f

Անկախ

Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր


Նիկոլ Փաշինյանը լևոնական միջավայրի ու մտածողության ծնունդ է։

Նիկոլի 2018–ի հեղափոխությունը հակաղարաբաղցիական էր։ 2008–ի Լևոնինն էլ։ Հիշեք, թե ինչ էր գոռում մարտի 1–ին Նիկոլը․ «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Նիկոլը 2020–ին Արցախի հետ արեց այն, ինչը պատրաստվում էր անել 1–ին նախագահը 2008–ին։ Նիկոլը Տեր–Պետրոսյանի պես կարծում է, որ Արցախը բեռ է և պետք է այդ բեռից ազատվել ու մերձենալ Թուրքիայի հետ։

«Առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»,–ՀՀՇ–ի համագումարում հայտարարել էր Տեր–Պետրոսյանը՝ համոզված լինելով, որ պետք է ամեն գնով բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։

Նիկոլն այդպիսի հայտարարություն չարեց, բայց իր գործողություններով գնաց լևոնական ուղղությամբ։

Նիկոլն ու իր թիմակիցները գործնականում կյանքի կոչեցին լևոնական թեզերն ու հիմա սազներն առած երգում են, թե բա Արցախի, 5.000 զոհի, տարածքների կորուստը ոչ թե ողբերգություն է, այլ հնարավորություն։ Դա է պատճառը, որ Տեր–Պետրոսյանը պաշտպանում է Նիկոլին և անթույլատրելի համարում բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին։ Եվ դա այն դեպքում, երբ 2008–ի թուրքամետ հեղափոխության փորձի ժամանակ Տեր–Պետրոսյանն ակտիվորեն ներքաշում էր բանակին քաղաքական պայքարի մեջ՝ Ազատության հրապարակում Մանվել ու Գագիկ գոռալով (նկատի ուներ այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին)։ Իսկ դրանից առաջ՝ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ, նախագահի աթոռը պահեց բացառապես բանակի ու տանկերի օգնությամբ՝ մինչև այդ կեղծելով ընտրության արդյունքները։

Հիմա պարզվում է՝ Լևոնի համար վատ բան է զինվորականների միջամտությունը քաղաքական կյանքին։ Ի դեպ, այդպես է կարծում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ռազմական հեղաշրջումից բողոքում են Նիկոլը, Էրդողանը և Տեր–Պետրոսյանը։

Կորյուն Մանուկյան

Նիկոլ Փաշինյան լևոն տեր պետրոսյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին