f

Անկախ

Ինչ մնաց Ղարաբաղյան շարժումից ու «Ղարաբաղ» կոմիտեից․7օր


Հայաստանի Հանրապետությունը ծնվեց Ղարաբաղյան շարժումից։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու Արցախի պետականությունը նույնպես։

Շարժումը ղեկավարում էր «Ղարաբաղ» կոմիտեն, որը համակարգում էր Վազգեն Մանուկյանը և որն ուներ 11 անդամ՝ (Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Աշոտ Մանուչարյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան)։

Կից նկարում «Ղարաբաղ» կոմիտեն է, որտեղ բացակայում են կոմիտեականներ Ռաֆայել Ղազարյանը և Վանո Սիրադեղյանը։

Կոմիտեից մի քանիսը մահացել են, Սիրադեղյանը փախած է։ Մյուսները ողջ են։ Նիկոլ Փաշինյանի խայտառակության դեմ ակտիվ պայքարի մեջ է միայն Վազգեն Մանուկյանը։ Մյուսները լուռ են։

Ղարաբաղի պետականությունը չկա, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամները լուռ են․․․

Աղմկոտ լռություն է պահպանում Լևոն Տեր–Պետրոսյանը, քանզի իր մոտ հակասական զգացողություններ են Արցախյան պատերազմից հետո։ Մի կողմից ինքն անձնապես զզվում է Նիկոլ Փաշինյանից ու նախանձում նրան։ Քանզի Նիկոլը «քցեց» Լևոնին, ՀԱԿ–ի միջոցով պատգամավոր դարձավ, հետո թռավ ՀԱԿ–ից ու դարձավ ավելի հաջողակ հաճախորդ, քան ՀՀ 1–ին նախագահը։ Բայց մյուս կողմից էլ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ամբողջությամբ տեղավորվում է Տեր–Պետրոսյանի դավանած քիրվայամետ գաղափարախոսության շրջանակներում և հետևաբար նա չի կարող Նիկոլի դեմ կռիվ տալ։

Նիկոլենք հիմա քարոզում են այն, ինչ Լևոնն էր տարիներ շարունակ քարոզում։ Ասում են՝ Արցախը տվինք, բայց ոչինչ, «զատո» հեսա Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները կբացվեն, լավ կապրենք։ Այսինքն՝ նիկոլենք քյարթու լեզվով գովազդում են Լևոնի՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա» բանաձևը։

Քաղաքականությունը հենց այստեղ է անբարոյական դառնում։ Երբ Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի միջոցով գալիս ու դառնում ես երկրի նախագահ, հետո Ղարաբաղը համարում զարգացման խոչընդոտ, նպաստում հակաղարաբաղցիական տրամադրություններին, 2008–ին ամբողջությամբ հակաղարաբաղյան կոդերով պայքար մղում և ծպտուն չես հանում Նիկոլի արածների մասով։

Եթե նույնիսկ մի պահ ընդունենք լևոնական այն միտքը, որ Ղարաբաղը Հայաստանի զարգացման խոչընդոտն է, ապա դա իրավունք չունի հայտարարել Ղարաբաղի միջոցով իշխանության եկած Տեր–Պետրոսյանը։ Դա անբարոյականություն է։

Արձանագրենք, որ «Ղարաբաղ» կոմիտեից միայն Վազգեն Մանուկյանն է հիմա հրապարակավ կռիվ տալիս այն արժեքների ու ձեռքբերումների համար, որոնց համար 1988–ին ոտքի էինք կանգնել։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված է փետրվարի 20–ին։ 33 տարի առաջ այդ օրը կարելի է համարել ղարաբաղյան շարժման սկիզբ։ Բայց հիմա անհամեմատ ծանր վիճակում ենք, թեև ե՞րբ է հեշտ եղել որ․․․Կարևորը պայքարի ոգին չմարի։ Մնացածը իրականանալիք բաներ են։

Կորյուն Մանուկյան

Ղարաբաղյան շարժում Ղարաբաղ կոմիտե Հայաստան Վազգեն Մանուկյան անցյալից

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին