f

Անկախ

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է պատերազմել հանուն հայրենիքի՝ լինելով ամբողջապես շրջապատված ու չունենալով որևէ դաշնակից


Օտարի խամաճիկ Փաշինյանն իր գործն է անում։ Ինչ ասում են, այն էլ անում է։ Հին, փորձված խամաճիկ է։ Բայց երբեմն հայերիս վնասելուն միտված նրա արածները հակառակ արդյունքն են տալիս։

Օրինակ, այժմ էլ այս շպիոն Օնիկը (չշփոթե՛լ մյուս շպիոն Օնիկների հետ) ԱԺ ամբիոնից հայտարարել է Շուշիի ադրբեջանական, այլ ոչ հայկական քաղաք լինելու մասին՝ լավ առիթ ստեղծելով, որպեսզի մարդիկ, հատկապես մեր երիտասարդները սովորեն-ծանոթանան Շուշիի իրական պատմությանը, որն արձանագրված է բազմաթիվ գրքերում և հոդվածներում։

Իսկ ես կհիշեցնեմ հայկական Շուշի բերդաքաղաքի հերոսական էջերից ընդամենը մեկը, պակաս ճանաչվածը։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է պատերազմել հանուն հայրենիքի՝ լինելով ամբողջապես շրջապատված ու չունենալով որևէ դաշնակից (ի դեպ, ռուսներն այդ ժամանակ էլ օգնության չեկան)։ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ, ՉՀԱՆՁՆՎԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ։ Նախապես ասեմ, որ Շուշիի պատերի տակ գրանցված այս փառահեղ հայոց հաղթանակի 300-ամյակը լրանում է ուղիղ հինգ տարի անց՝ 2026 թ. նոյեմբերի 23-ին։ Անպայման տոնելու ենք։ Փաշինյա՛ն, ականջիդ օղ արա։

Եվ այսպես, 1726 թ. նոյեմբերի 15-ին սերասկյար Սարի-Մուստաֆա փաշայի գլխավորած օսմանյան բանակը և նրան միացած Կովկասյան սուննի լեռնցիները (Հաջի Դավութի և Ահմադ-խանի առաջնորդությամբ)՝ ընդհանուր 40,000 զինվոր, Շամախիից արշավելով՝ Բարդայի և Գանձակի վրայով մտել են Արցախ և հասել են Շուշի, որտեղ չորս տարի առաջ ամրացել և առաջին անգամ մեծ բերդ էր կառուցել Արցախի ապստամբ հայկական ուժերի գլխավոր հրամանատար, ծնունդով շիրվանցի Ավան-յուզբաշին։

Շուշիի տակ ճակատամարտը տևել է ութ օր՝ մինչև նոյեմբերի 23-ը, որից հետո Սարի-Մուստաֆա փաշայի վիթխարի բանակը հապշտապ նահանջել է Գանձակ։

Նահանջը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օսմանյան բանակից սպանվել է 800 հոգի, ներառյալ երկու բարձրաստիճան զորավար՝ էլիտար ենիչերիների հրամանատարը ու, հավանաբար, հրետանու հրամանատարը։ Առաջինը մեր աղբյուրներում նշվում է որպես «ենկիչարի աղա» կամ «ենգիչար-աղասի», երկրորդը՝ «ղախչաշմայ-աղասի» կամ պարզապես «ղրխչեզման» (վերջին տերմինն ինձ դեռևս չի հաջողվել վերծանել)։

Հենց այս երկուսի սպանվելուց հետո էլ սերասկյար Սարի-Մուստաֆա փաշան, բազմակողմանիորեն գնահատելով իր բանակի համար ստեղծված ծանր դրությունը, գիշերվա քողի ներքո թաքուն լքել է իր ճամբարը և ճողոպրել Գանձակ՝ ըստ մեր աղբյուրներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «անցնելով երկու օրվա ճանապարհը մեկ օրում»։

Արցախից Ս. Պետերբուրգ հենց այդ օրերին ուղարկված նամակներից մեկի բնագրում, որն այժմ պահվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР), խնդրո առարկա հատվածն այսպես է նկարագրված. «...Ը (8) օր... կռիվ տվին, շատ մարդ կատորվէց։ Ղախչաշմայ-աղասին և ենգիչար-աղասին էս կռվուն սէպանեցին։ Էտ Բ (2) մարդէն օր սպանեցին Սարու Մուստայֆա փաշէն քշերով վեր կացաւ Բ (2) օրէն ճանապարն Ա (1) օր գնաց»)։

Ավելի մանրամասն այս պատմությանը կարելի է ծանոթանալ, մասնավորապես, հետևյալ հղումով՝ Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, AUA, 1997). http://www.hayq.org/book/rebellion/index.html

Արմեն Այվազյան ՖԲ Գրառում անցյալից Հայաստան Արցախ Շուշի

Այլ հոդվածներ հեղինակից

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին