f

Անկախ

Կարեն Ավագյան. «Այս հաղթանակը մեր զինվորներինն է»


Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 89 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհամասի չեմպիոնի կոչումը երկամարտի 375 կգ արդյունքով նվաճեց  երիտասարդ, հեռանկարային մարզիկ Կարեն Ավագյանը: 
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, կարևորում հաղթանակը հետագա հաջողությունների գրանցման ճանապարհին:


-Շնորհավորում ենք Եվրոպայում 1-ինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Լուրջ նախապատրաստական շրջան էի անցել՝ դեռևս անցած տարվանից: Այս  առաջնությունը պետք է 2020 թվականին կայանար: Համավարակի պատճառով հետաձգվեց: Մենք թեև մեկ տարի մրցաշարերի  չմասկացեցինք, բայց եղան ուսումնամարզական հավաքներ, որոնց ժամանակ  մարզվեցինք՝ տեմպը չթուլացնելով: Ծանրաբեռնված մարզումային շրջան եմ անցել՝ բավական դժվարություններ հաղթահարելով, վնասվածքներ բուժելով: Հնարավորության սահմաններում պատրաստվել էի շատ լավ, ուրախ եմ, որ ամեն բան հաջող ընթացավ, արդյունք էլ տեսանելի է:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Մոսկվա:
-Մեր մարզաձևն այնպիսին է, որ նախորդ տարիների արդյունքներից կարողանում ես հասկանալ, թե մոտավորապես որքա՞ն կիլոգրամներ են պետք, որպեսզի դառնաս չեմպիոն կամ մեդալակիր: Ես գիտեի, որ իմ ուժերի սահմաններում է չեմպիոնությունը:  Այդ տրամադրվածությամբ էլ մեկնել էի: Ինձ համար կարևոր էր ցուցաբերածս արդյունքը, որպեսզի կարողանամ ուժերս ճիշտ օգտագործել: Փառք Աստծո, ստացվեց: 


-Ձեր ելույթների, մրցակիցների մասին կխոսե՞ք:
-Պոկում վարժությունը շատ լավ կատարեցի: Մարզումներին անգամ չէի բարձրացրել 175 կգ: Ստացվեց, կարողացա բարձրացնել, իսկ հրում վարժությունում  այդքան էլ լավ հանդես չեկա: 200 կգ առաջին մոտեցման ժամանակ բարձրացրի, 204 կգ-ն, ուղղակի չստացվեց: Մարզումների ընթացքում  205կգ, 210կգ-անոց ծանրաձողերը  բարձրացրել շատ հանգիստ, իմ ուժերի սահմանում էր լիարժեք:
Մրցահարթակում շատ հանգիստ էի, ամենակարևորը՝ վստահ: Գիտեի, որ պատրաստ եմ: Պայքարը շատ թեժ էր: Ինձ համար ընդհանրապես մրցակցություն հասկացություն չկա: Իմ առաջին մրցակիցը  ես եմ և ծանրաձողը: Գիտեի ինչքան կիլոգրամներ են պետք չեմպիոն դառնալու համար և այդ ուղղությամբ էի   միայն մտածում, որ կարողանամ բարձրացնել:


-Ինչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս հաղթանակն ինձ տվեց վստահություն: Շատ սպասված  էր. հասկացա, որ իզուր չէր այսքան տարիների իմ չարչարանքը:

Մինչև  մրցումը, ես մտածում էի, որ եթե դառնամ Եվրոպայի չեմպիոն, իմ զգացողություները, ապրումները այլ կլինեն:  Չեմպիոնական զգացողությունները սխալ կլինի ասել՝ սովորական են, բայց, քանի որ սպասված էր ՝ արտասովոր չէ: Հաճելի էին ապրումները  հիմնը լսելիս: Այդ ժամանակ մտածում էի  ընտանիքիս և բոլոր այն մարդկանց մասին, որոնք նայում էին մրցումները: Գիտեի, որ ի սրտե ուրախ են և ես հպարտություն էի զգում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել իմ հաջողություններում:


-Հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝ երկամարտի արդյունքներով նվաճելով 8 մեդալ: Թիմակիցների հաջողությունները ոգևորու՞մ են մրցումների ժամանակ:
-Միանշանակ մեր թիմը տրամադրված էր, որ անպայման պետք է մեդալներ բերենք, չեմպիոններ դառնանք, որպեսզի թեկուզ այդ մեկ-երկու րոպեն, երբ հիմնը հնչի, հեռուստացույցի դիմաց նստած մարդիկ երջանկանան, կտրվեն առօրյայից, մեր երկրի դժվարություններից: 
 Պարտավորված էինք ու շատ էինք ուզում ուրախացնել մեր ազգին: Այս հաղթանակը մեր զինվորներինն է:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Առաջիկայում կշարունակենք հավքաները՝ նույն ոգով նախապատրաստվելով հաջորդ մրցումներին:  89 կգ քաշային կարգն օլիմպիական չէ: Ուստի, հաջորդ մրցումները կլինեն սեպտեմբերին: Նախ՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որից հետո, թեև դեռ հաստատված չէ, բայց պետք է լինի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ամեն բան անելու եմ  հաջողությունը կրկնելու համար. առաջ Աստված:


 

Սպորտ Ծանրամարտ Եվրոպայի առաջնություն Մոսկվա ոսկե մեդալ խմբագրի ընտրանի հարցազրույց Կարեն Ավագյան

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին