f

Անկախ

«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարան


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր՝ մարտի 1-ին, մուտք էին գործել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարան։ Նրանք իրազեկման ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ ունեն տեղեկություններ, թե թաղապետարանի աշխատակիցներին ուղարկում են Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանն այլեւս չի հանդիսանում այս երկրի ղեկավար։ Փաշինյանի եւ նրա թիմի տված հրահանգները պարտավոր չեք կատարել։ Այսօր փորձ է արվում ապօրինի կերպով մարդկանց տանեն եւ լցնեն հրապարակը, որ ցույց տան՝ Նիկոլ Փաշինյանն այս երկրում իշխանություն ունի։ Սիրելի աշխատակիցներ, դուք պարտավոր չեք կատարելու Փաշինյանի տված ապօրինի հրահանգները»,- հայտարարում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Արաբկիրի թաղապետի տեղակալ  Արսեն Ղեւոնյանն էլ ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենք խանգարում են թաղապետարանի բնականոն աշխատանքին։

Ակցիայի մասնակիցն էլ իր հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն՝ բացի բնականոն աշխատանքից թաղապետը մարդկանց ստիպողաբար ուղարկում է հրապարակ։

Ղեւոնյանն էլ պատասխանեց, որ դա սուտ է։ 

«Սուտն ասում է ձեր թիմը արդեն 3 տարի, փաստերով սուտ են ասում»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը։

«Եթե մենք Նիկոլի հավաքին ենք գնում, ապա ինչո՞ւ ենք այստեղ գտնվում։ Իսկ աշխատանքային ժամից հետո բոլորն ազատ են իրենց գործողությունների մեջ»,- ասաց թաղապետի տեղակալը։

Ակցիայի ավարտին թաղապետարանի աշխատակցուհին դուրս եկավ միջանցք ու վանկարկեց՝ «Նիկոլ վարչապետ»։

Հայաստան Բողոքի ակցիա

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին