f

Անկախ

ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ


Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշվում է. «Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019թ.-ի երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը:

Այդ համատեքստում 2019թ.-ի վերջին ամիսներին և 2020թ. սկզբում ԱԳՆ-ի և հիմնադրամի միջև ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ:

Սակայն, 2020թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի և հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադարեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը:

Իրաքի, Ռումինիայի և Իսպանիայի հայ համայնքների ջանքերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ և «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ:

Հայաստան ՀՀ ԱԳՆ

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին