f

Անկախ

Արտակ Բրուտյան. «Իրավունք չունենք նահանջելու. պետք է ոտքի կանգնենք և առաջ շարժվենք»


Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկները տարեսկզբից սկսել են ինտենսիվ մարզումները՝ հայտնի պատճառներով նախորդ տարվա բացը լրացնելու և առաջ շարժվելու, նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակաով:
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն ամփոփում է 2020-ը, խոսում 2021-ի ծրագրերից և ֆեդերացիայի կողմից իրականացվող բազմաբնույթ աշխատանքների մասին:


-Պարոն Բրուտյան, մուայթայն աշխարհում օր օրի զարգացող և մեծ տարածում ունեցող մարզաձևերից է: Ի՞նչ կարգավիճակ ունի այն Հայաստանում:
-Հայաստանի մուայթայի ֆեդերացիան  միջազգային IFMA ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչն է, որը մեծ հեղինակություն է վայելում ողջ աշխարհում: Մուայթայը  Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել ու ընդգրկվել է ոչ օլիմպիական  մարզաձևերի շարքում. նման կարգավիճակ ունեն ուշուն, սամբոն, որոնք շատ մոտ են օլիմպիական ընտանիքում ընդգրկվելուն, ինչպես, օրինակ, կարատեն: Նշեմ, որ Հայաստանում ՀԱՕԿ-ի կողմից մեր ֆեդերացիան ճանաչված է արտոնագրով, թեև կան բազմաթիվ այլ ֆեդերացիաներ ու գործող ակումբներ, որոնց գործունեությունն օրինական չէ: 


Մեր ֆեդերացիան լայնածավալ աշխատանքներ է տանում մարզաձևի տարածման և զարգացման ուղղությամբ. ունենք մասնաճյուղեր Երևանում, մարզերում, ինչպես նաև Արցախում: Թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ ասպարեզում մարզիկների շարքում ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ: 
Ֆեդերացիան մշտապես քայլեր է ձեռնարկում, որպեսզի արտերկրում գործունեություն ծավալող հայազգի բարձրակարգ ու ճանաչված մարզիկները հանդես գան Հայաստանի դրոշի ներքո: Նրանց թվում են Ալբերտ Ամիրջանյանը, որն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, նաև պրոֆեսիոնալ մրցաշարերի չեմպիոն,  Արտյոմ Ավանեսովը, որը բնակվում է Բելառուսում. աշխարհի չեմպիոն է, 2017 թվականին աշխարհի լավագույն մարզիկ է ճանաչվել և այսուհետ հանդես կգա  Հայաստանի մուայթայի հավաքականում:


-Ուրախալի է, որ ֆեդերացիայի մարզիկները հաջողությամբ հանդես են գալիս թե՛ սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակներում:
- Մուայթայում   հնարավոր է միաժամանակ հանդես գալ թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ ասպարեզում: Նշեմ, որ սիրողականն ավելի դժվար է, քանի որ եզրափակիչ հասնելու համար մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն: Տարբեր քաշային կարգերում հանդես են գալիս աշխարհահռչակ և ուժեղ մարզիկներ, իսկ պրոֆեսիոնալում՝ մեկ մարզիկի դեմ է հարկավոր պայքարել: 
IFMA-ն այնքան հեղինակություն ունի, որ վերջին աշխարհի առաջնության ժամանակ 105 պետություն էր մասնակցում: Մուայթայը  շատ դիտարժան է, գրավիչ, աշխարհում առաջին հարվածային մարզաձևն է, թեև կոշտ է, բայց միաժամանակ շատ անվտանգ  ու պաշտպանված: 6 տարեկանից թույլատրվում է, որ երեխաները զբաղվեն, բայց լուրջ արդյունքներ սկսում են գրանցել 10 տարեկանից: 


-2020 թվականը սպորտում խառենց բոլոր խաղաքարտերը. հետաձգված մրցաշարեր, մարզվելու անբավարար պայմաններ: Ֆեդերացիայի մարզիկներն ինչպե՞ս հաղթահարեցին այդ բարդ շրջանը:
-Կարանտինի պայմաններում բոլոր մրցաշարերը չեղարկվեցին: Մի փոքր նահանջ ունեցանք, քանի որ հնարավոր չէր լիաժեք մարզումներ անցկացնել, առավել ևս մրցաշարեր կազմակերպել: Բացօթյա պայմաններում էին մարզիկները պարապում, իսկ Հայաստանի առաջնությունն ու մյուս մրցաշարերը, բնական է, չկարողացանք կազմակերպել: Հետաձգվեցին ու չեղարկվեցին միջազգային  Mix Fight  մրցաշարը, Չինաստանում, Ռուսաստանում կայանալիք մրցաշարերը:  Պատերազմն էլ իր գործն արեց. Արցախում բազմաթիվ մասնաճյուղեր ունեինք, շատ մարզադահլիճներ ռմբակոծություններից հետո ավերվեցին:
Նշեմ սակայն, որ մեր մարզիկներից արցախցի 12-ամյա Էդգար Բաբայանն օնլայն հեռարձակմամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը մասնակցեց «Մարտ ստվերի հետ» խորագրի ներքո անցկացվող պատանիների աշխարհի առաջնությանը և վարժությունների համալիր կատարելով՝ դարձավ աշխարհի չեմպիոն: 


-2021-ի ծրագրերից կխոսե՞ք: Տեղյակ եմ, որ ֆեդերացիայի մարզիկներն արդեն վերսկսել են մարզումները:
-Հունվարի 15-ից մեր բոլոր մասնաճյուղերը լիարժեք սկսել են գործել՝ համավարակի հետ կապված անվտանգության բոլոր կանոնները պահպանելով: 
Ապրիլին պլանավորում ենք անցկացնել Հայաստանի պատանիների, երիտասարդների և մեծահասկաների առաջնությունները, որոնց արդյունքների հիման վրա կձևավորվի ազգային հավաքականը, որն այս տարի կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Մարտին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Mix Fight  մրցաշարը՝ մեր հայրենակից  Վարդան Մնացականյանի նախաձեռնությամբ: Վերջինս նաև Հայաստանի մուայթայի ֆեդերավցիայի փոխնախագահն է: Մրցաշարին 3 մարզիկ է մասնակցելու՝ Ալբերտ Ամիրջանյանը, Արտյոմ Ավանեսովը և Գոռ Նազարյանը: Մրցավարական կազմը մեր ֆեդերացիայից է լինելու, քանի որ միջազգային ֆեդերացիաների կողմից ունենք արտոնագրված մրցավարներ: Եթե համավարակը թույլ տա, այլ միջազգային մրցաշարերի էլ կմասնակցեն մեր մարզիկները:


-Ֆերդերացիայի ներկայացուցիչները պատերզամի օրերին, որպես իրական հայրենասերներ, Արցախում էին, այժմ էլ ակտիվ բարեգործական աշխատանքներ եք իրականացնում:
-Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ մեր ֆեդերացիայի մարզիչնրը, մարզիկները կամավոր մեկնեցին Արցախ, ունեինք նաև ժամկետային զինծառայողներ: Պատերազմում իր կյանքը հանուն հայրենիքի  տվեց ժամկետային զինծառայող,18-ամյա Գևորգ Կուլիջանյանը, որը  «Չեմպիոն» ակումբի սանն էր, էջմիածնի Ծաղկունք համայնքից: Պատերազմում վիրավորվեցին արցախցի մարզիկներ Դավիթ Հայրապետյանը, Արման Գալստյանը, հայաստանցի Վալերիկ Գասպարյանը, որոնք  Հայաստանի առաջնությունների չեմպիոններ և միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են, մարզիչ Վան Ահարոնյանը: 
Արցախյան ազատամարտին մեր ֆեդերացիան իր ներդրումն էլ է ունեցել և շարունակում է ունենալ, ինչով կարողացել ենք, օգտակար ենք եղել. հայրենասիրությունը միայն բառերով չէ:
Նշեմ, որ ֆեդերացիայի մարզիկ Ալբերտ Ամիրջանյանը, որը բնակվում է Մոսկվայում, իր ընկերոջ՝ «Братская Армения» բարեգործական հիմնադրամի նախագահ  Լև Եղիազարյանի հետ  ֆեդերացիայի  նախաձեռնությամբ սկսեցին վիրավոր զինվորներին ինչ-որ կերպ աջակցել դրամական օգնություն,  փոքր ուշադրություն ցուցաբերելով: Ինչ էլ արվի հերոս տղաների համար, քիչ է: Ես միտք տվեցի, որ այդ ամենը ներկայացնենք, որ մարդիկ տեղյակ լինեն, որ սրտացավ ենք: Այս ամենը շարունակական բնույթ է կրելու. պլաններ կան մրցաշարերի տեսքով տղաներին  օգնելու, քանի որ նրանք ընկճված բարոյահոգեբանական վիճակում են: Չեմ ցանկանում փնովել պետությանը, սակայն, ցավոք, բազմաթիվ խնդիրների են բախվել այսօր: Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել, աջակցել, ոգևորել, ցույց տալ, որ չեն մոռացվել:  Ուշադրությունը շատ կարևոր է: Մեր ֆեդերացիան, որքան հնարավոր է, նմանատիպ նախաձեռնություններով հանդես կգա, որովհետև այս տղաների շնորհիվ է, որ մենք այսօր շարունակում ենք ապրել: Սա ցավալի թեմա է. փառք ու պատիվ մեր տղաներին և Հայոց բանակին: Ամպագոռգոռ պետք չէ խոսել, պետք է գործել: Նրանք այսօր ունեն բնակության վայրի, ապրելու, պրոթեզավորման և բազմաթիվ այլ խնդիրներ: Պետությունը պետք է աջակցի, սակայն  տեսանելի աշխատանք, ցավոք, չի տարվում:
Մեր հայրենակիցները հայրենիքի համար չխնայեցին իրենց կյանքը, իսկ երբ հայրենիքը պետք է որևէ բան անի նրանց համար, թև ու թիկունք լինի, աջակցի այդ ժամանակ պետություն չկա: Չպետք է թույլ  տանք, որ մեր հերոս տղաները ընկճվեն, հնարավոր և անհնար ամեն բան պետք է անենք: 
Նշեմ, որ «Սև հովազ» կամավորական ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանը Արմավիրի մարզի մուայթայի ֆեդերացիայի նախագահն էր, նա իմաստուն մարդ էր, մեծ հայրենասեր, որի հետ շփումից միշտ մեծ բավականություն կարելի էր ստանալ: Գիտակցված գնաց ռազմաճակատ 2 տղաների, եղբոր, քրոջ որդիների, հարազատների հետ:  Ոչինչ չխնայեց, զոհվեց որդու հետ՝ հանուն հայրենիքի: Նրան Արցախի հերոսի կոչում տվեցին,իրականում նա արժանի է Ազգային հերոսի կոչման: 


-Ի՞նչ է հարկավոր այս բարոյալքված վիճակը հաղթահարելու և առաջ շարժվելու համար:
- Հայ ազգը Աստծո կողմից օրհնված է, առաջին քրիստոնյա պետությունն ենք: Քաջի, արիության հոգին մեր մեջ է դարեդար: Մեզ կարող են դավաճանել, սպանել, ծնկի բերել, բայց միևնույնն է գնալու ենք առաջ: Մենք երբեք չենք ընկրկել, շատ դժվար է, չպետք է ծնկի գալ, պետք է ուժ գտնել, իրավունք չունենք նահանջելու, թեև դժվար է, բայց լույս կբացվի: Մի բան գիտեմ, մեկը, եթե մի վատ բան է անում, վաղ թե ուշ պատասխան է տալիս: Պետք է մեջքներս ուղղենք, շարժվենք առաջ, դա է միակ փրկությունը: Ամեն մեկը՝ մարզիկը, ուսուցիչը, դասախոսը, ինժեները, իր տեղում պետք է լինի: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, գիտությանը և նորագույն տեխնոլոգիաներին:  Դա է  փրկությունը, որովհետև երեկվա օրն արդեն կորած է, լավ թե վատ, արդեն անցել է, այլևս հետ չի գալու, մենք պետք է ապրենք վաղվա օրվա համար, բացասականը կյանքում  շատ է, իսկ դրականը դժվար է տրվում, բայց կյանքը հիմնված է հենց դրականի վրա: Շատ կարևոր է միասնական լինել, մեկ բռնունցք լինել, այսօր չկա միասնություն, կա ատելություն, բաժանում:  Եթե անընդհատ խոսենք երեկվա անցած վատ օրից, վաղը ոչինչ չենք փոխի. ատելությանը ատելությամբ, բռնությանը բռնությամբ պատասխանելով ոչ մի լավ բանի չենք հասնի, այդ ամենը միայն տարանջատելու է մեզ բոլորիս: Պետք է լինենք միասնական, մեկ  բռունցք, որ կարողանանք առաջ գնալ:

 

Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա խմբագրի ընտրանի հարցազրույց Արտակ Բրուտյան

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին