f

Անկախ

Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am


Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն մեզ հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

Չե՞ք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները:

Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:

Կարծում եք՝ ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը ապօրինի հրամաննե՞ր է տալիս, որ գնան և անհիմն բերման ենթարկեն խաղաղ ցուցարարներին:

Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։ Ինքս դեմ եմ բռնությանը:

Երբ դուք ասում եք՝ ոստիկանությունը կանգնի Զինված ուժերի կողքին, սա ի՞նչ է իրենից ենթադրում, գործնականում դա ինչպե՞ս պիտի դրսևորվի, ոստիկանապետն ու ոստիկանությո՞ւնն էլ պիտի նմանատիպ հայտարարությամբ հանդես գան, թե՞ ուղղակի հրաժարվեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

Գիտե՞ք ինչ, ես, լինելով ծառայող, պարտադիր չի՝ սպասեմ, որ ոստիկանապետը ինձ հրահանգի, ես նաև քաղաքացի եմ, ես ունեմ իմ կարծիքը և կան ոստիկաններ, որ իրենց զեկուցագրերի համաձայն՝ կամավոր ազատվում են ծառայությունից, և դրա համար հետապնդման են ենթարկվում, Ներքին անվտանգության վարչություն են կանչում նրանց, այսինքն՝ կան այդպիսի ծառայողներ, որոնք համամիտ չեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այո, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես դեմ եմ դրան, ոստիկանությանը պետք չի ներգրավել քաղաքականության մեջ, բայց նաև ոստիկանությունը չպետք է անօրինական գործողություններ, հրահանգներ կատարի: Յուրաքանչյուր ծառայող պետք է իր խղճի համաձայն գործի:

Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որ ասում են՝ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, կգնա՞ վճռական քայլի և կկանգնի՞ Զինված ուժերի կողքին:

Գիտե՞ք ինչ, ընկերական հարաբերությունները չպետք է պետության ու ժողովրդի շահերից վեր դասել: Ես ողջունում եմ ընկերական հարաբերությունները, ես՝ ինքս ընկեր եմ, ընկերներ ունեմ, գնահատում եմ ընկերությունը, բայց կա ժողովուրդ, կամ պետականություն, կա Սահմանադրություն: Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Վահե Ղազարյանը անօրինական հրամաններ չի արձակի և ծառայողներին չի դրդի անհիմն ժողովրդին քաշքշելու, բերման ենթարկելու:

Իսկ հույս ունե՞ք, որ կմիանան Զինված ուժերին:

Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին:

Վալերիյ Օսիպյան կոչ ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին