f

Անկախ

Այդպիսի հայտարարություններն ուղղակի պոպուլիստական, հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու նպատակ են հետապնդում․ տնտեսագետ


«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական պորտերը, ընձեռնվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե արդեն կբացվի մեր շուկան Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանի շուկան՝ մեզ համար»,- խոսելով տնտեսական զարգացման հեռանկարների մասին հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։

«Անկախը» զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ պարզելու, թե սահմանների բացումն ինչ ռիսկեր և ինչ հնարավորություններ է առաջացնելու ՀՀ տնտեսության համար։

-Պարոն Պարսյան, վերջին օրերին էկոնոմիկայի նախարարի և պատգամավորների մակարդակով շեշտադրվում են սահմանների ապաշրջափակման դրական հնարավորությունները։ Որպես մասնագետ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է, սահմաների ապաշրջափակումը և թուրք-ադրբեջանական շուկաների  հասանելիությունն ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ  կստեղծի մեր տնտեսության համար։

-Կարծում եմ՝  նման հայտարարություններ այս պահին,  այս մթնոլորտում անելը չափից շուտ է և պետք է հաշվի առնել ոչ միայն տնտեսական  գործոնները, այլ նաև անվտանգության և քաղաքական գործոնները։ Տնտեսական հարաբերությունները կարող են գործել կամ  տնտեսական գործարքներ կարող են կնքվել, երբ կա անհրաժեշտ միջավայր՝ անվտանգության, քաղաքական փոխադարձ վստահություն։ Մենք չունենք այդպիսի միջավայր։ Եվ այս պահին տնտեսական շահութաբերության, հնարավոր օգուտների մասին ուղղակի տեղին չէ խոսել։

Երկրորդը՝ սահմանը բացելուց առաջ պետք է մեր տնտեսությունը պատրաստել։ Սովորաբար,  երբ երկրներն  առևտրատնտեսական  հարաբերություններ են սկսում, սկսելուց առաջ կնքում են բազմաթիվ փաստաթղթեր, տեխնիկական կանոնակարգեր, նաև սահմանի վրա ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ՝ մաքսակետ և այլն, սրանք բավականին աշխատատար, ժամանակատար և ֆինանսատար գործընթացներ են։ Ես վստահ եմ, որ գործող  իշխանություններն ի դեմս տնտեսական, ֆինանսական բլոկի ներկայացուցիչների,  ի  վիճակի չեն այդ գործողություններն իրականացնել սեղմ ժամկետներում։ Պետք է ավելի ռեալ նայել իրավիճակին՝ հաշվի առնելով նաև այն գործոնը,  որ պետական  համակարգում պաշտոնի  նշանակվում են մարդիկ, որոնք պետական ծրագրերի, պետական փաստաթղթերի հետ առնչություն չեն ունեցել, նրանք չգիտեն՝ ինչ  է պայմանագիրը, փաստաթուղթը, հարաբերությունը, համաձայնագրերը։ Նման թիմի ու մթնոլորտի պայմաններում այդպիսի փաստաթղթեր  կազմելը կարող է երկար տևել։

Եվ հետևաբար,   այս պահին կոչ կանեմ, որ նման լավատեսական հայտարարություններ անելուց առաջ մեկ անգամ ևս մտածեն, հակառակ դեպքում կստացվի, որ նրանք զուտ քաղաքական հայտարարություններ են անում՝  փորձելով հասարակության մոտ չափից շուտ և չափից շատ լավատեսական սպասումներ առաջացնել, ինչը, կարծում եմ,  պետք չէ, պետք է ավելի իրատեսական լինել՝  հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ երկու կողմից  թշնամական երկրներ են,   և նրանց թշնամանքը չի ավարտվել այս արցախյան պատերազմով, այլ դեռ շարունակվում է։

-Պարոն Պարսյան, մեկ ամսից ուժի մեջ կմտնի թուրքական ապրանքների ներմուծումն արգելող օրինագիծը։ Արդյո՞ք  թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ու թուրքական նավահանգիստների և շուկայի հասանելիության վրա հույս դնելը միմյանց չեն հակասում։

-Նույն կառավարությունը որոշում  է կայացրել   6 ամսով սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը, միաժամանակ հայտարարում է, որ մենք  կկարողանանք օգտվել թուրքական նավահանգիստներից, կարծում եմ՝ սրանք իրար հակասող գործընթացներ են։ Չես կարող արգելել թուրքական ապրանքների ներկրումը և միաժամանակ հույս ունենալ, որ  թուրքերը կբացեն իրենց նավահանգիստները  հայկական ընկերությունների առջև։

-Գուցե արգելքը չեղարկելու մտադրությո՞ւն ունեն։

-Այդ փաստաթուղթը կա և այս պահին որևէ չեղարկման մասին առհասարակ խոսակցություն  չկա։ Դատելով նրանց քայլերից ՝ այդպիսի հայտարարություններն ուղղակի պոպուլիստական, հանրությանն մոտ  դրական  սպասումներ առաջացնելու նպատակ են հետապնդում։ Այդ հայտարարությունների տակ որևէ  տնտեսական տրամաբանություն, ֆինանսական քաղաքականություն չկա։

-2009-ին,  երբ հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին սահմանը բացելու քննարկումներ էին ընթանում, մասնագետներն ահազանգում էին, որ առանց օրենսդրական դաշտի կարգավորման սահմանը բացելու դեպքում մեր տնտեսությունը հոգևարքի կմատնվի։ Այս պարագայում երկու սահմանի մասին է խոսքը։ Արդյո՞ք այդ վտանգը  կրկնակի առումով կա։ Եվ  անցած տարիների ընթացքում ինչ-որ առումով պատրաստվե՞լ ենք հնարավոր նման հեռանկարին, թե՞ չէ։

-Ինչ վերաբերում է ադրբեջանական  ապրանքների հնարավոր հոսքին, նշեմ, որ Ադրբեջանի  արտահանման 90 տոկոսը նավթագազային ապրանքներն են։ Մենք գազն ավելի էժան  ստանում ենք Ռուսաստանից, իսկ  բենզին, դիզելային  վառելիք՝ դարձյալ Ռուսաստանից՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան։ Իսկ ապրանքների 2-րդ խումբը,   որ Ադրբեջանն արտահանում է,  բանջարեղենը և մրգերն են։ Ադրբեջանական էժան միրգ- բանջարեղենի մուտքը հայկական շուկա կործանարար կլինի նույն մեր գյուղատնտեսության համար։ Նման  հայտարարություններ անելուց առաջ պետք է գնահատես ադրբեջանական այդ ապրանքների մրցունակությունը և  մեր տեղակարն արտադրության վիճակը։ Մեր ջերմոցներն ավելի թանկ են վճարում ջեռուցման ծախսերի, պարարտանյութի համար և այլն, հետևաբար  ապրանքներն էլ ավելի թանկ են։  Մենք չպետք է  արտաքին տնտեսական քաղաքականությունը վարենք տարրական սպեկուլյանտի տրամաբանությամբ՝  էժան բերենք, թանկ ծախենք Հայաստանում, այլ պետք է հաշվի առնենք նաև մեր արտադրողի շահերը։

Կարծում եմ՝ սահմանների բացմանը մենք հիմա պատրաստ չենք՝ հաշվի առնելով նաև ավելացող նոր գործոնները։ Մասնավորապես,  թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը կամ ադրբեջանական թումանի արժեզրկումը, ինչի արդյունքում այդ երկրների ապրանքներն  այդքան մրցակցային առավելություններ ունենալուց բացի ունեն նաև արտարժութային  առավելություն։  Վերջին 8 տարիների ընթացքում մեր դրամն արժեզրկվել է մոտ 20 տոկոսով, թուրքական լիրան՝ 2-3 անգամ, իսկ ադրբեջանական  թումանը՝ մոտ 120-130 տոկոս, այսինքն այս պայմաններում մեր ապրանքներն ուղղակի թանկացել են։ Բացի այդ, Թուրքիան  Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ է և  իրավունք ունի Թուրքիա ներկրվող ապրանքների կեսի համար մաքսատուրք ահմանել մինչև 48 տոկոս։ Բնականաբար,  Հայաստանից որ ապրանքի ներմուծումն ուզենա սահմանափակել, այդ քայլին կդիմի։ Մի հանգամանք ևս ուզում եմ նշել՝ Թուրքիան տարեկան արտահանում է 170 մլրդ դոլարի ապրանք, և  այդ երկրից Հայաստան արտանահվող շուրջ 270 մլն դոլարը թուրքական տնտեսության համար էական նշանակություն չունի։ Եվ հակառակը, մեր արտահանումը կարող էր ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա, բայց ինքը բոլոր սահմանափակումները դրել է։ Եվ  դրանով է պայմանավորված, որ 270 մլն ներմուծման դիմաց  Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմում է մոտ  1,5-2 մլն դոլար։  Արտահանում ենք հիմնականում չմշակված կաշի և զարդեր։ Մնացած ապրանքների  մասով թուրքիան ըստ էության սահմանափակումներ է կիրառել մեր ապրանքների նկատմամբ։

Ուզում եմ ասել՝ իրենք  շահագրգռված չեն հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ։ Բացի այդ, երբ խոսում ենք  թուրքական նավահանգիստների մասին, մեզ ավելի ձեռնտու է օգտվել Փոթիի և Բաթումի նավահանգիստներից, քանի որ մեզ մոտից   երկաթգիծն այնտեղ հասնում է։ Իսկ թուրքական նավահանգիստների  ծառայությունների գների մասին  առ այսօր որևէ տեղեկություն չկա։  Երբ հայտարարում են՝ մենք  կկարողանանք արտահանել, այո, տեսականորեն հնարավոր է, բայց ի՞նչ գներ կառաջարկեն  հայկական ընկերություններին կամ ի՞նչ գնով են այս պահին առհասարակ իրենք ծառայություններ մատուցում, չկա նման տեղեկատվություն։

-«Իմ քայլի» պատգամավորներից մեկը  հայտարարել է, թե  ինչ վատ կլինի, որ  ադրբեջանական  շուկան հասանելի լինի մեր տնտեսվարողի համար։ Ձեր կարծիքով՝ իրատեսակա՞ն է, որ հայկական որևէ  տնտեսվարող հաջողի ադրբեջանական շուկայում։

-Միանշանակ ոչ։ Դարձյալ կրկնում եմ՝ տնտեսական գործընթացները կտրված չեն քաղաքական, ազգային, անվտանգության գործընթացներից։ Եթե  չկա համապատասխան միջավայր, տնտեսական հարաբերությունները չեն կարող տեղի ունենալ։

Համաձայնագրում  նշված է, որ պետք է ճանապարհները բացվեն, Հայաստանն ապաշրջափակվի։ Դրանց անվտանգությունն ո՞վ է երաշխավորում։ Եթե օրինակ՝ Հայաստանից Արցախ  ճանապարհի անվտանգությունը երաշխավորում է ռուսական կողմը, Ադրբեջանից  Նախիջևան դարձյալ ռուսական կողմը, ո՞վ է երաշխավորելու  ենթադրենք Ադրբեջանի տարածքով Ռուսաստան հայկական բեռների տեղափոխումը։ Չկա որևէ  փաստաթուղթ, պայմանավորվածություն։ Եվ  չեմ կարծում՝ որևէ տնտեսվարող կհամարձակվի այդ տարածքով բեռ տեղափոխել նման  ատելության պայմաններում և այդքան դաժանություններից հետո։

-Ստացվում է՝   համաձայնագրի այդ կետն ավելի շատ ռիսկեր և հարցեր է պարունակում, քան հնարավորություններ։

-Ադրբեջանի դեպքում կոնկրետ կա անվտանգության երաշխավոր․  Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների Նախիջևան տեղափոխման երաշխավորը ռուսական կողմն է, բայց մենք չունենք նման երաշխավոր, եթե ուզենանք ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել։

Այդ ռիսկերի կշռման, ռիսկերի նվազեցման ուղիներ, փաստաթղթեր, քայլեր չկան, ուղղակի թղթի վրա գրված ցանկություններ են, որոնք հիմնավորումներ չունեն։

 

 

Սուրեն Պարսյան խմբագրի ընտրանի հարցազրույց սահմանների բացում տնտեսություն գյուղատնտեսություն Վահան Քերոբյան

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին