f

Անկախ

ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ


2021թ. մարտի 9-ին ⏰ ժամը 11:30-ին լինելու ենք Երևան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրում, 🖊 ստորագրելու ենք ⬇️հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին:

Ցանկացողները կարող են միանալ:

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախագահին տրված է Սահմանադրության պահպանմանը հետևելու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ինչպես գիտենք, առաջացել է վեճ սահմանադրական մարմինների՝ վարչապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի միջև:

Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի կողմից ներկայացված՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագիծը վերադարձնելով, իր 27.02.2021թ. առարկություններում նշել է, որ «հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին»:

Այս պայմաններում առնվազն տարակուսելի է նախագահ Արմեն Սարգսյանի դրսևորած անգործությունը:

Ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը վեճը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարանի քննությանը՝ ցույց տալով վեճերի լուծման քաղաքակիրթ ճանապարհը: Նախագահի կողմից անգործություն դրսևորելը կհանգեցնի Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտման, ինչի արդյունքում վեճի լուծման հարթակը կարող է դառնալ «փողոցը»:

Ինչպե՞ս է պատկերացնում Հանրապետության նախագահը, ի՞նչ պետք է անեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և բարձրաստիճան սպաները, երբ նույն նախագահն արձանագրել է սահմանադրականության խնդիրը, նշելով նաև, որ գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է «հանգեցնել զինվորական այդ խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով»: Արդյոք նախագահի կողմից ներկայացված այս համոզմունքներից հետո կեցվածք փոխելն ու անգործության ուղին ընտրելն ավելի չի խորացնելու ճգնաժամը:

Նախագահն իրավունք չունի անգործություն դրսևորելու: Նախագահին պետք է հիշեցնենք, որ Սահմանադրության 139-րդ հոդվածում նկարագրված անգործության հետևանքը, ոչ թե նախագահին տրված իրավունքի շրջանակում է, այլ՝ նախագահի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափելու կամ Սահմանադրության պահանջները խախտելու:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ՝

✅ ԱՅՍՕՐ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

➖➖➖➖➖➖➖➖➖➖

Ռոման Ռուստամի Գասպարյան

Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան Melkonyan Ruben

Զինավոր Շահենի Մեղրյան Zinavor Zino Meghryan

Վահագն Ռուբենի Չախալյան Vahagn Chakhalyan, Javakhk. Վահագն Չախալյան

Արա Գագիկի Զոհրաբյան

Արա Զոհրաբյան ՖԲ Գրառում Հայաստան Արմեն Սարգսյան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին