Էս արդեն մե՛ր կռիվն ա... Երբ երեխեքս հասուն մարդիկ դարձան ու սկսեցին ամենատարբեր ցույցերի մասնակցել, ու ես մերթ աղջկաս, մերթ տղայիս հետևից ոստիկանական բաժանմունքներ էի գնում, ժամերով սպասում, մինչև բաց կթողնեին, կողքից ամեն դեպքում նեղսրտում էի՝ էս ախր մե՛ր կռիվը չի, ուրիշներն իրենց շահի համար ձեզ օգտագործում են... Էլեկտրիկ Երևանից մինչև բոլոր քաղաքական ցույցերը: Բայց էսօրվանն արդեն մե՛ր կռիվն ա, մեր գոյությա՛ն կռիվն ա, ու ես արդեն այստեղ եմ՝ բոլորիդ հետ, գրկում եմ բոլորիդ. դուք ի՛նձ, իմ պատիվը, իմ ընտանիքը, իմ հայրենի՛քն եք պաշտպանում:
Էս արդեն մե՛ր կռիվն ա...
