամանակ, երբ դա օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացների աջակցմանը. դեսպան
Արմեն Սարգսյանը փոխգործակցության հարցեր է քննարկել Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտի տնօրինության հետ
Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել
Ավելին
Ավելին