f

Անկախ

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է


Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է:

Օրվա առթիվ հաղորդագրություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ. համաշխարհային օրվա կարգախոսն է  #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք աշխատում են ամեն օր՝ համոզվելու համար, որ համայնքներն ունեն իրենց պաշտպանելու գիտելիքներ և միջոցներ, նվազեցնելու ռիսկերը և ապրելու ապահով ու արժանապատիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարևոր թվեր

Աշխարհում 636 մարդուց 1-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավոր է:

2020 թ 650.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 մարդուց 1-ը աջակցություն է ստացել առողջության և հիգիենայի կանոնների խթանման աշխատանքների արդյունքում։

106.2 միլիոն մարդու կամ յուրաքանչյուր 72 մարդուց 1-ի համար հասանելի ենք դարձրել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

79.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր  97 մարդուց 1-ը ստացել է սնունդ և բնաիրային օգնություն:

Ներկայիս համաշխարհային մարտահրավերների ծավալները երբեմն կարող են ճնշող թվալ: Սակայն համավարակի, հակամարտության, կլիմայի փոխոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակների և աղետների ու ռեսուրսների սղության ռիսկերին առերեսվող համայնքների համար ևս հույս կա։  Այդ հույսը ձևավորվում է աշխարհի մեծ ու փոքր համայնքներում՝ մի մարդու կողմից մյուսի հանդեպ արվող անհամար բարի գործերի շնորհիվ:

Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին և հավաստիանալու, որ նրանք արագորեն վերականգնվում են, կարող են լինել ավելի դիմակայուն և ապրել արժանապատվորեն։Նրանց նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի: 

Համավարակը չի կանգնեցրել մյուս աղետներն ու ճգնաժամերը: Բազմաթիվ մարտահրավերներ լուծման են սպասում, և աշխարհով մեկ շատ համայնքներ վտանգված են: Բարության և աջակցության յուրաքանչյուր դրսևորում նշանակալի է՝ անկախ դրա չափից: Որպես աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանց՝ կարող ենք փաստել, որ այս անհատական գործողությունները, ստանալով հավաքական բնույթ, ունենում են գլոբալ ազդեցություն։

«Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն մեր կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար:  Սա մարդասիրության ուժն է, և  #մենքանկասելիենք։ Շարժման բաղկացուցիչներն են․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 Ազգային ընկերությունները՝ 160 000 տեղական մասնաճյուղերով և շուրջ 14 միլիոն կամավորներով, ԿԽՄԿ-ն և ԿԽՄՖ-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հայաստան Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է
Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ
Ավելին
Ավելին