f

Անկախ

Հայկական էպոսը աֆրիկացիների շուրթերից` երգեցիկ ֆրանսերենով


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայացնի հայկական «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսի երաժշտական բեմադրությունը:  Ապրիլի 13-ից 19-ը ֆրանսիական թատրոնը կշրջի քաղաքաից քաղաք ու ֆրանսերենով կպատմի հայկական էպոսի երեք գլուխները՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ:

Սա մի ներկայացում է, որտեղ հայկական էպոսի մեկնաբանությունը վստահվել է տարբեր ազգերի ներկայացուցիչների` հայ, կոնգոցի, գվադելուպցի, ֆրանսիացի: Ֆրանսախոս դերասաններից յուրաքանչյուրն իր ազգային երգ ու երաժշտությամբ, գործիքներով է փորձում համեմել մեր էպոսը:

Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, որը հնարավորություն է տալիս նորովի «տեսնել» ու բացահայտել հայկական էպոսը։

Ներկայացումը ֆրանսերենով է՝ հայերեն ենթագրերով։

Բեմադրությունը կառուցելիս ռեժիսորը ցանկացել է պահպանել հիմնական ասելիքը, որ դրված է էպոսի հիմքում` միահյուսելով երգ ու երաժշտության հետ:

Այս միջմշակութային երկխոսության հիմքում Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումն է: Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաև Իրապա հարթակի աջակցությամբ։

Նախագծի հեղինակները վստահ են, որ հայկական ժողովրդական էպոսին անդրադառնալն այսօր կենսական նշանակություն ունի, էպոս, որը հայ ժողովրդի վերածննդի ու հարատևության դրսևորումն է։

Մշակութային շաբաթ Հայաստան ֆրանկոֆոնիա

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին