f

Անկախ

«Կարմիր»-ը հաղթեց պատերազմը, որովհետև պատերազմը չխանգարեց նրա ծնունդը.Հովիկ Աֆյան


«Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը  երբեք չեն ավարտվում...»

Վերջերս ժամանակակից տաղանդավոր գրող, լրագրող, հրապարակախոս Հովիկ Աֆյանը ընթերցողի դատին է ներկայացրել իր առաջին վեպը՝ «Կարմիր» վերնագրով։

Հովիկ Աֆյանին  ընթերցասեր հանրությունը ճանաչում է դեռ վաղուց: «Կարմիր»-ը գրողի երրորդ գիրքն է՝ «Միս ուտողները», «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուներից հետո։  Վեպը  լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը «XXI. Արդի հայ արձակ» մատենաշարով։

Ժամանակակից   գրող, լրագրող, հրապարակախոս Հովիկ Աֆյանի հետ  «Անկախ»-ը  զրուցել  է հեղինակի նոր գրքի և, առհասարակ, գրականության մասին:

Գրելն  աշխարհի հետ  հարաբերվելու ձև է, բայց  նաև առանձնանալու: Կպատմե՞ք, թե ինչպես  Ձեզ  մոտ ծնվեց գիրք գրելու գաղափարը։

Գրելը, գոնե ինձ համար, նաև այլ աշխարհ ստեղծելու փորձ է: Չգիտեմ՝ ավելի լա՞վը, քան այն, որտեղ ապրում ենք, բայց գիտեմ, որ շատ բարդ կլիներ ստեղծել ավելի վատ աշխարհ, քան այն, որտեղ ապրում ենքԻսկ գիրք գրելու գաղափար ինձ մոտ երբեք չի ծնվել: Ուղղակի գրում էի պատմվածքներ՝ դեռ դպրոցական տարիներից՝ չմտածելով անգամ, որ դրանք կարող են գիրք դառնալ, որ ես կարող եմ գիրք ունենալ: Հետո, երբ այդ պատմվածքներն արդեն այնքան շատ էին, որ ես նույնիսկ չէի հիշում՝ ինչ եմ գրել ու ընթերցողի պես կարդում էի, հենց որպես ընթերցող էլ հասկացա՝ իսկ եթե գի՞րք: Հավաքեցի ամենասիրելիներս, չմոռացա առաջին գրածս պատմվածքը  և  ուղարկեցի «Անտարես»: Արքմենիկ Նիկողոսյանը կարդաց  և մի քանի ամիս ծնվեց  «Միս ուտողները»:

– «Կարմիր» վեպի  հրապարակումը  հետպատերազմյան  այս  շրջանում  զուգադիպությո՞ւն էրթե...

–«Կարմիր»-ը  իմ կյանքում պատահած ամենատարօրինակ և  ամենաուժեղ բաներից մեկն է: Երբ ես գրում էի այն, պատերազմ չկար: Երբ ես ավարտեցի այն, պատերազմ չկար: Երբ ես հանձնեցի այն հրատարակչին, պատերազմ չկար: Երբ այն արդեն էջադրվում և  սրբագրվում էր, պատերազմն սկսվեց: Ու  «Կարմիր»-ը  հաղթեց պատերազմը, որովհետև պատերազմը չխանգարեց նրա  ծնունդը:

Մեր ընթերցողներին մի փոքր կպատմե՞ք վեպի  սյուժեի մասին, այն ինչ-որ չափով կապ ու՞նի  այսօրվա  մեր  իրականության  հետ:

Հույս ունեմ, որ կապ ունի այսօրվա իրականության հետ: Ամեն դեպքում, եթե ինձ թվար, որ կապ չունի, չէի գրի: Չեմ սիրում խոսել գրածիս սյուժեի մասին, փոխարենն անչափ սիրում եմ նայել այն մարդու աչքերին, որը հենց հիմա ավարտեց գիրքս: Սա երևի յուրաքանչյուր գրողի թաքուն երազանքն է: Կարող եմ ասել միայն, որ վեպը գլխավոր հերոս չունի, որովհետեւ պատերազմում բոլորն էլ գլխավոր են: Սիրո մեջ նույնպես: Արամը նկարիչ էր, Արուսը՝ պարուհի, Շուշանը երգում էր, Ֆրունզը՝ նայումՊատերազմ էր: Իսկ ո՞վ համարձակություն ունի պատմել պատերազմի մասին

Կխնդրեի անդրադառնալ վերնագրին՝ ինչո՞ւ  «Կարմիր»:

Կարմիրը պատերազմի դրոշի գույնն է: Պատերազմի և  սիրո: Չնայած ես հասկանում եմ, որ շատերի համար սերը կարող է կանաչ լինել, կապույտ, նույնիսկ դեղին կամ շագանակագույն, բայց եթե սիրո մեջ չկա կարմիրը, այն աստիճանաբար դառնում է թափանցիկ, անգույն

Ի  տարբերություն նախորդ երկու գրքերիՄիս ուտողները», «Չաստվածաշունչ»), «Կարմիր»-ը վեպը  Ձեր  առաջին քայլն  է այդ  ժանրում: Մտավախություն ունե՞ք, թե ինչպես կընկալվի գիրքը մեր հասարակություն կողմից։

Մտավախություն միշտ ունեմ: Հատկապես գրքերիս շնորհանդեսների նախորդ գիշերները: Ինձ թվում է, որ հաջորդ օրը, հենց լույսը բացվի, մարդիկ սկսելու  են   փորփրել իմ ներսը: Իհարկե այդպես չի լինում, բայց ես նման զգացողություններով երեք գիշեր եմ ունեցել: Ու գիտե՞ք առանձնապես տարբերություն չի եղել, նկատի ունեմ մտավախության առումով, գրում եմ պատմվածքնե՞ր, թե՞ վեպ: Եթե գրողը չի ուզում, որ իրեն կարդան, ուրեմն կամ ինքն իրեն է խաբում, կամ բոլորին: Ու քանի որ գրողն ուզում է, որ իրեն կարդան, ուրեմն կարևորում է մարդկանց ընկալումը: Ես օրինակ, ավելի շատ սիրում եմ, երբ քննադատում, դժգոհում են, քան երբ կարդում ու լռում են: Դա մի տեսակ վիրավորական էլ է: Պատկերացրեք՝ մեկին բացում ես հոգիդ, իսկ նա միայն լռում է:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա   «Կարմիր» վեպը  իր ընթերցողին: Ո՞րն է այս գիրքի ամենակարևոր ուղերձը։

Ուզում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող ինքը որոշի, թե ինչ տվեց  «Կարմիր»-ն իրեն: Շատերից եմ լսել, թե ինչ է իրենց տվել գիրքը, ու միշտ ժպտացել եմ, քանի որ փաստորեն բոլորին ինչ-որ բան տվել է: Իսկ ուղերձը, գիտե՞ք ես շատ եմ ուզում, որ ընթերցողները առավել ուշադիր լինեն իմ բոլոր գրքերի վերջին տողերին: Կոնկրետ  «Կարմիր»-ի վերջին տողը հետևյալն է՝որ առաջ գնան:

Վեպը  բացի գեղարվեստական հետաքրքրություն ներկայացնելուց, նաև որոշակի պատմական  արժեք ունի, քանի որ այն բավական ինֆորմատիվ է Արցախյան հակամարտության  պատմության տեսանկյունից: Կարո՞ղ ենք ասել, որ այն  նաև  վավերագրության  փորձ է:

Ամեն դեպքում ես նման ցանկություն կամ հավակնություն չեմ ունեցել: Նկատի ունեմ՝ ինֆորմացնելու Արցախյան հակամարտության պատմության մասին կամ վավերագրելու պատերազմը կամ հակամարտությունը: Այս առումով, վստահ եմ, որ շատ ավելի արժեքավոր գործեր կան ու դեռ լինելու են: Այնուամենայնիվ, եթե վեպը ստացվել է նաև  վավերագրական մոտիվներով ու ինֆորմատիվ, ապա ես միայն ուրախ եմ:

– «Այս պատմությունը մարդկանց մասին է, որոնց կռիվը երբեք չի ավարտվում»: Ըստ  Ձեզ՝  այդ  կռվում  սե՞րն է հաղթում պատերազմին, թե՞ պատերազմը՝ սիրուն։

Որպեսզի ինչ-որ բան հաղթի ինչ-որ բանին, պետք է, որ այդ երկուսը թշնամիներ լինեն կամ գոնե հակամարտության մեջ: Իսկ սերն ու պատերազմը ոչ հակամարտություն ունեն, ոչ էլ թշնամի են: Իհարկե,  պատերազմները ընդհատում են սերը, բայց ոչ երբեք սիրելու ցանկությունը, ինչը հավերժ բան է, ճիշտ պատերազմի պես: Դրա համար էլ պատերազմն ու սերը երբեք չեն ավարտվում, իսկ դա նշանակում է, որ այստեղ հաղթող չկա, կամ երկուսն էլ հաղթող են:

Հաճախ  ստեղծագործություններում  արտացոլվում է հեղինակի զգացմունքները, գաղափարներըմտքերը, աշխարհընալումը,փնտրտուքները, ինչպես նաև  արդեն ձևավորված կյանքի արժեքները...  Արդյոք  Ձեր կերպարը գտե՞լ  եք  «Կարմիր» վեպում :

–«Կարմիր»-ում բոլորն էլ իմ կերպարներն են, նույնիսկ թուրք աղջնակ Լեյլայի մայրը, որը միայն մեկ բառ է ասում վեպում: Չեմ սիրում, երբ գիրք եմ կարդում, և  զգում, թե ինչպես է հեղինակը սիրում իր կերպարներից մեկին, մի քանիսին և  ոչ թե բոլորին: Առավել ևս չեմ սիրում, երբ հեղինակն իր ոչ մի կերպարին էլ  չի սիրում:

Ինչպե՞ս եք  ընկալում «Գրողը և ժամանակը» հավերժական բանաձևը։

Չարենցն, օրինակ, ասում էր՝ թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ  շունչը դարձիր: Երևի դրա համար էլ, օրինակ Շվեյցարիայում այդքան էլ  շատ չեն լավ գրողները, կամ Լիխտեյնշտեյնում, որտեղ ժամանակները ոչ միայն խաղաղ ու լավն են, այլև  այդպիսինն են եղել ու տեսանելի ապագայում այդպիսինն էլ կմնան: Գրողին պետք են գժվելու ժամանակներ: Ցավոք սրտի: Որովհետև  ես միայն մեկ դեպքում սիրով չէի գրի, երբ երկինքը կապույտ լիներ եւ արև  լիներ, ծառերը կանաչ լինեին, գետակները վարարուն, ծովերն անալիք, մարդիկ էլ երջանիկ: Գրում ես, որովհետև  ուզում ես այսպես լինի, լավ ես գրում, որովհետև այլ բան չես կարող անել, որ այսպես լինի: Ցանկացած գրող իր ժամանակի շունչը  լինելուց բացի, իր ժամանակի թշնամին է: Քաջերը, համառները, ուժեղները հաղթում ենժամանակը:

Մեզ  մոտ  վերջին  տարիներին  մարդիկ  սկսել  են  շատ  կարդալ, սիրել  գիրքըԸստ  Ձեզ  գրականությունն ի՞նչ կարևորություն  ու  դերակատարություն  ունի  արժեհամակարգի ձևավորման  հարցում:

Ճիշտ այնպիսի, ինչպիսինն ունեն երաժշտությունը, կինոն, նկարչությունը Մի քանի տարի առաջ,  «Անտարես»-ը Երևանի տարբեր մասերում պաստառներ էր տեղադրել, որտեղ ժամանակակից գրողների նկարներն էին ու նրանց բառերը, թե ինչո՞ւ պետք է կարդալ: Իմ նկարի տակ գրված էր՝  «Կարդա. Փոխիր ճակատագիրդ»: Ես հավատում եմ, ոչ թե ճակատագրին, այլ նրան, որ կարդալով ու դրա արդյունքում հնարավոր է այլ կերպ ապրել: Ինչպե՞սնայած, թե ինչ գրքեր եք կարդում:

Այնուամենայնիվ, մարդիկ այսօր իրենց ազատ ժամանակի հիմնական մասն անցկացնում են սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ մարդկանց և գրականության միջև խզո՞ւմ կա, մարդիկ հեռացե՞լ են գրականությունից:

Կասեի, որ գրականությունը նույնպես ազատ ժամանակն անցկացնում է սոցցանցերում: Շատ գրողներ այսօր շատ ակտիվ են սոցցանցերում, խոստովանեմ՝ ես նույնպես: Ֆեյսբուքը, այլ  սոցցանցերը հնարավորություն են տալիս գրողին անմիջապես զգալու ընթերցողի արձագանքը, իսկ դա շատ կարևոր է: Ճիշտ է՝ կան գրողներ, որոնց համար դա ամենակարևորն է, բայց դա այդ գրողների խնդիրն է, ավելի ճիշտ՝ այդ գրողների ընթերցողների:

Սա Ձեր  առաջին գիրքը  չէ. հրապարակվել է նաև   Ձեր   «Միս ուտողները», «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուները:  «Միս ուտողները» գրքի շնորհանդեսին Ձեր կինը՝ Աիդա Մեսրոպյանը, նշեց.  «Այս գրքից հետո հաստատ կսիրեք Հովիկ Աֆյան հեղինակին, եթե չսիրեք էլ, նրան հաստատ չեք մոռանա»:  Եվ  դա  իսկապես  այդպես էԻսկ ո՞րն է  ընթերցողների  այսպիսի  լայն շրջանակ ձեռք  բերելու Ձեր  գաղտնիքը:

Ես ուղղակի գրում եմ:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի: Որպես  ժամանակակից  հեղինակ  ի՞նչ խորհորդ կտայիք կարդալ մեր ընթերցողներին:

Չկա այդպիսի գիրք, որը պետք է յուրաքանչյուրն ընթերցի: Նույնիսկ Աստվածաշունչն այդպիսի գիրք չէ, նախ, քանի որ այն սովորական գիրք էլ  չէ, բացի այդ մուսուլմաններն, օրինակ պարտավոր չեն այն կարդալ: Գրականության մեջ, կապ չունի գրողն ես, թե ընթերցողը, պետք է մեկ բան՝ կարդալ: Գիրքը չէ, Գիրք:

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

Հայաստան Հովիկ Աֆյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին