f

Անկախ

Անկեղծ լինենք ինքներս մեր, աճող սերնդի, ազգի և երկրի առջև ու հայերենի, որ մեր ամենահարազատն է. Դավիթ Գյուրջինյան


ՀՀ լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ ընկերներ, այս երկու օրը հիվանդ եմ (չարաբաստիկ վարակը ինձ էլ «բռնեց»), բայց ուզեցի մի քանի մտորումներ գրի առնել, որպեսզի յուրաքանչյուրին առանձին չգրեմ: Խնդիրը օրերս բուհերի ընդունելության քննությունների հաստատված առարկայական ցանկն է:

Փաստ է, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի (ընդունվել է 1993 թ. մարտի 30-ին) 2-րդ` «Կրթության լեզուն» հոդվածի 5-րդ պարբերությունում կա այսպիսի նախադասություն. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: «Լեզվի մասին» օրենքը գործում է, այսինքն՝ ենթակա է կատարման:

Կրթական համակարգը էական փոփոխությունների՞ է ենթարկվել այս տարիների ընթացքում, և օրենքը լրացնելու կամ արդիականացնելու անհրաժեշտությո՞ւն կար, պիտի առաջարկվեր քննարկումներ կազմակերպել և այլն: Այդպիսի առաջարկություն չի եղել:

Անկախ այս ամենից՝ կան մի շարք հարցեր:

Ներկայիս շտեմարաններով ու հարցաթերթիկներով ունենո՞ւմ ենք արդյոք հայերենի իրական իմացության մասին քիչ թե շատ հավաստի տեղեկություն:

Օտար լեզուների մասնագետներից հայերենի պատշաճ իմացություն չակնկալելը (չպահանջելը) արդարացվա՞ծ է արդյոք: Կարծում եմ՝ ոչ: Օտար լեզու լավ իմացողների արած համաժամանակյա ձախողված թարգմանությունների ականատեսն ենք եղել քանիցս: Ի դեպ, այս հարցը սոսկ ընդունելության քննության հարց չէ, քանի որ վերոհիշյալ թարգմանիչները վեց տարվա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են (համարվում): Դա համալսարանական կրթության ցավալի արգասիքն է:

Մեծագույն և առայսօր անլուծելի խնդիրը հայոց լեզվի ուսուցման նյութն է, մեթոդները, մոտեցումները, գործնականությունը, այժմեականությունը, առնչությունը մասնագիտությանը: Սկսած ավագ դպրոցից: Նայե՛ք ավագ դպրոցի դասագրքերը, կհամոզվեք: Նայե՛ք դասագրքերի տեղը բռնած շտեմարանները, կրկին կհամոզվեք:

Նաև տեսե՛ք, թե բարձրագույն դպրոցում հայերեն դասավանդողների մեջ ինչպիսի՛ մարդիկ կան: Գիտնական չէ, հայերեն կանոնավոր խոսք անգամ չունի, գրաբարն ու արևմտահայերենը կողքով են անցել, մանկավարժի ավյուն և եռանդ չունի... Շատերն ուսանողներին ուղղակի տալիք չունեն:

Եվ այլն, և այլն:

Տարիներ շարունակ այս խնդիրները չեն լուծվել, միայն կուտակվել են:

Արմատական բարեփոխման անհրաժեշտություն կա ինչպես կրթության ասպարեզում առհասարակ, այնպես էլ մասնավորապես հայերենի և օտար լեզուների ուսուցման ոլորտներում: Համալիր այդ փոփոխության ընթացքում էլ անհրաժեշտաբար անդրադարձներ կարող են լինել «Լեզվի մասին» օրենքին: Գուցեև: Բայց միայն ի շահ հայերենի, նախ և առաջ հայերենի:

Եվ ամենակարևորը. վեր պիտի կանգնենք անձնական և խմբային շահերից, տեղ չտանք քաղաքական շահարկումների, անկեղծ լինենք ինքներս մեր, աճող սերնդի, ազգի և երկրի առջև: Ու հայերենի, որ մեր ամենահարազատն է:

Կրթություն եվ գիտություն ընդունելության քննություններ հայոց լեզու Դավիթ Գյուրջինյան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին