f

Անկախ

ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը


Հ.Յ.Դ. Բյուրոն Արեւմտյան Ամերիկայի տագնապի ստեղծման մեջ ծանր հակակարգապահական հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին։ Նրանք մաս չեն կազմում Հ.Յ.Դաշնակցութեան և չեն ներկայացնում Հ.Յ.Դաշնակցութեան որևէ մարմին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Կուսակցության հայտարարությունը՝ ստորեւ․

«Մեր Հայրենիքի այս դժուարին օրերուն ներքին-կազմակերպական տագնապալի օրեր կ՚ապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքին անդամ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի կառոյցը։

Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտօններ վարած խմբակ մը, հիմնականին մէջ՝ փառատենչութենէ տարուած, իրենց կարգ մը համախոհներով եւ որոշ այլ մոլորեալներով, Հ.Յ.Դ. Կազմակերպական կանոններու թիւր եւ կամայական մեկնաբանութիւններով խախտած են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։

Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին» որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն ձեռնարկած է քայլերու՝ շրջանին մէջ հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը։ Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններուն համաձայն, կատարուած են կարգապահական տնօրինումներ, որոնց արտաքսումներու բաժինը կը հրատարակուի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ին մէջ:

Կը գործէ օրինական Կեդրոնական Կոմիտէ, որ Արեւմտեան Ամերիկայի մէջ Հ.Յ. Դաշնակցութեան անունով հանդէս գալու շրջանային միակ օրինական եւ իրաւասու մարմինն է։ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է ընկ. Ռոստոմ Այնթապլեանը (Հեռ. +1650 303 9280)։

Հ.Յ.Դ. 130-ամեայ պատմութեան ընթացքին նման երեւոյթներ աննախընթաց չեն։ Վստահ ենք, ինչպէս անցեալին՝ ներկայիս եւս կուսակցութիւնը կը յաղթահարէ այս տագնապն ալ եւ անոր Արեւմտեան Ամերիկայի շրջանը շուտով կը վերագտնէ իր աշխոյժ դերը Դաշնակցութեան հայրենանուէր գործունէութեան եւ հայութեան ծառայութեան առաքելութեան ոլորտներէն ներս:

Արտաքսում Հ.Յ.Դ. շարքերից

Հ.Յ.Դ. Բիւրօն Արեւմտեան Ամերիկայի տագնապի ստեղծման մէջ ծանր հակակարգապահական յանցանքների համար կուսակցութեան շարքերից արտաքսել է Հ.Յ.Դ. Արևմտեան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ՝ Աւետիք Իզմիրլեանին, Քարմէն Օհանեանին, Լևոն Կիրակոսեանին և Կարօ Իսբէնճեանին։ Նրանք մաս չեն կազմում Հ.Յ.Դաշնակցութեան և չեն ներկայացնում Հ.Յ.Դաշնակցութեան որևէ մարմին։

ՀՅԴ ԱՄՆ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին