f

Անկախ

«Այս իշխանությունը պատրաստ է կրակել ժողովրդի վրա. պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի». Լ. Ալավերդյան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է` եթե քաղաքացիները մտածում են, որ շենքերը պետք է գրավեն, ապա պետք է մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու:

Անկախ-ի հետ զրույցում իրավապաշտպան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Վազգեն Մանուկյանի հայտարարություները՝ իշխանությունը կայծակնային վերցնելու հետ կապված, ամենևին չի  նշանակում, որ դա պետք է տեղի ունենա ուժի գործադրմամբ:

«Ապստամբությունն էլ չի ենթադրում պարտադիր զինված հարձակում և բռնություն,-ասաց նա,-եթե ժողովուրդը զինված չէ, իշխանությունն իրավունք չունի զենք բարձրացնելու»:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ժողովրդի վրա կրակելու պատրաստակամությանը, իրավապաշտպանն ասաց, որ այս իշխանությունն ուզում է իրականացնել սահմանադրական կարգի տապալում, և ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարներին:

«Այս իշխանությունը պատրաստ է կրակել ժողովրդի վրա: Իրենք իրենց ոչ բոլոր գործիքակազմն են օգտագործել հայ ժողովրդի դեմ: Ժողովուրդը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների, ցանկացած սադրանքի: Նրանք ճիշտ Ադրբեջանի ձեռագրով են աշխատում. ինչպես Ադրբեջանն է Հայաստանի վրա հարձակումը հիմնավորում այն թեզով, թե իբր իրենք ոչ թե հարձակվել են, այլ հակահարված տվել, այս իշխանությունն էլ կարող է ժողովրդի վրա կրակելը ներկայացնել իբրև հակահարված և պաշտպանություն»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ եթե իմքայլականները դեռ չեն հասկացել, որ ճիշտ ժամանակն է խաղաղ ճանապարհով հրաժարվել իշխանությունից, ապա դա նշանակում է, որ նրանք հավանաբար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դեռևս ունեն չիրականացրած առաջադրանքներ:

«Բայց ճապոնական մի ասացվածք կա. «Անգամ ամենաերկար ձմեռվանից հետո գալիս է գարուն»: Ինչքան ձգեն այս լեգիտիմությունը կորցրած իշխանությունը, այնքան ավելի ծանր է լինելու նրանց պատասխանատվությունն օրենքի առաջ: Թող մտածեն իրենց պատասխանատվության մասին»:

Իրավապաշտպանը հիշում է 2018 թ. գարնանը ցուցարարների կողմից Ռադիոտունը զավթելու ակցիան ու իմքայլականներին հիշեցնում՝ այն ժամանակ ոստիկանությունը չկրակեց:

«Դա նշանակում է, որ ոստիկանությունը, նույնիսկ իրավունք ունենալու դեպքում, միշտ չէ, որ կրակում է»,-եզրափակեց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյան անդրանիկ Քոչարյան ապստամբություն Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին