f

Անկախ

Ազգայինը չգնահատողի ու իմ երակներում նույն արյունը չի կարող հոսել.Վահան Թումասյան


Վահան Թումասյանը ՖԲ-ում շնորհավորել է Վազգեն Մանուկյանի տարեդարձը,գրառումը ստորև՝.

Ընկերներս ու բարեկամներս ինձ համարում են չափից դուրս փափուկ և զիջողական բնավորության տեր մարդ: Իհարկե ես էլ գիտեմ, որ շուտ համոզվող և հուզվող եմ, բայց այլ կերպ հնարավոր չէ լինել և տարիներ շարունակ, ամեն օր, առավոտից մինչև ուշ երեկո ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնել, մարդիկ՝ ովքեր իրենց վերջին հույսը քեզ հետ են կապում:

Բայց հուսամ ընկերներս ու բարեկամներս նաև գիտեն, որ զիջող և փափուկ չեմ, երբ խոսքը վերաբերվում է Հայաստանին ու մեր պետականությանը, ճշմարտությանն ու ազգայինին, մեր հերոսներին: Երբեք թշնամություն, քեն ու ոխ չեմ պահում, բացառությամբ երբ խսսքը վերաբերվում է մեր ազգային շահերին:

Աշխարհի ամենադեմոկրատ մարդն եմ, բայց երկու զավակներիս՝ Արշակիս ու Անիիս փոքր հասակից զգուշացրել էի, որ վիրավոր Շիրակս լքելուց, նախ պետք է մոռանային ինձ... բարեբախտաբար զավակներս միշտ լինելու են իրենց երկրում, մարզում և ծնողների կողքին:

Հիմա էլ, թե ինչ եմ ուզում ասել... եթե անգամ արյունակից բարեկամս է երես թեքում մեր ազգայինից, հայ հերոսներին գնահատելուց, փորձում են մոռանալ ու անտեսել կարիքի մեջ գտնվողին, ինձ բարեկամ չեն կարող լինել, ով էլ որ լինի: Ինձ արյունակից չի կարող լինի նա, ով նեղ անձնական շահը ազգայինից վեր է դասում: Ազգայինը չգնահատողի ու իմ երակներում նույն արյունը չի կարող հոսել:

Այսօր հայ պետական ու ազգային գործիչ Վազգեն Մանուկյանի ծննդյան օրն է: 32 տարի գիտեմ, շփվել ու սովորել եմ նրանից, ինչի համար ինձ բախտավոր մարդն եմ համարում:

Հայրենիքին առավել նվիրված և հզոր առաջնորդ քան Վազգեն Մանուկյանն է, ես չեմ պատկերացնում...

Միայն Աստված եմ կանչում, որ նրան երկար տարիների կյանք և առողջություն պարգևի:

Երանի եմ տալիս, որ իմ բոլոր հայրենակիցները մի պահ բացեն իրենց աչքերը և ճանաչեն մեր ժամանակների իրական հերոսներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին: Ես կարող եմ ներել այլազգիներին, բայց իմ հարազատներին և հայրենակիցներին՝ ոչ՝ ճշմարտության դեմ մեղանչելու համար:

Իսկ Հայաստանի առաջին վարչապետին, երրորդ հանրապետության բանակի հիմնադիրներից մեկին, հաղթանակող պաշտպանության նախարարին վիրավորողին այնպես չէ, որ ուզում եմ միանգամից սատկացնել, բայց նմաններին ինձ անձնական թշնամի չհամարել պարզապես չեմ կարող....

Վահան Թումասյան ՖԲ Գրառում Վազգեն Մանուկյան 75-րդ տարեդարձ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին