f

Անկախ

Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան


Վերջին օրերին միայն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Թուրքիայի ղեկավարները, որոնց ձեռքերը մինչև արմուկները թաթախված են արյան մեջ, փորձում են մեզ և մեր բանակին ժողովրդավարության դասեր տալ։ Մի երկրի ղեկավար, որն իր պետությունը տանում է դեպի սուլթանական իշխանության, «Մեծ Թուրանի» գաղափարի, փորձում է մեր բանակին դաստիարակել։ Բանակ, որը ծնվել է մեր ժողովրդի ծոցից, հումանիստական ծրագրեր է իրականացրել և կատարել է հակամարտության բոլոր մարտերը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր միակ լեգիտիմ կառույցը հայկական բանակն է։

«Կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ չի կատարել Հայաստանի Հանրապետության սահմանազատման և անձեռնմխելիության խնդիրները։  Թուրքը և Ադրբեջանցին կանգնել են իրենց համար ամենահարմար կետերում։ Ի՞նչ հայկական բանակը, եթե տեր չկանգնի մեր սահմանների ամբողջականությանը։ Մեր բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Օհանյանն ընդգծեց, որ Հայոց բանակն այսօր իր քայլը կատարեց. «Հայկական բանակը ժողովրդի կողքին է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բանակին, այլ նաև ԱԱԾ-ին, Ոստիկանության բոլոր սպաներին՝ կանգնել բանակի կողքին, ժողովրդի կողքին կանգնել։ Միայն ու միայն սպաները մտավորականության հետ կարող են այդ ազնիվ քայլին գնալ։ Այսպիսի մի խոսք կա մեր կանոնադրություններում՝ սպայի խոսք հաստակակամ արտահայտությունը, այսինքն՝ սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի»։

Սեյրան Օհանյանը դիմեց գեներալներին, սպաներին, պահեստազորի գեներալներին և սպաներին, մարտական ընկերներին, կամավորականներին. «Կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին, և մենք միասին կհասնենք հաջողությունների՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության»։

Հասարակություն Հայրենիքի փրկության շարժում Սեյրան Օհանյան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին