f

Անկախ

Նայեք նրանց աչքերի մեջ․բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք չարությամբ լցված Աննայի հայացքին․նրանք գիտեն, որ սխալ են,մենք գիտենք, որ ճիշտ ենք


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը: Նա մասնավորապես նշել է՝ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ այս ամենի հիմքում չարությունն է։ Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.

«Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովրդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։

 

 

Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։ Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:

Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։

Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։

Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով՝ նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։

Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։

Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։

Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար, ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վկա»։

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի Արա Սաղաթելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
Ս. Օհանյանը մանրամասներ է պատմել պատերազմի ժամանակ Արցախի նախագահի աշխատասենյակում Փաշինյանի հետ հանդիպումից. Aysor.am
ՊՎԾ աշխատակիցներին, նաև արձակուրդում գտնվողներին հորդորում են գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ Հրապարակի հանրահավաքին միանալու համար․ Ռուբեն Մելիքյան
4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Անցկացվել է հրամանատարական հավաք 2-րդ զորամիավորումում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Busvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. Մալյան
Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան և քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան
Քերոբյանը և Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին
Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ. ԿԳՄՍՆ
Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին
Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
Չեմ հիշում հայոց պատմության մեջ երբևէ եղել է պետության ղեկավար, որը հետևողականորեն քայքայել է պետությունը, երկիրը նպատակաուղղված տարել պատերազմի և պարտության
Այսօր վաղ առավոտից նոր շարժակազմով սկսել է աշխատել 99 համարի երթուղին
"Երկակի ստանդարտի" մասին խոսում են երկակի ստանդարտի վարպետ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները
Քասախի համայնքապետը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարան
Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ
5 մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Դիպլոմներ են հանձնվել ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտներին
Մարտ ամսին հանրապետության ողջ տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել
Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ․ Փաստաբանների պալատ
Ավելին
Ավելին