f

Անկախ

Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ. ԿԳՄՍՆ


Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) եւ ՀՀ գիտության կոմիտեի միջեւ 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ), եւ այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաեւ ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։ Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ գիտության կոմիտեի եւ iBOL-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի մասնագետներն արդեն մասնակցում են  երկու միջազգային  ծրագրերի: Դրանցից մեկը «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագիրն է (Caucasus Barcode of Life - CaBOL), որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության եւ հետազոտությունների նախարարությունը: Ծրագրում ներգրավված են Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի մի շարք գիտական  եւ կրթական հաստատություններ:  Ծրագրի նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի  հարուստ  կենսաբազմազանության  կենդանիների եւ բույսերի  տեսակներ, եւ կստեղծվի տվյալների բազա: Ծրագրում Հայաստանից ներգրավված են  Երեւանի պետական համալսարանը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: 

2020 թ.-ին կենտրոնի մասնագետները՝ լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը եւ Մարինե Դալլաքյանը, ինչպես նաեւ ԵՊՀ կենդանաբանության  ամբիոնի մասնագետները, չնայած Հայաստանում համավարակով պայմանավորված ծանր իրավիճակին, իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի մարզերում հավաքագրվել են մեծ քանակով նմուշներ: Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի եւ ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: CaBOL-ի տվյալների բազան կարեւոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված  հանրային միջոցառումների իրագործման համար:

Պայմանագրի շրջանակում Հայաստանի գիտնականները մասնակցում են նաեւ Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից աջակցվող «Մոլորակի կյանքի գույքագրում» ծրագրին (LIFEPLAN – A Planetary Inventory of Life), որով նախատեսվում է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության  ուսումնասիրություն: Ծրագրի առաջատար կազմակերպություններն են Հելսինկիի համալսարանը եւ Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանը: Վերջիններիս գլխավորությամբ ավելի քան  հարյուր երկրներում ստեղծվել են  աշխատանքային խմբեր:  Հայաստանում եւս ձեւավորվել է  աշխատանքային խումբ (Մ. Քալաշյանի ղեկավարությամբ), որում ընդգրկված են Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետներ: Համագործակցող կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, եւ կազմակերպությունները ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ:

Նախատեսվում է աշխատանքները սկսել 2021 թ. մարտից:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին