f

Անկախ

Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020-ին բացահայտվել է 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդ-ը. ամփոփում


ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է 2019թ.-ի համեմատ (931):  2020թ.-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ.-ի համեմատ նվազ է 155-ով: 

Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների եւ դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել եւ ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:  

Նշված բնույթի հացնագործությունների դեպքերի լիարժեք բացահայտման, քննությունների օպերատիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դրանց օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում եւ հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 2019թ.-ի համեմատ շուրջ 35%-ով ավելի ցուցումներ, իսկ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ու ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչությանը տրվել են 47 հանձնարարականներ:

Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միեւնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

2020թ.-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում  ավարտված վարույթներով, ինչպես նաեւ տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը:  Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ.-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա:

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետեւելով տնտեսական գործունեության խոչընդոտելու հնարավոր դրսեւորումներին` թույլ չտալով որեւէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:

Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք` ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջեւ խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը եւ, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:

Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերեւույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսեւորած առերեւույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:

Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Արձնագրված վերոնշյալ ընդհանուր ցուցանիշները՝ կապված հատկապես քրեական գործերով վերջնական որոշումների պակաս կայացման, հաջորդ տարի փոխանցված գործերի ավելացման, ինչպես նաեւ պատճառված վնասի հայտնաբերման եւ վերականգնման հետ, մեծապես պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացված եւ տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն ուենցած միջոցառումներով, ինչպես նաեւ մտցված սահմանափակումների պատճառով իրականացված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների պահպանման հարուցած խնդիրներով: Էական ազդեցություն է ունեցել նաեւ 2020թ.-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը եւ դրանով պայմանավորված ռազմական դրությունը:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին