f

Անկախ

Լավագույնը, որ կարող է անել ԿԳՄՍ նախարարությունը, ոչինչ չանելն է


Խորհրդային տարիներին մի անեկդոտ կար: Մեկը գնում է աշխատանքի ընդունվելու: Հարցնում են՝ ի՞նչ կարող ես անել: Ասում է՝ օրինակ՝ կարող եմ էս բոչկեն (տակառը) գլորել: Հարցնում են՝ շատ լավ, ուրիշ ի՞նչ կարող ես անել: Պատասխանում է՝ է, կարող եմ չգլորել:

Այս օրերին, խոստովանենք, տավուշյան մարտերի, աշխարհի տարբեր անկյուններում հայ և ադրբեջանական համայնքների բախումների, քթներիս տակ թուրք- զորավարժությունների ու Թուրքիայի նախագահի ռազմաշունչ հռետորաբանության խորապատկերում ամենամեծ աղմուկն ու իրարանցումն առաջացրել են ԿԳՄՍ-ի նախագծած կրթական չափորոշիչները: Արդեն քանի օր է՝ հանրությունը չի հանդարտվում: Ե՞րբ է եղել երրորդ հանրապետության հռչակումից ի վեր, որ մեր հասարակության  մեջ կրթության ոլորտի որևէ ձեռնարկում այսպիսի շառավղով ցասումի  մեծ ալիք բարձրացնի, թեպետ երբեք էլ կրթության դրվածքից գոհ չենք եղել:

Հեղաշրջումից, այնուհետև նոր կառավարության ձևավորումից ի վեր սպասում էինք էական փոփոխություններ այս ոլորտում: Չկային: Իսկ երբ սկսվեցին մասնակի փոփոխությունները, հիշեցինք վերոհիշյալ անեկդոտը: Հիմա մնում է, որ թախանձագին խնդրենք այս նախարարությանը, որ ոչինչ էլ չանի (անեկդոտի հերոսի ասած՝ բոչկա չգլորի), որովհետև այն, ինչ փորձում է անել, նման է հոնքը սարքելու տեղը աչքը հանելուն:

Քննադատության թիրախ դարձավ հատկապես «Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգը» մշակած խումբը և նրա համակարգողը: Ինչո՞ւ:

Ընդհանրապես որևէ հայեցակարգ պետք է պատասխանի ինչու, ինչը և ինչպես հարցերին, այսինքն՝ ինչու ենք ուզում նոր համակարգ ստեղծել կամ հինը փոխել, ինչ ենք ստեղծում կամ հնում փոխում և ինչպես: Այդ պատասխանները տալու համար նախ պետք է առկա իրավիճակը նկարագրես, ցույց տաս դրականն ու խնդրահարույց իրողությունները, իսկ դա հնարավոր է անել միայն խոր ուսումնասիրության դեպքում, և ստացված արդյունքների  հիման վրա ձևակերպես նպատակներդ ու խնդիրներդ: Տվյալ դեպքում այս ամենը կարելի էր բխեցնել ավելի գերակա՝ հանրակրթության նոր հայեցակարգից: Սակայն հանրակրթության նոր հայեցակարգ չի մշակվել, փոխարենը նոր չափորոշիչներ են սահմանվել, որոնք ներկայացված են  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով: Թե ինչ ճակատագիր է ունենում այն ծրագիրը, որ գործը սկսում հակառակ ծայրից, մեկնասբանելու կարիք չունի, բոլորին է հայտնի:

Այսպես թե այնպես մեր ձեռքի տակ միայն այդ փոփոխությունների նախագիծն է, ուստի տեսնենք, թե դրանով ինչ են նախատեսում:

Խնդրո առարկա փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է, որ «հանրակրթության պետական չափորոշչի վերանայումից անցել է շուրջ տասը տարի, այնինչ հանրակրթության ոլորտում անցկացված ուսումնասիրությունները մատնացույց են անում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը»: Ի՞նչ ուսումնասիրություններ. հղումներ չկան: Բոլոր հիշատակումներն այս կարգի են. «Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի…», «Ուսումնասիրությունները ցույց են տվել…» և այլն: Մենք պարզապես պետք է հավատանք նախագծի հեղինակներին և անվերապահորեն ընդունենք նրանց գաղափարները, և վերջ: Բայց ամբողջ հարցն այն է, որ դրանք դժվար է գաղափար համարել, համենայն դեպս դժվար է դրանք հասկանալ: Շարադրանքի պարբերությունների մեծ մասը զարմանք ու տարակուսանք են հարուցում:

Օրինակ՝ հիմնավորելու համար, որ կրթության որակը ներկայումս ցածր որակի է և ոչ բոլորին հասանելի, նախագծի հեղինակները աղքատ և ոչ աղքատ, գյուղական վայրերի և քաղաքների բնակչության տվյալներ են բերում: Այսպես. «Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, ի համեմատություն աղքատության շեմից ներքև գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն: <…> Գյուղական բնակիչության շրջանում միայն 9 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, համեմատած Հայաստանի մարզային գրանցվող 25 տոկոս, իսկ Երևանում գրանցվող 31 տոկոս ցուցանիշների հետ»: Այս ցուցանիշները խոսում են կրթության որակի՞, թե բնակչության սոցիալական վիճակի ու գյուղական վայրերում կրթական հաստատությունների վատ կառավարման մասին, ի՞նչ դեր ունեն այս առնչությամբ կրթության չափորոշիչները: Բայց տեսեք, թե ինչ եզրահանգում է արվում. «Ուստի, հանրակրթության բովանդակության արդիականացումը և դրա կիրառականության բարձրացումը հանրային զարգացման ամենակարևոր խնդիրներից են»: Ուրեմն, եթե  կրթության բովանդակությունն արդիականանա, գյուղի և քաղաքի անհավասարությունը կվերանա՞:

Փաստաթղթի «Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները» բաժնում կարդում ենք. «Չափորոշչում (փոփոխման ենթակա-Ա.Հ ) կրթության բովանդակության մասնատվածությունը, բովանդակային պահանջների ոչ լիարժեք մասնավորեցումը չի ապահովում մեթոդական նորարարության միջավայր։ Մյուս կողմից, հիմնական ծրագրերի բովանդակության նվազագույնը սահմանելով՝ հանրակրթության պետական չափորոշիչը կարևորում է բովանդակությունը հիշելը, իմանալը։ Այսպիսով՝ գործող չափորոշչի մոդելը սահմանափակում է դպրոցների և ուսուցչական համայնքի զարգացումը և չի խթանում նորարարությունը»։ Փաստորեն, եթե աշակերտից պահանջվում է կարդացածն ու լսածը հիշել և իմանալ, դա լավ չէ և խոչընդոտում է զարգացումն ու նորարաությունը: Այսպիսի «հանճարեղ» միտք էլ որտե՞ղ կարելի էր կարդալ, եթե ոչ նոր հեղափոխական կառավարության փաստաթղթում:

Բայց սա դեռ քիչ է, «Առկա խնդրի առաջարկվող լուծումը»  բաժնում էլ կարդում ենք. «Ի տարբերություն գործող չափորոշչի՝ նախագծում կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC)»:

Ի՞նչ է կարողունակությունը: Ըստ բառի ստուգաբանության, պետք է հասկանալ կարողություն ունենալու ունակություն, բայց նախագծի հեղինակները չեն բացատրում, թե դա ինչ է, մինչդեռ պարզվում է՝ սովորական կարողունակությունից բացի, կան նաև առանցքային կարողունակություններ, փակագծում տրված բացատրությունից պարզվում է, որ դրանք  են՝ գիտելիքը, հմտությունը, վերաբերմունքը և արժեքային համակարգը (՞), միաժամանակ կարևոր չեն  այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք սովորողը ձեռք է բերում առանձին առարկաների ուսումնասիրության շնորհիվ: Որևէ մեկն այս գլուխկոտրուկից ինչ-որ բան հասկացե՞լ է: Եվ այս շիլաշփոթը երկնել են Եվրոպայի խորհրդի ինչ-որ փաստաթղթի հիման վրա՞, և այս խառնաշփոթ մտքերով չափորոշիչնե՞ր են առաջարկում, այն էլ «նորարարության» փաթեթավորումո՞վ: Պարզվում է, որ  նոր չափորոշիչների հեղինակները նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են նաև մի շարք երկրների հանրակրթական չափորոշիչների սահմանման փորձը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս,   Մինեսոտա, և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի ևն, և իրենց հավաստմամբ՝ առաջարկվող չափորոշիչները մի քիչ նման են սինգապուրյան, մի քիչ էլ էստոնական փորձին: Մնում է եզրակացնել, որ ուրիշ երկրների փորձն ուսումնասիրելիս տվյալ նախագծի հեղինակները, իրենց իսկ լեզվով ասած, համապատասխան կարողունակություն չեն ունեցել, այլապես չէր ստացվի տարբեր տեղերից վերցրած մտքերի այս շփոթը:  

Այս փաստաթուղթը մինչև վերջ կարդալու համար առնվազն մազոխիստ պետք է լինել, ուստի խնայելով ընթերցողի նյարդերը՝ չենք շարունակի, նշենք միայն, որ այս չափորոշիչներով նվազեցվել են հայոց լեզվի և գրականության դասաժամերը և բեռնաթափվել է ծրագրերում նախատեսված բովանդակությունը: (Հիշենք, որ բուհերի ծրագրերից հայոց լեզվի առարկան հանելիս խոստացել էին փոխարենն այդ առարկայի դասավանդումն ուժեղացնել միջնակարգ դպրոցում):

Ինչ վերաբերում է բուն չափորոշիչներին, ապա նույն խառնաշփոթն այստեղ է: Ի դեպ, այստեղ արդեն իմանում ենք, որ տարբեր կարողունակություններ կան՝ լեզվական, մշակութային, ինքնաճանաչողական և սոցիալական, ժողովրդավարական և քաղաքացիական և այլն: Պարզվում է, որ սովորողներն այս չափորոշիչների շնորհիվ ճանաչելու են «հայ մշակույթն ու  մարդկային (՞) քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները» և այլն: Հայ գրականության մասին խոսք չկա: Եվ անհասկանալի է, թե ինչպես են խեղճ սովորողները ճանաչելու հայ մշակույթի և տարբեր քաղաքակրթությունների բաղադրիչները, եթե նրանցից ակնկալվող վերջնարդյունքներն ընդամենը հայերեն ազատորեն գրավոր և բանավոր խոսք ստեղծելն է: Ընդամենը:

Այն, որ միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետք է ազատ արտահայտվի գրավոր և բանավոր, ոչ ոք չի վիճարկում: Սա շրջանավարտին առաջադրվող պահանջներից մեկը պետք է լինի, ընդ որում նվազագույն պահանջներից մեկը: Բայց ուզում ենք հասկանալ՝ որտե՞ղ է հայ գրականությունը, ամբողջական պատկերացումը հայ գրականության մասին՝ իր զարգացման ընթացքով: Գրականության պատմությունը, ըստ այս նորարարների, գիտելիքի աղբյուր չէ, ընդհանրապես գիտելիքը կարևոր չէ, գրականությունն էլ ընդամենը գործիք է, միջոց, որպեսզի սովորողը կարդա հանձնարարվող տեքստերը, հասկանա ու վերլուծի, և բնավ կարևոր չէ՝ այդ տեքստը Խորենացին է գրել, թե, ասենք, Կաֆկան:

Ուրեմն ինչո՞ւ է թիրախ դարձել  «Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգը» մշակած խումբը և նրա համակարգողը: Մարդիկ լուծել են այն խնդիրը, ինչն առաջադրել է իրենց նախարարությունը: Եվ պատահական չէ, որ այս գործին առնչություն չեն ունեցել և՛ գիտությունների ակադեմիան, և՛ առաջատար բուհերի համապատասխան ամբիոնների գիտնականները, պատահական չէ, որ Շիրակացու ճեմարանը, որի ուսուցիչներից մի քանիսն ընդգրկված են նշված խմբում, հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ճեմարանական ուսուցիչներն ընտրվել են այդ խմբում որպես անկախ փորձագետներ, իրենց նախաձեռնությամբ՝ մասնակցելով մրցույթին, և «պետական չափորոշիչների ստեղծման ընթացակարգն իրականացվում է պատվիրատուի ներկայացրած պայմանների և պահանջների համաձայն, հետևաբար անկախ փորձագետն այս պարագայում չի ներկայացնում իր ուսումնական հաստատության կարծիքը, ավելին՝ այն կարող է չհամընկնել վերջինիս տեսակետի հետ»:

Մենք անդրադարձանք հայոց լեզվին և գրականությանը, մինչդեռ հայոց պատմության դեպքում ավելի վտանգավոր վիճակ է: Բանն այն է, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը՝ Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017-19 թթ. թուրքերի հետ համատեղ հեղինակել է «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Եվ նույն Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը խիստ անհանգստություն  է պատճառել Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատողներին, որոնք պատրաստվում են դիմել Ազգային անվտանգության ծառայությանը՝ համարելով, որ առկա են պետական և ազգային անվտանգության  հետ կապված խնդիրներ:

Ելնելով այս ամենից՝ կրկնում ենք՝ լավագույն բանը, որ կարող է անել ԿԳՄՍ նախարարությունն իր նախարարով, այն է, որ ոչինչ չանի կրթության ոլորտում: Ինչպես որ կորոնավիրուսի վարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ առողջապահության նախարարը վտանգավոր է մեր բնակչության առողջության համար, այնպես էլ հիմա, ինչպես տեսնում ենք, կրթության և գիտության նախարարը վտանգավոր է մեր աճող սերնդի կրթության համար:

Անահիտ Հարությունյան

Կրթություն եվ գիտություն Հայաստան հանրակրթության չափորոշիչներ

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին