f

Անկախ

Անհայտ կորած համարվող 803 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստանում․ Վարուժան Ավետիքյան


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր սպասարկում է 1528 ընտանիքի, եւ կատարել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք ծրագիր։ 1-ին ծրագրով միանվագ եւ երկարաժամկետ հատուցումներ են  տրամադրում զոհված եւ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո, բացի հիմնական ծրագրից, հիմնադրամն իրականացնում է  եւս երկուսը, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

«Հաշվի առնելով, որ  ծանր վիրավորում սատացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն  զինհաշմանդամություն եւ կարգ ստանում՝ մինչեւ նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն եւ անցնեն փորձաքննության, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների։ Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրն ենք իրենց մասով  իրականացնում։  Երկրորդ ծրագիրը վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքներին։ Քանի որ անհայտ կորածը իրավական կարգավիճակ է, եւ միան դատարանը կարող է նման  կարգավիճակ տալ, ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեն այդ ընտանիքները փետրվարի 10-ից հետո դիմել դատարան եւ հայցել, որ դատարանն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա, քանի որ սա եւս որոշակի ժամանակահատված է պահանջում, այս ընթացքում եւս  6 ամսով Կառավարության հետ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրն իրականացնում ենք»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

Ըստ նրա՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր, սպասարկում է 1528 ընտանիքի, եւ կատարել են շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։

«Վերջին պատերազմից հետո մինչեւ այս պահը մենք ունենք 1111 ընտանիք, որոց սպասարկում ենք,  այդ թիվը մտնում է 1528 ընտանիքի կազմում։ 1111 ընտանիքի  համար կատարել ենք  շուրջ 12 մլրդ դրամի հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը, ապա հավելեց․

«Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման ներքո անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի  հատուցումներ ենք կատարում՝ 6 ամիս ժամկետով, ամսական 300 000 դրամ։ Երբ զինվորը անհետ կորածի կարգավիճակ կստանա դատարանի կողմից, եւ ընտանիքը կգա հիմնադրամ՝ հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, եւ տարբերությունը կփոխանցենք իրենց»,- ասաց Ավետիքյանը։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ապա այս պահին հիմնադրամում 55 շահառու կա։

«Ծանր վիրավորումների եւ խեղումների ցանկը սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։  17 մլն դրամի չափով նրանց 300 000 դրամ է ամսական վճարվում։ Անցյալ շաբաթ Կառավարությունը որոշում ընդունեց, որով այդ ցանկին ավելացան այն զինծառայողները, ովքեր ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռեւս չեն ստացել զինհաշմանդամություն։ Տարբերությունն  այն է, որ քաղաքացիական հաշմանդամություն ստանալու պարագայում, անձը համարվում է հաշմանդամ, եւ օգտվում է պետական բյուջեով նախատեսված որոշակի նպաստներից, իսկ զինհաշմադամի տարբերությունն այն է, որ ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից հաստատվում է պատճառահետեւենքային  կապը իր հաշմանդամության կամ վիրավորման եւ մարտական  գործողությունների ժամանակ այդ վիրավորումը կամ խեղումը ստանալու հանգամանքը»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը։

Ըստ Վարուժան Ավետիքյանի՝ հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճար է ստացել,  աշխարհի ավելի քան 60 երկրից 9 մլրդից մի քիչ  պակաս նվիրաբերություն, որից շուրջ 7,5 մլրդը  2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո։

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու կարող է համարվել այն անձը, ով մասնակցել է մարտական գործողություններին եւ վիրավորումը պետք է  ստացած լինի մարտական հերթապահություն իրականացնելու, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով։

Հայաստան Վարուժան Ավետիքյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին