f

Անկախ

Ամբողջ բանտով լսվում էր կանանց ճիչը, չէր դադարում երկար․․․


Խոշտանգել։

Ի՞նչ մի բառ ա։ Կարդում ես՝ 19 գերի ընկած հայերի խոշտանգելով սպանել են, 4-ը կին։ Խոշտանգել բառը տանջանքի գործողությունը տեսանելի դարձնո՞ւմ ա, լսվո՞ւմ ա տանջվողի ճիչը, երևո՞ւմ ա նրա արնաշաղախ դեմքը, այլայլված մարմինը բանտի խցում ընկած, ու նորից հարված գլխին, թուք՝ էրեսին։

Խոշտանգելը հայերենում 50 հոմանիշ ունի, 50-ից ո՞ր մեկը կփոխանցի ցավը։ Տանջասպան անե՞լը, գանահարե՞լը, կաշին քերթե՞լը։

Խոշտանգել բառը հեռու հեռու ա, ինչպես տանջասպան հայրենակիցներդ։ Խոշտանգել բառով կզգա՞ս կանանց մարմնի մեջ ներխուժման ցավը, զզվանքը, անելանելիությունը կզգա՞ս։ Նրանց կենսագրությունը աչքիդ կերևա մինչ խոշտանգվելը։

Պատմել են, ասում ա ծանոթս, ամբողջ բանտով լսվում էր կանանց ճիչը, չէր դադարում երկար։ Մի պահ դադարեց։

Նրանք իրենք իրենց անիծո՞ւմ էին, որ հայ են ծնվել, որ հայը խոշտանգման մարմնի էր վերածվել, անպաշտպան մսի կտոր թուրքական առնանդամի առաջ։

Հասարակությունները ծնում են արվեստագետներ, գրողներ, որոնք խոշտանգում բառը կպատկերեին, կնկարագրեին ի պաշտպանություն, ի զորակցություն տառապյալներին։ Բանակի գործն է զենքով կանխարգելել խոշտանգումը, արվեստինը՝ երևակայությամբ, խոշտանգում բառի իմաստավորմամբ, ապրումակցման ներարկմամբ կանխարգելելը խոշտանգումը, քանի որ ապրումակցումը պաշտպանություն է։

Բայց տե՛ս, արվեստագետը, որը բռնաբարության մասին ներկայացում ա արել Հայաստանում, առաջարկում է լինել ուրախ ու շնորհակալ հայերին թուրքի երախը գցած իշխանությունից, որովհետև գետնային անցում են բետոնել։

Գրողը, որը սրտառուչ տեքստերով մարդասիրություն էր քարոզում, խոշտանգման լուրին զուգահեռ ուրախ-ուրախ իրան ա գովազդում, տոն են անում մրցանակաբաշխության այլ գրող ընկերներով։

Կինոգետը, որի չոքերը թուլացել էին, երբ Բրեյվիկի նկար էր տեսել նկարիչների տանը, իսկ Գերմանիայից Արցախ ժամանած կուսակցությանը իրա չիմացությամբ ֆաշիզմի սյունին էր գամել, հիմա հայերի դեմ մշակութային ցեղասպանությունը սվաղում ա՝ մեզ հավասարացնելով ֆաշիստ թուրքերի հետ։

Թատերագետը փիլիսոփայում ա, թե ինչ չուզող են հայերը, որ թուրքի երախը գցած իշխանությանը հավանելու համար իրանից յան են տալիս։

Իսկ գուցե խոշտանգում բառի անտարողունակությո՞ւնն ա, որ տանջասպանությունը անտարողունակ ա նրանց ուղեղին։

(Նկարում՝ Նանոր Պետրոսյանի բեմադրած Բռնաբարություն ներկայացման ազդը, 2016թ․)

 

Հովհաննես Իշխանյան Հայաստան ՖԲ Գրառում հայ գերիներ բռնություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է
Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ
Ավելին
Ավելին