f

Անկախ

Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել են ՀՀԿ-ի գրասենյակը եւ արգելել ելումուտը. Նրանք բերման են ենթարկել ՀՀԿ-ականներին


Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել են ՀՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցի վրա:

ՀՀԿ-ից հայտնեցին, որ ոստիկանները թույլ չէին տալիս քաղաքացիներին ներսուդուրս անել:

«Մեզ հաջողվեց ճեղքել, հասնել Թուֆենկյանի մոտ, բայց ուղղակի կանգնելու համար մեզ բերման ենթարկեցին»,-ասաց ՀՀԿ երիտասարդական թեւևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել կառավարության մասնաշենքերի մոտ, քանի որ երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլեց ու մտավ երրորդ մասնաշենք, որից հետո ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, նրանց թվում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Հայաստան ՀՀԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Սարկոզին ազատազրկման  է դատապարտվել
«Աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը, բայց մենք արդեն վերականգնվում ենք»․ Վազգեն Մանուկյան
Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
Ս. Օհանյանը մանրամասներ է պատմել պատերազմի ժամանակ Արցախի նախագահի աշխատասենյակում Փաշինյանի հետ հանդիպումից. Aysor.am
ՊՎԾ աշխատակիցներին, նաև արձակուրդում գտնվողներին հորդորում են գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ Հրապարակի հանրահավաքին միանալու համար․ Ռուբեն Մելիքյան
4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Անցկացվել է հրամանատարական հավաք 2-րդ զորամիավորումում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Busvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. Մալյան
Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան և քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան
Քերոբյանը և Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին
Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ. ԿԳՄՍՆ
Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին
Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
Չեմ հիշում հայոց պատմության մեջ երբևէ եղել է պետության ղեկավար, որը հետևողականորեն քայքայել է պետությունը, երկիրը նպատակաուղղված տարել պատերազմի և պարտության
Այսօր վաղ առավոտից նոր շարժակազմով սկսել է աշխատել 99 համարի երթուղին
"Երկակի ստանդարտի" մասին խոսում են երկակի ստանդարտի վարպետ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները
Քասախի համայնքապետը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարան
Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ
5 մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Դիպլոմներ են հանձնվել ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտներին
Ավելին
Ավելին