f

Անկախ

Գրիգոր Մխիթարյան. «Ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է հաղթահարել»


Ապրիլի 18-ին «Դինամո» ՄՀԿ-ում  կայացավ մարզական և մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունը:
58 կգ քաշային կարգում, սովորության համաձայն, իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 2021 թվականին Հայաստանում լավագույնը ճանաչվեց հավաքականի առաջատար մարզիկ,  աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով նախապատրաստական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
- Շնորհակալ եմ: Մոտ 4 ամիս տևեց նախապատրաստական փուլը: Հայաստանի առաջնությունից առաջ մասնակցեցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ  արժանացա արծաթե մեդալի: Այդ հաջողությունն ինձ ավելի մոտիվացրեց, և մեծ ոգևորությամբ սպասում էի այս ստուգատեսին: Ցանկացած մրցում ինձ համար կարևոր է, յուրաքանչյուր ստուգատեսի  մոտենում եմ ամենայն պատասխանատվությամբ ու հաղթելու ցանկությամբ:


-Մրցակիցների, անցկացրած գոտեմարտերի մասին կխոսեք:
- Պայքարը դիտարժան և հետաքրքիր ստացվեց: 4 գոտեմարտ անցկացրի: Մրցակիցներիս ծանոթ էի, բոլորն էլ փորձառու, արժանի լավ պատրաստված և ուժեղ մարզիկներ էին: Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորովեց, կարողացա ինձ ճիշտ դրսևորել:Կարևորում եմ յուրաքանչյուր հաղթանակ ու ձեռքբերում: Այս հաղթանակն ինձ հնարավորություն տվեց նոր էջ գրելու, նպատակներս ու երազանքներս ավելի հաստատուն դարձնելու: 
Շնորհակալ եմ իմ թիմին, մարզիչներին, ընկերներիս, ընտանիքիս և երկրպագուներին կողքիս լինելու, ինձ ոգևորոլեու և ձեռքբերումներովս անկեղծորեն ուրախանալու համար:


-Համավարակով պայմանավորված՝ 2020-ը մարզական առումով պասիվ տարի էիր: Մարզավիճակը կարողացե՞լ եք լիարժեք  պահպանել այս ընթացքում:
-Դադարներն անշուշտ ազդում են մարզավիճակի վրա, սակայն ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է հաղթահարել, ամեն ինչից ելք գտնել: Ուրախ եմ, որ այս ընթացքում կարողացա հնարավորինս պահպանել մարզավիճակը, բայց աշխատելու տեղ կա, գիտեմ՝ որ ուղղությամբ պետք է մարզվեմ, որ ամեն բան անթերի լինի:


-Առաջնության արդյունքներով ձևավորվեց հավաքականի կազմը, առաջիկա ծրագրերից կխոսեք:
- Արդեն վերսկսկել եմ մարզումները: Առաջիկայում հավաքականի հետ կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի: Կսկսենք նախապատրաստվել մայիսին Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ամեն բան անելու ենք հաղթանակած ելույթներ ունենալու համար:
 

սամբո սպորտ Գրիգոր Մխիթարյան չեմպիոն Հայաստանի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին