f

Անկախ

Ջազի հայկական ասոցիացիան 3 օր ժամանակ է տվել քաղաքապետարանին


Քաղաքապետարանը մերժել է գումար տրամադրել Ջազի հայկական ասոցիացիային, որը նախատեսվում էր 10-րդ անգամ Հայաստանում Ջազի միջազգային օրն անցկացնելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:

Նա նշեց, որ իրենց ասոցիացիան այս տարվա փետրվարին նամակով դիմել է Երևանի քաղաքապետարան ու ստացել բանավոր պատասխան, որ նպատակահարմար չեն գտնում այս տարի նման բան կազմակերպել:

«Մեզ բանավոր առաջարկում են այդ միջոցառումը կազմակերպել այլ ֆորմատով: Առաջարկում են այն չկազմակերպել Կասկադում, այլ կազմակերպել թանգարաններում: Գյումրիում մեր ասոցիացիայի ներկայացուցիչ Մկրտիչ Մանուկյանը դա շատ գեղեցիկ ու բովանդակալից իրականացնում է Գյումրիի 4 թանգարաններում: Մենք գնում ենք, բոլոր թանգարանների հետ պայմանավորվում ենք, խոսում ենք, անցնում է որոշ ժամանակ, Երևանի քաղաքապետարանից բանավոր գալիս է հրահանգ, որ այս տարի չենք ուզում կազմակերպել անգամ այդ ֆորմատով:  Ես հանդիպում եմ քաղաքապետի խորհրդականի հետ, ներկայացնում եմ խնդիրը, որ այս տարի փառատոնը հոբելյանական է, ամբողջ աշխարհում այս օրը նշվում է, և սխալ կլինի, որ Երևանը չնշի:

Տեսնելով, որ ժամանակ չի մնացել, ասում եմ՝ եկեք հրաժարվենք ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանի այցից: Դրանից հետո քաղաքապետարանն արդեն 4-րդ անգամ մեզ բանավոր կերպով ասում է՝ շատ լավ, կազմակիերպում ենք Ջազի միջազգային օրը, բայց էլի այլ ֆորմատով: Առաջարկում են դա կազմակերպել Սիրահարների այգում: Նաև նշում են, որ դրա համար կտրամադրեն 15 մլն դրամ:

Մենք այցելում ենք այգի, 4 տեղ բեմ ենք նախատեսում:

Ացնում է որոշ ժամանակ, իմանում եմ, որ խնդիրներ են առաջացել՝ կապված մեր կողմից ներկայացված ֆայլի հետ, և չեղարկում են օրը: Քաղաքապետի մամուլի խոսնակին եմ հանդիպում, ասում է, որ հետպատերազմյան վիճակ է, կորոնավիրուսի  խնդիրներ, գումարի խնդիրներ կան»,-ասաց նա:

Կամո Մովսիսյանի խոսքով, ինքը հարց է ուղղել, թե ինչու է այդ դեպքում խտրականություն դրվել Թատրոնի միջազգային օրվա և Ջազի միջազգային օրվա միջև, քանի որ Թատրոնի միջազգային օրը նշվել է Երևանում որոշ ժամանակ առաջ՝ տրամադրելով 45 մլն դրամ:

Ըստ Մովսեսյանի, Հակոբ Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ Ջազի միջազգային օրը Երևան քաղաքի միջոցառումների ցանկից հանված է, սակայն այս տարվա բյուջետային ուղերձում միջոցառումների շարքում նշված է նաև Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը:

«Իսկ արդեն ապրիլի 30-ին ասոցիացիան ստանում է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, որտեղ նշված է. «Համերգի կազմակերպման վերաբերյալ Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ-ի ֆինանսական հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է քննություն»:

Կամո Մովսիսյանն ասաց. «Հարգելի քաղաքապետարանի աշխատակիցներ, ես ձեզ տալիս եմ երեք օր, որպեսզի դուք օֆիցիալ հրապարակեք կամ ներկայացնեք Ջազի հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված ֆինանսական հաշվարկը, որտեղ կլինի կնիք և ստորագրություն: Եթե եռօրյա ժամկետում չներկայացնի, այդ հերյուրանքի պատճառով մենք դիմելու ենք դատարան մեր անունը պախարակելու փորձի համար: Ես դա խոստանում եմ»:

Հայաստան Ջազի միջազգային օր Կամո Մովսեսյան Ջազի հայկական ասոցիացիա

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին