Իրաքի անվտանգության ուժերը հայտնել են, որ Բաղդադի հատուկ պահպանվող տարածքը, որտեղ տեղակայված են օտարերկրյա և կառավարական կառույցներ, այդ թվում ՝ ԱՄՆ դեսպանատունը, հրթիռակոծվել է: Գրում է Gazeta.ru-ն։
Իրաքյան կողմի տվյալներով՝ հրթիռներն ընկել են բնակելի համալիրի տարածքում և վնասել շենքեր ու ավտոմեքենաներ: Այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն, հրետակոծության արդյունքում զոհեր չեն եղել:
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առնվազն երեք հրթիռ է ընկել կանաչ գոտում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը։ Ազգային անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան հակահրթիռային պաշտպանության համակարգերը կանխել են հարվածները:
«Իրաքի անվտանգության ուժերը ներկայումս որոնում են այն հրթիռային կայանքները, որոնք օգտագործվել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքում», - հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը: