f

Անկախ

Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են


Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ էին հնչել Երևանում:

Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել էին տղամարդու դի:   Դեպքի վայրում հայտնաբերվել էին ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:   Հայտնաբերվել էր նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել էր բիտա:

 Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Սպանություն ՀՀ Ոստիկանություն Երևան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Seaside Startup Summit ընկերության արձագանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմանը
Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ
ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Ավելին
Ավելին