f

Անկախ

Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար, կլինենք երիցս արհամարհված՝ նրանց կազմակերպած ընտրությունների դեպքում. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)


Մարդկանց անտարբերությունն այս վիճակին սարսափելի է, կարծես չենք կորցրել մեր հպարտությունը, սեփական ուժերի նկատմամբ հավատը․ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չունի հայրենիքի զգացողություն, անգամ մարդկանց նկատմամբ սիրուց և կարեկցանքից զուրկ է, նա սիրում է միայն իշխանություն և փող, և զարմանալի է՝ նրա թիմի անդամներն այս կոլապսից հետո ինչպե՞ս են շարունակում մնալ նրա կողքին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

 

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ստեղծել է նյութապաշտության վրա, այդպես է պահում իր պատգամավորներին և նախարարներին։ Համոզված եմ, որ բացի աշխատավարձերից և պարգևավճարներից՝ նրանք հսկայական ստվերային գումարներով են վարձատրվում։ Վերապրում ենք Անիի կործանման օրերը, սա մղձավանջ է, սա նույնիսկ համեմատելի չէ Ցեղասպանության հետ, քանի որ այն ժամանակ պետություն չունեինք»,- ասել է իրավապաշտպանը:                                               

Ըստ Իշխանյանի՝ անթույլատրելի է, որ իշխանությունը ԲԴԽ-ն համալրում է Հայաստանի ընտրակեղծարարության հիմնադիր և բանակում հարյուրավոր խաղաղ զոհերի պարտակող Գագիկ Ջհանգիրյանով. «Վարչապետը որևէ սկզբունք չունի, նրա բոլոր ասածները՝ նախկիններ, թալանչիներ և այլն, ստեր էին, Դավիթ Տոնոյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Ֆելիքս Ցոլակյանը կամ Շիրակ Թորոսյանը նախկի՞ն չէին։ Երեք նախկին իշխանությունների բոլոր հանցանքները միասին վերցրած՝ այս երկուսուկես տարվա հանցանքների հինգ տոկոսն անգամ չեն կազմում։ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունից հետո իրավական պետության մասին բոլոր պնդումները սուտ են»:

 

Իրավապաշտպանի կարծիքով՝ գրպանային են քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը, հիմա էլ փորձ է արվում նույն բանն անել դատարանների հետ. «Քաղաքական ասպարեզում են անձինք, որոնք չունեն որևէ սկզբունք, օրինակ՝ Արամ Սարգսյանը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ դարձավ արցախյան շարժման շնորհիվ, իսկ նրա եղբոր համար բացի իր երբեմնի ցեմենտի գործարանից՝ որևէ այլ արժեք գոյություն չունի։ Գուրգեն Արսենյանը ժամանակին փրփուրը բերանին խոսում էր Քոչարյանի վերադարձի մասին, այսօր անվանարկում է նրան, ի՞նչ սկզբունքներ։ Եթե Փաշինյանն ընտրություններ կազմակերպի, բոլոր նախկին ընտրությունների կեղծիքների ռեկորդները գերազանցելու է իր վարչական և ֆինանսական ռեսուրսներով, քանի որ իրավապահ և դատական համակարգը գրպանային են, կան նաև գրպանային քաղաքական ուժեր»:

Ավետիք Իշխանյանի պնդմամբ՝ այսօր մենք արհամարհված ենք ոչ միայն թշնամի երկրում, այլև ամբողջ աշխարհում, այդ արհամարհանքը կրկնակի է, քանի որ պարտված իշխանությունը չի հեռանում, այն կդառնա եռակի, եթե այդ նույն իշխանությունը կազմակերպի արտահերթ ընտրություններ. «Միայն այս նվաստացումից հետո իշխանության մնալը ցույց է տալիս, որ մենք պետական մտածողությունից զուրկ ժողովուրդ ենք։ Մենք պարտված և թուլացած ենք, թշնամին ուզելու է ամբողջ Հայաստանը։ Այս երկուսուկես տարում այդպես էլ չլսեցինք Արցախի կարգավիճակի մասին որևէ պնդում, վարչապետը խոսում էր միայն երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին»:

Հելսինկյան կոմիտեի նախագահի պնդմամբ՝ պետության ղեկավարը չի հասկանում, թե ինչ է պետությունը, և մեղքը գցում է ժողովրդի վրա: «Այսօր բանակը փլուզված է և բարոյալքված, մնացել է վարչապետի թիկնազորը, որն ապահովում է նրա անվտանգությունը։ Գեներալների մեջ չկա պետական մտածողություն ունեցող սպա, նրանք սովորական կամակատարներ են։ Այսօր ոստիկանները պաշտպանում են հայրենիքը հանձնածին, իսկ զինվորականները միայն համազգեստով են»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

Ավետիք Իշխանյան Հայաստան հարցազրույց Տեսանյութեր

Այլ հոդվածներ հեղինակից

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին