f

Անկախ

Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)


Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգին», որի մռայլ ցուցադրությունն ընդգրկում է հայ զինվորների սաղավարտներն ու մանեկենները, շատերին շփոթեցրեց, գրում է Բահրուզ Սամադովը: Ցուցադրությունն Ադրբեջանում իշխող տրամադրությունների արտացոլումը դարձավ. թշնամիները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքինպետք է ոչնչացվեն:

Հայաստանի հետ անցած տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ընդդիմության և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ թաքուն հույս էին փայփայում, որ Ադրբեջանի հաղթանակից հետո երկրի ավտորիտար համակարգի ողջ տրամաբանությունը կփոխվի: Պաշտպանելով իշխանություններին և անգամ հարձակման ենթարկելով այն փոքրաթիվ քաղաքացիներին, որոնք հանդես էին գալիս պատերազմի դեմ, նրանք կարծես միաժամանակ ինչ-որ ազգային հաշտության հույս ունեին, կարծում էին, որ եկել է ժամանակը, երբ հասարակությունը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ երկրի կառավարման գործում:

Բայց այդպես չեղավ: Նախագահ Իլհամ Ալիևը շարունակեց երկրի հիմնական ընդդիմության դեմ հարձակումներն ու ապալեգիտիմացման փորձերը, կիրառում է նույն ճնշման մեթոդները և երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու շահագրգռության որևէ նշան ցույց չի տալիս:

Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգին», որի մռայլ ցուցադրությունն ընդգրկում է հայ զինվորների սաղավարտներն ու մանեկենները, շատերին շփոթեցրեց: Այստեղ տեղ գտած թշնամու մարդատյացությունը բացահայտում է օտարման տրամաբանությունը, որը գերակշռում էր Ադրբեջանում տասնամյակներ շարունակ. թշնամին, լինի ներքին թե արտաքին, պետք է ոչնչացվի:

Համաձայն այդ տրամաբանության՝ եթե արտաքին թշնամին արժանի է ֆիզիկական ոչնչացման, ապա ընդդիմությունը երկրի ներսում (համենայն դեպս այն հատվածը, որը մերժում է իշխող կուսակցության օրինականությունը) բախվում է բռնաճնշումների ամեն անգամ, երբ փորձում է դրսևորել իրեն: Վերջերս մենք դրա վկան դարձանք, երբ ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլիի դուստրը սեռական հետապնդման ենթարկվեց համացանցի միջոցով, կամ ամբողջ վերջին տարվա ընթացքում բազմիցս արգելափակեցին Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդի հեռախոսը և մուտքը համացանց: Քաղաքացիական հասարակության խմբերին արգելված է դրամաշնորհներ ստանալ արտասահմանից:

2014 թ. Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ դաժան բռնաճնշումների ալիք բարձրացավ. շատ ակտիվ անդամներ բանտարկվեցին և ազատ արձակվեցին միայն երկու-երեք տարի անց: Շատերը վտանգավոր և անտանելի համարեցին Ադրբեջանում մնալը և արտագաղթեցին: Մնացածներից շատերն էլ անցած տարի խանդավառությամբ իշխանամետ դիրք գրավեցին:

Նրանք անկեղծ համոզված էին, որ դա արդարացի պատերազմ էր հանուն ազգի, ոչ թե Ալիևի վարչակարգի: Դա զարմացնում էր միջազգային դիտորդներին, քանի որ, ի տարբերություն քաղաքական ընդդիմության հաճախակի ազգայնական տրամադրություններին, քաղաքացիական հասարակության այդ խմբերը հայտարարում են, որ առաջնորդվում են ազատական արժեքներով: Նրանց մի մասը զուսպ պաշտպանում էր պատերազմը՝ պնդելով, որ դա է պահանջում հասարակությունը կամ Բաքվին ընտրություն չեն թողել հայկական կողմից զիջումների չկամության տասնամյակներից հետո: Ոմանք էլ ագրեսիվ, ազգայնական դիրք գրավեցին և այնքան հեռու գնացին, որ սկսեցին մեղադրել հակապատերազմական փոքրաթիվ ակտիվիստներին, թե նրանք այդպիսով արտասահմանյան դրամաշնորհներ են վաստակում:

Երկու դեպքում էլ նրանց առաջնորդում էր հասարակությունում իշխող ազգային գաղափարը՝ Լեռնային Ղարաբաղի մոլուցքը, որը ներարկվում է մեզ դպրոցական ուսման առաջին տարիներից: Միամտություն կլիներ ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և վերջ կտա թշնամությանն ու մարդատյացությանը, որոնք ծնել է այդ մոլուցքը:

Պատերազմի ընթացքում Ալիևն անկեղծորեն հայ զինվորներին «շուն» էր անվանում, իսկ «մենք նրանց շների պես կքշենք» արտահայտությունը խանդավառությամբ է ընդունվել քաղաքացիական հասարակությունում և ընդդիմադիր շրջանակներում: Իսկ հիմա նույն մականունը կիրառվում է հենց իրենց նկատմամբ: Ապրիլի 12-ին զբոսայգու բացման ժամանակ Ալիևը 1990-ական թվականների չինովնիկներին «շներ» անվանեց, որոնք «պատասխանատվություն են կրում Շուշիի և Լաչինի գրավման համար», երկու տարածքների, որոնք Ադրբեջանը կորցրեց առաջին պատերազմում և հետ գրավեց անցած տարվա աշնանը:

Պատերազմից հետո մի միջավայրում, որում տեղ չունեն այլախոհությունն ու անհամաձայնությունը գերիշխող ազգայնամոլական պատումներին (և անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ կարող էր արտահայտվել նման այլախոհությունն ու անհամաձայնությունը), ընդդիմությանը և քաղաքացիական հասարակության խմբերին մնում են սոսկ երկրորդական հարցերը, որոնց առնչությամբ նրանք կարող են արտահայտել իրենց կարծիքը: Թեմաներից մեկը, որին նրանք ձեռնամուխ են եղել, անհամաձայնությունն է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայությանը: Բայց վերջերս Բաքվում «Իվան, վերադարձիր տուն» կարգի կարգախոսներով ռուսական դեսպանության առջև «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած բողոքի ցույցին մասնակցածների փոքր թիվը ցույց է տալիս, թե որքան ժամանակավրեպ է այդ հարցը ադրբեջանցիների մեծամասնության համար:

Ատելությունը հայերի նկատմամբ բնական ու ժառանգական չէ, այլ մշտապես հրահրվում է, մշտապես բորբոքվում ու խրախուսվում երկրի էլիտայի կողմից: Ոչ շատ վաղ անցյալում՝ 2010 թվականին, հայերի կաթողիկոս Գարեգին Երկրորդը ժամանեց Բաքու, հանդիպեց Ալիևին և աղոթեց լքված հայկական եկեղեցում: Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված ինտելեկտուալները առերևույթ պարբերաբար այցելում էին միմյանց մայրաքաղաքները, բայց նման վերջին այցը տեղի է ունեցել 2009 թվականին:

Ներկայումս իշխող վարչակարգն ավելի ուժեղ է, քան երբևէ, և հաշտության կարիք չունի թե՛ իր օրինականությունը ժխտող ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ քաղաքացիական հասարակության խմբերի և թե՛ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Վերջինը պահանջում է առնվազն որոշ աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումներ, դա էլ իր հերթին ենթադրում է քաղաքացիական հասարակության ավելի լայն ընդգրկում և ակտիվացում: Վտանգ կա, որ դա դժգոհություն կառաջացնի այն մարդկանց շրջանում, որոնք ընդունում են ադրբեջանական ազգային ինքնության գաղափարը՝ հիմնված հայերի թշնամության և հայատյացության վրա: Է, իշխանությունների ինչի՞ն է պետք այդ ամենը:

Որոշ անվանական ընդդիմադիր խմբեր օգուտ քաղեցին ստեղծված իրավիճակից և գաղափարական որմնախորշեր գրավեցին՝ կասկածի տակ չդնելով կառավարության օրինականությունը: Վառ օրինակներից մեկն է Թուրալ Աբբասլին «ԱԳ կուսակցությունից», որ ստեղծվել է Թուրքիայի իշխող «ԱԿ կուսակցության» նմանությամբ, որի ղեկավարը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: 38-ամյա Աբբասլին յուրացրել է Էրդողանի ազգայնական-պոպուլիստական մոդելը՝ հռչակելով իրեն «ձայնազուրկների ձայն»: Նա արագ ճանաչում նվաճեց Facebook-ում և TikTok-ում զետեղված տեսահոլովակների շնորհիվ, որոնցում խիստ քննադատում է պետական պաշտոնյաների կոռուպցիան և պահանջում է սոցիալական արդարություն նրանց համար, որոնց համարում է «հասարակ մարդ»:

«Ադրբեջանը «լավ տղերքի» երկիր չի,- ասում է նա:- Ադրբեջանը մենք ենք, նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, ովքեր հոլովակներ են դնում TikTok-ում: Հապա նայեք զոհված տղաներին: Այդ նրանք էին, ովքեր ժամանակ էին անցկացնում չայխանաներում: Նրանք Ադրբեջանն են: Մենք Ադրբեջանն ենք»: Այն պայմաններում, երբ Թուրքիան և Էրդողանը հերոս դարձան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցույց տված աջակցության համար, Աբբասլիի հեղինակությունը զարմանք չի հարուցում:

Եվս մի ընդդիմադիր խումբ՝ «Հանրապետական այլընտրանքային կուսակցությունը» (ReAl) հրաժարվեց իր նախկին առաջադեմ, արևմտամետ կերպարից և բացահայտ աջ դիրք գրավեց: Կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովն Աբբասլիի հետ ավելի հեռու գնաց, քան իշխանության ներկայացուցիչները. նրանք իրրենդենտիստական հայտարարություններ արեցին Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի վերաբերյալ (ադրբեջանցիներին հայտնի է որպես Զանգեզուր): Կառավարական պատվիրակության կազմում այցը Ադրբեջանի հսկողությանը վերադարձած Աղդամի շրջան ցույց տվեց իշխանությունների բարեհաճությունը, որից օգտվում են երկուսն էլ:

Համեմատության համար տեսեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ադրբեջանական ֆեմինիստների խումբը փորձում էր երթ կազմակերպել ի պատիվ Կանանց միջազգային օրվան: Բացի ոստիկանության նախազգուշացումից, որ թույլ չեն տալու այդ երթը, նրանք սպառնալիքներ ստացան ազգայնական ծայրահեղականներից, ինչի հետևանքով հանրահավաքն անհամեմատ ավելի փոքրաթիվ էր, քան համանման միջոցառումը մի տարի առաջ: Ոստիկանությունը բերման ենթարկեց 30 մասնակցի:

Այս ամենի խորապատկերում «Ռազմավարի զբոսայգին» չպետք է զարմացնի մեզ: Դրա ստեղծումը լիովին համահունչ է այն տրամաբանությանը, որը գերիշխում է  պետությունում. ավտորիտարիզմ ներսում և դրսում:

Աղբյուրը՝ Eurasianet

 

 

Աշխարհում Տարածաշրջան Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Ստեփանակերտի մոտ`«Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)
Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել
Կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է, երկրի զգալի մասը կորսված է, քո կոթողներն աշխարհի աչքի առաջ պղծվում են․ Վահե Հովհաննիսյան
Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին տեղեկությունը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն
Պետրոսյան. Հայաստանում պատերազմի մասնակիցներին ընտրությունների նախաշեմին քրեական գործեր են սպառնում
Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով` չի տվել. Սասուն Միքայելյան
«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը
Թիրախում Քոչարյանն էր, քանի որ 2008 թ. նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը
 Ցածր եկամուտ ունեցող երկրները հրաժարվում են գնել Pfizer և BioNTech  պատվաստանյութը․  Bloomberg
Գերմանիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր  նրանց, ովքեր օգնել են աշխարհն  ազատել ֆաշիզմից
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2 087 հա տարածք
Փորձագետը նշել է խնդիրը, որը խոչընդոտում է Հայաստանի եւ Աբխազիայի միջեւ երկաթգծի բացմանը
Երկիր մոլորակի  յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչը վարակվել է COVID-19- ով
«Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը». Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը ներառվել է The Guardian պարբերականի թեմատիկ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին 33-ամյա վարորդը «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը. նա տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ
ԼՂ-ում ավարտվել է ՌԴ խաղաղապահների համար նախատեսված 30 բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան
ԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր. ուղիղ
Վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Շուշիի ազատագրումը. Սենոր Հասրաթյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տաքսիների ծառայությունների համակարգի փոփոխությունների համար աշխատանքային նոր խումբ է ձևավորվել
Ավելին
Ավելին