f

Անկախ

Այս դրույթի ընդունմամբ կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է․ Սերոբ Խաչատրյան


Կառավարությունն  որպես անհետաձգելի օրինագիծ ընդունել ու ԱԺ հաստատմանն է ուղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով։

Ուշագրավ է, որ այս օրինագիծը տարիների պատմություն ունի, մշակվել ու որոշակի ավարտուն տեսքի էր բերվել դեռ նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան օրինագծի իրենց տարբերակի մշակմանը։ Բայց տարիներ շարունակ օրենքի ընդունմանը սպասած մասնագիտական հանրությունը հույս անգամ չուներ, որ նման  խառը իրավիճակում, երբ օրենսդրական կարգավորման բազմաթիվ առաջնահերթ այլ ոլորտներ կան, այս օրինագծի մասին հիշողներ  կլինեն և այն ԱԺ-ում կքննարկվի։

Բայց արի ու տես՝ ԵՊՀ գիտխորհրդի և ԳԱԱ կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո օրինագծում ներառվում են անցումային դրույթներ, այն  դառնում է անհետաձգելի և առանց քննարկման ընդունվում է կառավարությունում։ Ուշագրավ է, որ այս անհետաձգելի օրինագծի համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում գործող բուհերն ու գիտահետազոտական հիմնարկությունները զրկվելու են ինքնակառավարման հնարավորությունից։ Շեշտենք, որ այս կետը հակասում է սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը  սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրինագծի համաձայն՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում օրենքի համաձայն ձևավորվելու են կառավարման խորհուրդներ բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում։ Իսկ մինչ այդ, համաձայն անցումային դրույթների,  լիազոր մարմնին, այս դեպքում ԿԳՄՍՆ-ին իրավունք է վերապահվում մինչև 5 տարի ժամկետով ռեկտոր կամ տնօրեն նշանակել։ ԿԳՄՍՆ նշանակած ռեկտորը կամ տնօրենը կարող են չհամապատասխանել օրենքով ռեկտորին և տնօրենին ներկայացվող պահանջներին, այսինքն չունենան գիտական աստիճան, կառավարման փորձ, գիտամանկավարժական փորձառություն և այլն։ Ուշագրավ մի կետ ևս․ կառավարման խորհուրդները որևէ պարագայում ռեկտորի կամ տնօրենի հետ կնքված պայմանագիրը լուծարելու իրավասությոն չեն ունենալու․ օրենքով սահմանված դեպքերը ԿԳՄՍՆ-ի նշանակած պաշտոնյաների վրա չեն տարածվելու։

«Անկախն» այս թեմայով զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ հետևանքներ կունենա բուհական համակարգի համար ինքնակառավարման իրավունքից զրկվելը։

-Այսպիսի քայլի ակնարկ արդեն իսկ արվել էր, ամիսներ առաջ այդպիսի ակնարկ եղավ, որ հնարավոր  է, կառավարությունն ընդունի մի մոդել, որի դեպքում կլինեն ժամանակավոր կառավարիչներ։ Իհարկե, այս  մոտեցումը բացարձակապես անընդունելի է, մանավանդ այս իշխանությունները ժամանակին իշխանության եկան նաև  քննադատելով նախկիններին այն բանի  համար, որ բուհերին ինքնավարություն չեն տալիս և այլն։ Այն, ինչ նախկինում արվում էր, բայց գոնե ընտրության ձևական կողմը պահվում էր, հիմա արվում է  բացահայտ՝ նշանակմամբ։  Կարծում եմ, որ այս դրույթի ընդունմամբ  կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է։ Գիտենք՝  հիմա ինչ խայտառակ վիճակ է բուհերում, մեծ մասը ռեկտոր չունի, մի քանիսում ռեկտորի ընտրության փորձերը ձախողվեցին։ Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ կառավարությունը  շարունակում էր խորհրդի անդամներ նշանակել յուրայիններին․  խորհրդի անդամներ  հիմնականում  դառնում էին այն մարդիկ էին, որոնք հլու-հնազանդ  կկատարեին վերևից եկող հրահանգները։ Բայց նաև խնդիրը  այն  էր, որ իշխանությունն այդպես էլ  չգտավ այնպիսի մարդկանց, որոնք կարող էին ընտրվել։  Այդպիսի մարդիկ վստահաբար կան, բայց իրենք ուզում էին, որ այդ մարդը նաև  լոյալ լինի։ Յուրայինների մեջ  համապատասխան թեկնածուներ չգտնելու հետևանքով ամբողջ բուհական համակարգը 2,5 տարի կաթվածահար վիճակում է։

Այս որոշման ամբողջ իմաստն այն է, որ  այն յուրայինները, որոնք պահանջներին չեն համապատասխանում, չունեն գիտական կոչումը կամ փորձը, հիմա  այս օրինագծով կարող են նշանակվել ռեկտոր։

Համարում եմ, որ սա նահանջ է։ Նախ, այդ օրենքը պետք է լուրջ քննարկվեր։ Այսպես չի կարելի վնասել  համակարգը։

-Իսկ ինքնուրույնության պակասն ինչպե՞ս կանդրադառնա կրթական գործընթացների և կրթության որակի վրա։

-Հիմա մեր բարձրագույն կրթությունն այնքան վատ վիճակում է, որ այսպիսի բաներն առանձնապես ազդեցություն չեն ունենա։ Համակարգի ճգնաժամն  այս 2,5 տարիներին այնքան է խորացել, որ հիմա ռեկտորին  կնշանակեն, թե խորհուրդը կընտրի, առանձնապես բան չի փոխելու։

-Պարոն Խաչատրյան, գուցե միջազգային փորձն ենք կրկնօրինակում։ Կա՞ն երկրներ, որ ուղիղ նշանակման այս մոդելն են կիրառում։

-Բնականաբար կան այդպիսի երկրներ, բայց կարծում եմ, դրանք ժողովրդավարական երկրներ չեն։ Սա իրենք համարում են  ժամանակավոր ճգնաժամային լուծում, մինչև իրավիճակը կկարգավորվի։

-Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով ապահովվելու է գիտական և կրթական հիմնարկների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը։ Արդյո՞ք իրար չեն հակասում այս երկու դրույթները։

-Իհարկե, հակասում են։ Դատելով նրանից, թե ովքեր էին դառնում կառավարման խորհրդի անդամներ, կարելի էր  եզրակացնել, որ այս կառավարությունն էլ առանձնապես հետաքրքրված չէ բուհերի ինքնավարությամբ։

-Բոլոնիայի երկրներում, միջազգային ասպարեզում խրախուսվում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը։ Այս հետքայլը ինչ-որ կերպ կարո՞ղ է  ազդել մեր բուհերի և նրանց մատուցած կրթության ճանաչելիության վրա։

-Իհարկե, սա որպես ընդհանուր նահանջ կգնահատվի, բայց կառավարությունը կփորձի ասել, որ սա ժամանակավոր լուծում է,  մինչև դաշտը կարգավորվի և հետո նորից խորհուրդները կընտրեն ռեկտորներին։

 

Կրթություն եվ գիտություն Սերոբ Խաչատրյան բարձրագույն կրթություն խմբագրի ընտրանի ռեկտոր ԿԳՄՍ նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին