f

Անկախ

Ճգնաժամն էլ ավելի է սրում երեխաների միջև սոցիալական գործոնով պայմանավորված տարբերությունները․ կրթության փորձագետ


Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է ուսունական տարին հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մինչ դասերի մեկնարկն առկա անորոշությունները, սակայն, չեն կարգավորվել, ոչ էլ ծնողների ու ուսուցչական համայնքի դժգոհությունն է նվազել։

Նոր ուսումնական տարվա խնդրահարույց երևույթներից մեկն այն է, որ նույն տարիքի մեկ երեխան նույն ծրագիրը ստիպված է լինելու յուրացնել շաբաթական երեք օր դպրոց հաճախելով, մյուսը՝ վեց օր։ Իսկ շատ մասնավոր դպրոցների աշակերտների օրակարգում ընդհանրապես փոփոխություններ տեղի չեն ունեցել․ նրանք շարունակում են կրթվել հնգօրյա ռեժիմով։

Արմինեի որդին սովորում է երկրորդ դասարանում, 28 հոգանոց դասարանը երկու խմբի են կիսել, և յուրաքանչյուր խումբ դասի է հաճախում օրը մեջ պարբերականությամբ։ Ծնողը մտահոգված է, որ նախորդ տարի ուսումնական ծրագրից հետ մնացած որդին երեք օրով չի հասցնի ծրագիրը պատշաճ յուրացնել։ «Առանց այդ էլ նախորդ կիսամյակի մեծ մասըն օնլայն տեղի ունեցավ։ Վայբերով կիսատ-պռատ դասերի արդյունքում ի՞նչ պետք է սովորեր առաջին դասարանցին։ Որդիս, օրինակ, օնլայն շրջանում սովորած որևէ բան չի հիշում։ Հիմա էլ, փոխանակ ավելի շատ դաս անեն՝ նախորդ տարվա բացը լրացնելու համար, ճիշտ հակառակն է։ Շաբաթական 3 օր դասի գնալով ի՞նչ պետք է սովորի երեխան, մանավանդ որ ինքս որպես ծնող նրա հետ զբաղվել չեմ կարող, ոչ էլ կարող եմ մասնավոր պարապմունքների ուղարկել»,- ասում է նա։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եռօրյա և վեցօրյա ուսուցումը համարում է ԿԳՄՍՆ հրապարակած ուղեցույցի առանցքային խնդիրը։ «Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կարողանան դասարանները փոքրացնել և  դասասենյակում ապահովել պահանջված հեռավորությունն աշակերտների միջև»,- ասում է Խաչատրյանը՝  հավելելով, որ այսպիսով անհավասար պայմաններ են ստեղծվում սովորողների համար։

Նրա խոսքով՝  փոքր դպրոցների ու դասարանների երեխաները սովորականի նման կշարունակեն իրենց ծրագիրն անցնել, իսկ մեծ դասարանները, որոնք կիսվում են, ստիպված են լինելու  կրկնակի տեմպերով  յուրացնել  նույն ծրագիրը։

«Այստեղ խնդիրն այն է, որ այդ երեխաները պետք է ստանան ավելի շատ հանձնարարություններ և ավելի շատ ինքնուրույն աշխատեն»,- ասում է Խաչատրյանը՝ կանխատեսելով, որ երեխաների համար լուրջ դժվարություններ են ի հայտ գալու։

«Այնպես չէ, որ հնգօրյա գրաֆիկի ժամանակ բոլորը լավ սովորում էին։ Բայց  հիմա ավելի է բարդանալու խնդիրը»,- ասում է նա։

Կրթության փորձագետի կարծիքով՝  գուցե կլինեն առարկաներ, որոնք անգամ սեղմված գրաֆիկով աշակերտները կկարողանան հաղթահարել, սակայն ցանկալի է, որ որոշ առարկաների համար լրացուցիչ դասեր տեղի ունենան․ օրինակ, հեռուստադասեր, կամ օնլայն դասեր։ Սակայն սա էլ լուծում չէ, եթե երեխան սովորելու ցանկություն չունի։

«Մեծ ծավալի աշխատանք մնում է երեխաներին։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաների մեծ մասը սովոր չէ ինքնուրույն աշխատելուն։ Հարուստ ընտանիքները վարձելու են դասապատրաստող, որն այդ բացը լրացնելու է, բայց նման հնարավորություն չունեցող ընտանիքի երեխային  ոչ ոք չի օգնելու, ինքն էլ ինքնուրույն սովորելու կարողություն չունենալով՝ էլ ավելի հետ կմնա»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով կրթական անհավասար պայմանների հետևանքներին՝ Խաչատրյանը կանխատեսում է, որ երեխաների միջև տարբերություններն ավելի են մեծանալու։

«Հիմա էլ  նույն դասարանում ունենք շատ լավ պատրաստված  և գրեթե ոչինչ չիմացող երեխաներ, ապագայում  այդ տարբերությունն ավելի կսրվի, իսկ հիմնական պատճառը սոցիալական գործոնն է։ Ճգնաժամն էլ ավելի է սրում այդ տարբերությունները»,- ասում է նա։

Կրթության փորձագետը կարևորում է, որ դպրոցներում երեխաներին այսուհետ սովորեցնեն նաև ինքնուրույն սովորել։ Սակայն դա արդեն ապագային միտված քայլ կլինի։  Այս կիսամյակի համար դա հնարավոր չի լինի ապահովել։

Ծնողների դժգոհության մեկ այլ պատճառ էլ դպրոցների՝ մի քանի հերթով գործելն է։ Այս հանգամանքը գլխացավանք է դարձել հատկապես աշխատող ծնողների համար։

«Նախկինում  երեխաներիս առավոտյան ես կամ ամուսինս դպրոց էինք տանում, ապա գնում աշխատանքի։ Երկարօրյայի ավարտին արդեն ես գնում էի երեխաներիս հետևից։ Բայց այժմ երկարօրյան չկա, հերիք չէ, երեխաներիցս յուրաքանչյուրն էլ մի հերթի է դասի գնում։ Ստացվում է, որ օրվա ընթացքում երեք-չորս  անգամ դպրոց պետք է գնամ՝ երեխաներին տանել-բերելու համար։ Նման գրաֆիկն անհամատեղելի է իմ աշխատանքի հետ»,- ասում է Ալինան։

Ծնողը նշում է՝ հասկանում է, որ ամեն ինչ արվում է երեխաներին վիրուսից պաշտպանելու համար, սակայն նաև շեշտում է՝ երեխան հաստատ չի օգտվի, եթե երեխաների դպրոցական և իր աշխատանքային գրաֆիկի անհամատեղության պատճառով ստիպված լինի դուրս գալ աշխատանքից․ չէ՞ որ ընտանիքի ֆինանսական կայունության խնդիր է առաջանում։

Դպրոցական խառը գրաֆիկից դժգոհում է նաև  Անահիտը․ ասում է, որ նախկինում հասցնում էր իր երեխաներին դասերից հետո տարբեր խմբակների տանել՝ ապահովելով նրանց թե ֆիզիկական, թե հոգևոր ու մշակութային զարգացումը։ Այժմ այդ ամենից զրկված են։ «Դպրոցների  խառը գրաֆիկների պատճառով դեռևս խմբակավարներն էլ ժամ չեն կարողանում սահմանել պարապմունքների համար․ խմբի մի երեխան առավոտյան է, մյուսը կեսօրին է դասի և այդպես շարունակ»,- ասում է նա։

Ծնողները շեշտում են՝ մինչ իշխանությունները փորձարկումներ են անում՝ նոր  կորոնավիրուսի հետ համակեցության ուղիներ գտնելու համար, ժամանակն անդառնալիորեն անցնում է և տուժում է հատկապես մատաղ սերունդը և նրա կրթությունը։

«Մեր ստացած կրթության հետ համեմատելով դժգոհում էինք ժամանակակից կրթությունից։ Սարսափելի է պատկերացնել, թե կրթական ինչ ցենզ ենք ունենալու մի քանի տարի հետո»,- ասում են նրանք։

 

դպրոց Սերոբ Խաչատրյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին