f

Անկախ

Հայաստանի առաջնային խաղադաշտը մեր հարևանությամբ է, ոչ թե Եվրոպայում կամ ԱՄՆ֊ում։ Սա չգիտակցելու դեպքում մեր պետության կործանումն անխուսափելի է․ արևելագետ


Արևելագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը՝ 2020-ի հունվարի 3-ին Իրաքում սպանվեց Իրանի ամենահայտնի ու ամենաազդեցիկ ռազմաքաղաքական գործիչներից Ղասեմ Սուլեյմանին (հենց նա էր պատասխանատու Իրանի տարաշրջանային քաղաքականության համար)։ Դա նշանավորեց մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում պատերազմի նոր շրջափուլի մեկնարկը։ Դրան հաջորդած մի քանի կարևորագույն իրադարձությունները հուշում էին, որ այդ փուլը անպայմանորեն դիպչելու է նաև մեզ։ Օրինակ հուլիսին, երբ Տավուշում լարված էր, աննախադեպ հակահայկական արշավ էր սկսվել Լիբանանից մինչև Իրան, ինչը նշանակում էր, որ պրոքսի պատերազմը արդեն հասել է մեզ։
Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանը։ Նախ դեռ հունվարին իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ Ղ. Սուլեյմանիի սպանության առիթով փորձագիտական հանրության մտահոգությունները ձեռք առան և վերջիններիս որակեցին որպես «տնայնագործ գեոպոլիտիկներ»։ Բնականաբար, ՀՀ կառավարությունը գրեթե ոչ մի գործուն քայլ ձեռք չառավ հնարավոր սցենարներին պատրաստվելու համար (եթե հիշում եք, այդ օրերին իշխանության համար ամենաառաջնային թեման ՍԴ կազմի փոփոխությունն էր)։ Զավեշտալի էր նաև այս առիթով լեռան վրայից վարչապետի «կոչը» Իրանին ու ԱՄՆ-ին խաղաղություն հաստատելու (բնականաբար Իրանի նկատմամբ նման անլուրջ պահվածքը արձանագրվում էր նաև Թեհրանում, ինչը պատասխանը ևս պիտի դրսևորվեր նաև պատերազմի ընթացքում)։  Այս զարգացումների վերաբերյալ լուրջ որևէ մշակում տեղ չգտավ նաև ամռանը հրապարակված «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունը կրող փաստաթղթում, որը պետք է ուղանիշայինը լինի նման հարցերում։ Փակ քննարկումներում ևս տարածաշրջանային պրոքսի պատերազմի մասին բարձրաձայնված հարցերի վերաբերյալ ևս գրեթե զրոյական արձագանք էր։ Իշխանություններին այս հարցերը չէին հետաքրքրում, իսկ աշխատանք պահանջող տեղերում կար զրո նախաձեռնողականություն։
Սուլեյմանիի սպանության մեկամյա տարելիցը առիթ է հիշեցնելու, որ այս տարածաշրջանում չկա մի իրադարձություն, որ մեզ վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենա։ Տարիների ընթացքում մեր անլուրջ մոտեցումը Իրանին կամ Սիրիային հանգեցնում է նրան, որ, օրինակ, Սյունիքի ու Գեղարքունիքի հարևանությամբ այժմ կան սիրիացի ահաբեկիչ վարձկաններ։ Ինչպես ասում են, և սա դեռ ամենը չէ։
Ցանկացած ՀՀ կառավարություն (ում էլ ընտրեք) պարտավոր է ներկայացնել Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների իրական տեսլականը։ Հայաստանի առաջնային խաղադաշտը մեր հարևանությամբ է, ոչ թե Եվրոպայում կամ ԱՄՆ֊ում։ Սա չգիտակցելու դեպքում մեր պետության կործանումն անխուսափելի է։ 
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը՝ 2020-ի հունվարի 3-ին Իրաքում սպանվեց Իրանի ամենահայտնի ու ամենաազդեցիկ ռազմաքաղաքական...

Posted by Varuzhan Geghamyan on Saturday, 2 January 2021

Վարուժան Գեղամյան Մերձավոր Արևելք

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին