f

Անկախ

ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ


«Եթե մենք որոշենք պարտվելնրանք կորոշենկպաշտպանեն 

պարտվելու մեր ընտրությունըԵթե մենք որոշենք հաղթել

նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

Սա Նիկոլ Փաշինյանի՝ 16.10.2020 թվականի՝ կամավորներին ռազմաճակատ ուղարկելու ելույթից մի  նախադասություն է: Կասեի՝ մեր կողմից աչքաթող արված հանցավոր  նախադասություն, որի մասին հիշեցրեց  գրող, բանաստեղծ, դերասան Վահրամ Սահակյանը: Նիկոլ Փաշինյանի միտքը  ակնհայտորեն նշանակում է՝ նա որոշեց  պարտվել  ու պարտվեց, որովհետև  գիտեր, որ դիմացինները՝  «նրանք» համաձայնվելու էին մեր, այսինքն՝ իր պարտության որոշմանը:

Ահա սա է մեր երկրի վարչապետի աթոռում հայտնվածի  քաղաքական դեմքը և քաղաքական հասունությունը, ռազմական և դիվանագիտական գիտելիքները և  «հրամանատարական հատկությունները»: Ու այսքանից հետո՝ բացարձակ զարմանալի չէ, որ  նա իր «կապիտուլյացիոն բերանով» կարող է  պնդել, որ Շուշին  96% -ով ադրբեջանական քաղաք է: Թրքահաճության ու թրքասիրության  իր քաղաքական դիսկուրսը շարունակում են  պնդել իր  բեղլոյանները, մակունցները, դավոյաններ ու էլի մի  շարք «ուսապարկեր  ու  հեռախոսների ձողեր»:  Տրամաբանական   հռետորական  հակադարձում է  առաջանում. Դուք ուզում եք ասե՞լ, որ եթե  «Իմ քայլը» խմբակցության  96%-ը թրքահաճո է, ապա այն հայկակա՞ն  է  իր այդ կարգավիճակով:  Կարծում եմ՝ հանրային ճշմարիտ  հակադարձում է: Բացի խոհանոցային հակադարձումներից, սակայն, մեր  հասարակությունը դեռևս գործնականում  թրքահաճո արտահայտություններ  անող պատգամավորների դեմ իրական պայքաքր չի  ծավալում, ինչպես նաև,  անբացատրելիորեն հանդուրժում է օրեցօր հայրենիքը  փոքրացնող մինի «ֆյուռերներին»:

Նիկոլյան Հայաստանը դարձավ ամենաթշվառամենաանօգնականամենաչկայացած,տիրազուրկսկզբունքորբացած , պատվազրկվածկապիտուլացվածգլխիկոր բնակչությամբ մի երկիրորտեղ ամենամեծ ավերը ոչ այնքան թշնամին է պատճառելայլ հենց , ինչպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայր Լեւոն  ՏերՊետրոսյանը կասերժողովրդի թևքերի վրա իշխանության բերված   բախտախնդիրների կլիկան:

Այն, ինչ  hաջողվեց Նիկոլին , չէր  հաջողվել ոչ մեկին. իշխանազավթումից կարճ ժամանակ անց  նա ավերեց  Հայաստանի քաղաքացիական  ավիացիան, էներգետիկայի նախարարությունը, գյուղատնտեսության  նախարարությունը, մշակույթի նախարարությունը, սփյուռքի նախարարությունը: Գլոբալ  ոչնչացման տարավ տնտեսությունը:  Հաշվիչ  դրամարկղային կտրոնը   համարեց տնտեսության  «հեռանկարային»  առաջընթացի  հիմք՝ պատկերացում չունենալով  տնտեսության ճյուղային  զարգացման իրական  հեռանկարներից, հնարավորություններից, պահանջարկից ու կարևորությունից: Իր  ավերաիշխանության  մոտ երեք տարիների  ընթացքում,  տնտեսության զարգացման ոչ մի ռեալ ծրագիր չներկայցվեց կառավարության կողմից: Հարկային ու մաքսային ծառայությունները  ամլացրեց՝ վերածելով  դրանք կասկածելի սխեմաներով աշխատող  սարդոստայնային  կառույցների: Երկրում գեթ մեկ  լուրջ ներդրումային ծրագիր չիրագործվեց, մի  «դուխով» ներդրող  չերևաց  Հայաստանի  օդանավակայնում, մի  փայլող   լումա չներդրեց  Նիկոլի   նոր  Հայաստանի ազատ ու  չխեղված՝ չկոռումպացված   տնտեսական չափանիվը շարժելու մեջ : Փոխարենը, ինտենսիվ  ու հետևողականորեն փոշիացվեց  տարիների ստեղծածը: Երկրի տնտեսությունը նմանվեց   ճահճի մեջ հայտնված նավի:

Նիկոլ Փաշինյանի  բացառիկ, անգերազանցելի  ապաշնորհության արդյունքում , քարը քարին չմնաց կրթության, առողջապահության ոլորտներում: Եկեղեցամերժության իր  ուղերձները  դրսևորվեցին Հայոց  Հովվապետի, Հայ-առաքելական եկեղեցու  սրբագույն օծում ունեցող քահանաների նկատմամբ  բռնության կոչերով:

Հայաստանի արտաքին քաղաքական   դեգերող  վեկտորը ոչ մեկին ՝ոչ ներսի քաղաքական ուժերին , ոչ դրսի զուգընկերներին պարզ չդարձավ: Պարզ չէր, այժմ էլ պարզ չէ  երկրի  վարչապետի աթոռում հայտնվածի դիրքորոշումը Արցախի  հարցում:

Ազգի  միասնականության գեներատորը՝ հայոց ազգային բանակը,  ևս   ոչնչացվեց : Այն քանդուքարափվեց  ոչ թե 2020  թվականի սեպտեմբերյան  պատերազմից հետո, այլ առաջ, երբ սկսվեց   զինվորի և  հրամանատարի, նրանց հաղթանակների  պատվազրկումը, երբ  «դեդովշչնայից» ՝  ոչ կանոնադրական հարաբերությունների  հետևանքով միայն 2019  թվականին  բանակում  ինքնասպան   եղած  զինվորների  կամ  ինքնասպանության հասցնելու  փաստերը  ապշեցնող անտարբերության   էին արժանանում: Այժմ ի հայտ եկած փաստերըհետպատերազմական  սարսափելի  իրողություններ էլ  եկան փաստելու՝ հայոց ազգային բանակը  մանր ու հետևողական քայլերով ոչ թե ամրապնդվել է երեք տարիների ընթացքումայլ՝  դարձել հասանելիմատչելի  և խոցելի թշնամու համար:

Հայաստանը, նիկոլի  օրոք, շարունակում է  մնալ բացառիկ անարդար երկիր, որտեղ ոստիկանությունը,  դատախազությունը,  քննչական մարմինները դարձել են Փաշինյանի  ցանկությունների  դակիչն  ու  իրավաբանական նոնսենսների  կամարտահայտիչը: Փոխարենը կարևորվեց  տրանսգենդեր մել դալուզյանն ու  ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած և դահլիճում գտնվողներին «hարգելի գործընկեր» դիմած  հաջորդ տրանսգենդերը: Դրանց խմբերը  հենց Փաշինյանի օրոք, սկսեցին   ասպատակել Երևանի կենտրոնը և  Հայաստանի գյուղերը, ոստիկանության բաժանմունքները:

  ՀՀ  վարչապետի աթոռը զբաղեցրածըինչպես կասեր  հրապարակախոս Վ.Շենդերչովիչըիր նստատեղի կաշին բարեհաջող  ձգել է դեմքին:

Շարունակելի․․․ արդեն վաղը

 

Լիլիթ Աղեկյան

esse.am

Լիլիթ Աղեկյան էսսե Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին