f

Անկախ

Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան


Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։

Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։

Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որևէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա և ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։

Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։

Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են կրելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։

Հարցն այն չէ, որ ռուսական զորախմբի ներկայությունը որևէ կարգի խնդիր է հարուցում, այլ այն, որ մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է և դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։

Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ, բազմակողմ համաձայնագրերը երկու երկրներին հնարավորություն են տալիս ամենախորը մակարդակով ռազմական համագործակցություն ծավալել, բայց պետք է մեր հանրությունը այդ մասին իմանա պաշտոնական շրջանակներից, այլ ոչ թե ռուս զինծառայողներին Տավուշի տարբեր բնակավայրերում հարցուփորձից։

Հայաստանի ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել, սակայն ռուս զինծառայողների Տավուշում գտնվելու հանգամանքը մի քանի իր է շրջանառվում է, նույնիսկ լուսանկարներ կան ցանցում, տեղակայման վայրեր են նշվում, բայց իշխանությունը շարունակում է լռել/թաքցնել։

 

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին