f

Անկախ

Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:


Ուռուցքը բարորակ է, թե չարորակ, կպարզի բիոպսիան


Եթե հետազոտվել եք և  գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:

 


«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների:Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է:  նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,- ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»

 

Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները

«Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ նաև դրենավորումների և ստենտավորումների միջոցով: Դրանք քաղցկեղի բուժումը դարձնում են պակաս ինվազիվ՝ զգալիորեն նվազեցնելով հետվիրահատական բարդությունները և ավելացնելով բուժման արդյունավետությունը», - ասում է «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: Բաժանմունքում նա հաճախ է դրենավորումներ կատարում ենթաստամոքսային քաղցեղի հետևանքով առաջացած մեխանիկական դեղնուկի ժամանակ:  «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը,  հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի  քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում:

 

Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»

 

Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:

 


Մեր բժիշկները իրենց աշխատանքում ներդրել ու ներդնում են ժամանակակից բժշկության արդիական մեթոդները, կատարելագործում իրենց հմտությունները մասնագիտական բարձրակարգ օգնություն տրամադրելու համար: Եվ բուժումը չուշացնելը և ժամանակին բժշկին դիմելը միայն օգնում է արագ հաղթահարել հիվանդությունը: Թող կորոնավիրուսը առիթ ու պատրվակ չլինի հետաձգել ավելի լուրջ առողջական խնդիրների բուժումը: Դիմեք բժշկի, եթե ունեք անհանգստացնող գանգատներ, նաև այս օրերին:  

 

Մամիկոն Ավետյան Ասեղային բիոպսիա ուռուցք Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին