f

Անկախ

․․․ԾԱՂԿԱԹԵՐԹԻ ԾԱԼՔԵՐԻ ՄԵՋ


Անշուշտ սովորական չէր լինելու այս ամանորը։ 2020-ի սարսափի,տագնապի ու կորուստների ֆոնին անհույս էին սպասումները 2021-ից։ Եվ ահա տարեմուտի շեմին անդրօվկիանոյան մեր բարեկամ ,բազմաշնորհ Նորա Ահարոնյանից սրտաբուխ ընծայագրով ստանում ենք նրա 2020թ․ Լոս Անջելեսում հրատարակված գիրքը՝ ՛՛Կարոտի հուշեր․ մտորումներ,երազներ,կյանքի դասեր՛՛։

-Հույսը վերջինն է մեռնում, -մեկ անգամ ևս մեր տագնապով լցվող ականջներին է հասցնում հեղինակը,մեզ առաջնորդում դեպի բարության ծով,բնության ամենակարող ուժով մեզ ուղղորդում հայոց պատմության ակունքներ,ետ բերում մեր այսօրը և լույս վառում վաղվա ճանապարհին։ Այս գիրքը ծաղկաթերթի ծալքերի մեջ հարազատ մարդկանց սեր ու կարոտ է,մեղրածոր հուշեր,երազներ,երազանքներ,կյանքի անմոռաց դասեր։

Սա հեղինակի կյանքի ճանապարհն է  Երևանի մարաշյան այգուց մինչև ամերիկյան պարտեզ։ Ճանապարհ,որ անցնում է ու կերպարանափոխվում Հունաստանի Քորֆա քաղաքի Արքելլիոն պալատի շքեղ պարտեզով։

Այդ ճանապարհին են ծնվում Նորա Ահարոնյանի հոգեհույզ ձոներգերը նվիրված ծնողներին։ Նա ով իր Վարդուհի մորը կորցրել է յոթ ամսական հասակում և հետո որպես մայր գտել իր հոր նման եղեռնից մազապուրծի ժառանգ Թագուհի Տեր-Հովսեփյանին գրում է․
Մայրս լու՛յս էր,
Մայրս հու՛յս էր,
Մայրս՝ սրտիս խորհրդատուն,
Գարնան պայծառ արևաշող,
Օրհնաբանված արշալու՛յս  էր․․․
Գիրքը,որ հեղինակը նվիրել  է իր միակ դստերը՝  Անուշիկին, լի է ընտանիքի արժեվորմանը նվիրված խորհուրդներով, մանկավարժա-հոգեբանական գնահատականներով և վերլուծություններով։Ահարոնյանը անդրադարձել է իր նախկինում հրատարակված գրքերին՝ ներկայացել  որպես հայրենասեր,հայասեր,բանասեր,մարդասեր,ընտանիքասեր և աշխատասեր։

Գիրքը զարդարում են Նորայի հրաշք պարտեզի ծառ ու ծաղիկ,վարդագույն տարածելով շրջապատում ,գունեղ ու հնչեղ դարձնելով նրա մանկավարժական ու հոգեբանական մտորումները,խոհերն ու խորհուրդները։ Հեղինակը,որ նաև ակտիվ օգտատեր է, համացանցից գրքի էջեր է բերել ընթերցողներին տպավորությունների մի փունջ։ Լիովին կիսելովօպերայի երգչուհի,գրող- բանաստեղծուհի,մանկավարժ-տեսաբան Կալֆորնիայի գրողների միության անդամ ,հիշյալ գրքի խմբագիր Կարինե Վարդանյանի (Կարինե Վարդ),ինչպես նաև պարուսույց, մանկավարժ, բանաստեղծուհի, գրքի սրբագրիչ Անահիտ Աղաբեկյանի աշխատության սկզբում ներկայացվող բարձր գնահատականները ընթերցողի համար ընտրում ենք մի հատված Ալավերդու թիվ 12 դպրոցի մայրենիի ուսուցչուհի, երջանկահիշատակ Անահիտ Չախալյանի (ով մարդկային իր կերպով՝ հոգեհույզ խոսքով,գերզգայուն ժպիտով կարծում ենք նման էր Նորա Ահարոնյանին) այս գրքի դարձերեսին դաջված խոսքից․ ՛՛Իմ սիրելի Նորա Ահարոնյանին,կին,որն աշխարհ է եկել իր հայրենիքի կախարդական հովիտը ոսկեզոծող շողերի մեջ ճախրելու տենչանքով։ Եվ այդ ճախրը չի դադարում անգամ տարածության մեջ։ Անմեղ մանկության ոսկե ակունքները հազար թևերով կանչում արի՛․․․՛՛։

․․․Մենք էլ ասում  ենք արի՛ Նորա Ահարոնյան,եթե չգաս էլ,մնա երջանիկ ու խաղաղ,շարունակիր գրել ու հույս ու լույս սփռել Խաղաղ օվկիանոսի այն ու այս կողմերում։
                                                                                                               Վաղարշակ Ղորխմազյան
                                                                                                                Վարուժան Վարդումյան
 

Նորա Ահարոնյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին