f

Անկախ

«Ավրորան» հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը


«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաեւ պետական եւ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի եւ Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:

«Ավրորան» նաեւ հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:

Մինչեւ նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Ավրորա բարեգործություն Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Գերմանիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր  նրանց, ովքեր օգնել են աշխարհն  ազատել ֆաշիզմից
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2 087 հա տարածք
Փորձագետը նշել է խնդիրը, որը խոչընդոտում է Հայաստանի եւ Աբխազիայի միջեւ երկաթգծի բացմանը
Երկիր մոլորակի  յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչը վարակվել է COVID-19- ով
«Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը». Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը ներառվել է The Guardian պարբերականի թեմատիկ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին 33-ամյա վարորդը «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը. նա տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ
ԼՂ-ում ավարտվել է ՌԴ խաղաղապահների համար նախատեսված 30 բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան
ԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր. ուղիղ
Վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Շուշիի ազատագրումը. Սենոր Հասրաթյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տաքսիների ծառայությունների համակարգի փոփոխությունների համար աշխատանքային նոր խումբ է ձևավորվել
«Ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել»․ Մարգարյան փողոցում չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել
Դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցման կազմակերպման կարգի մասին
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
ԱԻ նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղին» հուշագիր են ստորագրել. կողմերը կփոխանակվեն կուտակած փորձով
Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ
Կոմանդոսին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեց
Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն միգուցե առանց Մխիթարյանի
44-օրյա պատերազմի ընթացքում Ավստրիայից Հայաստան ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն էլ չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարարն ահազանգում է
Ավելին
Ավելին