f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և նրա տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ընտրություններից առաջ «ընկել են» տնօրենների հետևից


Արարատի մարզի Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Բանն այն է, որ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և նրա տեղակալ Արտավազդ Նազարեթյանը շատ կոնկրետ «ընկել են» տնօրենների հետևից և ընտրություններից առաջ փորձում են ազատվել մարզի ըմբոստ և իրենց հրահանգները չկատարող տնօրեններից։

Դպրոցի տնօրեններին «կոնտրոլ» անելու պարտականությունը դրված է հենց Նազարեթյանի վրա։ Այս գործընթացին, մեր տեղեկություններով, ակտիվ մասնակցում է նաեւ Արարատի նախկին մարզպետ և բոլորի «ուրախություն» Գարիկ Սարգսյանը, որն այժմ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն է, սակայն մարզին առնչվող հարցերով ՔՊ-ում ինքն է հաշվետու։ 


Մեզ ասացին, որ Տիգրան Բաբախանյանին աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս պարբերաբար հանդես է եկել քննադատական գրառումներով, այսինքն՝ բացառվում է, որ ընտրությունների ժամանակ իշխանության օգտին աշխատեր։ Մենք զրուցեցինք Բաբախանյանի հետ՝ հարցրեցինք, թե ճի՞շտ է, որ իրեն ազատել են աշխատանքից: «Ոչ թե ազատել են, այլ իմ ցանկությամբ է եղել, ես իմ դիմումի համաձայն եմ հեռացել դպրոցից»,- պատասխանեց տնօրենը։

Հետաքրքրվեցինք, թե մարզպետարանի հետ տարաձայնություններ ունեցե՞լ է: «Ես մարզպետարանի հետ տարաձայնություն բացարձակ չեմ ունեցել՝ երբևէ, հատկապես կրթության վարչության հետ, մենք համատեղ շատ աշխատել ենք, արդյունավետ աշխատանք է իրականացվել այդ ամբողջ ընթացքում։ Գուցե իրե՞նք ունեն տարաձայնություն, իրենցից պետք է հարցնել։ Չգիտեմ, ամեն դեպքում, ես որևիցե տարաձայնություն չունեմ, ինքս պետականամետ մարդ եմ, ես մտածում եմ իմ պետության սահմանների, անվտանգության մասին և, լինելով մանկավարժ, դաստիարակում եմ երեխաներ և իմ օրինակով ցույց եմ տալիս, թե ինչպիսին պիտի լինի հայրենասեր մարդը, և ես ունեմ շրջանավարտներ, որոնք այս վերջին պատերազմին ինձ հետ միասին գտնվել են պատերազմում ու կռվել են թուրք ոսոխի դեմ։ Ես երբևէ չեմ ուզենա, որ իմ աշակերտը տեսնի, որ մանկավարժը, իր դպրոցի տնօրենը կյանքում որևէ մեկից կարող է վախենալ»,- պատասխանեց Բաբախանյանը։ 

Իսկ ճի՞շտ է, որ դիմում եք գրել, քանի որ հրաժարվել եք ընտրությունների ժամանակ հօգուտ իշխանության աշխատել՝ հարցրինք Բաբախանյանին: «Նման խոսակցություն չի եղել, ինձ առաջարկ չի արվել, թե ընտրությունների ժամանակ ում օգտին աշխատել։ Ընտրությունների ժամանակ ես լինելու եմ այն ուժի կողքին, որը պետական մտածելակերպ կունենա, որը կապահովի իմ պետության անվտանգությունը, որովհետև այս պետությունը ո՛չ կառավարությանն է, ո՛չ իշխանությանն է, ո՛չ մարզպետարանինն է, ո՛չ էլ որևիցե մի չինովնիկինն է։ Այս պետությունը բոլորինս է, նաև` իմը, իմ երեխաներինը, և ես չեմ պատրաստվում հանգիստ նստել, լռել կամ վախենալ ինչ-որ մի բանից և չարձագանքել, չասել ճշմարտությունը։ Ես անձնավորված որևէ մեկի դեմ որևէ բան չունեմ, եթե իմ պետական մտածելակերպը, եթե իմ այն մտքերը, գաղափարները, որոնք վերաբերում են պետական անվտանգությանը, դեմ են որևէ մեկին, ապա այդ մարդիկ խնդիր ունեն մտածելու, թե իրենք որ տեղում են գտնվում»,- պատասխանեց տնօրենը։ 

Բաբախանյանը դպրոցում կենսաբանություն է դասավանդում, նրան հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ իրեն նաև ուսուցչի աշխատանքից են ցանկանում հեռացնել, տնօրենը պատասխանեց․ «Մարզպետարանից ինձ այդպիսի բան անձամբ որևէ մեկը չի ասել, այլ մարդու միջոցով ինձ փոխանցել են, որ ես նաև մանկավարժական գործունեություն չպիտի ծավալեմ, չգիտեմ՝ ինչու, ինչ վտանգ եմ ներկայացնում, գուցե ինչ-որ մեկին նեղացրե՞լ եմ։ Ես որևէ անձի նեղացնելու նպատակ չունեմ, ուղղակի գուցե ես որոշ անուններ տվել եմ՝ այդ մարդկանց ուղղակի հասկացնելու համար, որ իրենց դեմ ոչինչ չունեմ, իմ գրած ստատուսից ու իմ կարծիքից պետք չէ վախենալ, որովհետև ես մտածում եմ պետության մասին, որտեղ ապրում են նաև իրենց զավակները, և ես չեմ պատրաստվում երբևիցե դադարեցնել իմ մանկավարժական գործունեությունը, որովհետև դա ուղղակի դավաճանություն կլինի իմ երեխաների նկատմամբ»,- պատասխանեց Բաբախանյանը։

 

Տիգրան Բաբախանյան աշխատանքից ազատում տնօրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին