f

Անկախ

Դուք ազգային անվտանգության ծառայություն եք, ոչ թե իշխանությունների անվտանգության ծառայություն․՛՛Հրապարակի՛՛ խմբագիրը ԱԱԾ-ին


Այսօր Սյունիքում տեղի ունեցող դեպքերի մասին հասարակությունը տեղեկացավ բացառապես լրատվամիջոցների շնորհիվ։ Ընդ որում՝ Սյունիքի մարզպետն էլ այդ մասին տեղեկացավ մեր լրագրողի զանգից։ Եւ եթե Սյունիքի համայնքապետերն ու պայքարող ժողովուրդը չլիներ, բոլոր հնարավոր միջոցներով՝ Պաշտպանության նախարարության, իշխանություններին մոտ կանգնած ուսուցչուհիների ու պատգամավորների, պետական տարբեր ստախոս կառույցների ու պաշտոնյաների միջոցով կրկին ապատեղեկատվություն կտարածեին եւ կհամոզեին, որ ադրբեջանցիների կողմից 3 կիլոմետր ՀՀ սահմանը խախտելն ու հսկայական տարածք ներխուժելը լրագրողների աչքին է երեւացել՝ նման բան չկա։ Արծրունհովհաննիսյանական գործելաոճն այս իշխանությունների կողմից սովորական բան է դարձել։ Ինչպես սովորական է դարձել լրագրողների բերանը փակելը, նրանց հասցեին սպառնալիքներ տեղալն ու տեղեկատվությունը թաքցնելը:


Իսկ Արծրուն Հովհաննիսյանի դերն արդեն ստանձնել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը ոչ միայն կեղծիք է տարածում, այլեւ սպառնալիքներ է տեղում։ Այսօրվա դեպքերի հետ կապված, օրինակ, մի խայտառակ հաղորդագրություն են տարածել, թե․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում․․․ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»:

Այստեղ են ասել՝ տո, լավ է։ Եթե դուք գործիքակազմ ունեք՝ մեր սահմանները պաշտպանեք եւ ՀՀ պետական սահմանը հատած թշնամու զորախմբերի նկատմամբ կիրառեք, այլ ոչ թե Սյունիքում տիրող իրական վիճակը հանրությանը ներկայացնող լրագրողների։ Անհարկի լարվածությունն էլ առաջանում է նրանից, որ դուք ավելի շատ Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելով եք զբաղված, քան մեր երկրի անվտանգությունը։ Իսկ ընդդիմության դեմ պայքարը ձեզ համար ավելի կարեւոր է, քան սահմանախախտ թշնամու դեմ պայքարը։ 

Դուք ազգային անվտանգության ծառայություն եք, ոչ թե իշխանությունների անվտանգության ծառայություն։ Մենք էլ ձեզ ենք հորդորում՝ զբաղվեք ձեր անմիջական պարտականությունների կատարմամբ եւ մի փորձեք պաշտոնական կեղծ լրահոսով կերակրել հասարակությանը՝ մենք դա արդեն տեսել ենք՝ 44 օր շարունակ եւ գիտենք, թե դա ինչ հետեւանքների է հանգեցնում։

 

Արմինե Օհանյան Սյունիքի մարզ ՀՀ ԱԱԾ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան
Seaside Startup Summit ընկերության արձագանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմանը
Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ
ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Ավելին
Ավելին