f

Անկախ

Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան


Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում. ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա եւ իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես, նշեց. «Դա նշանակում է, որ Սեւ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ նաեւ մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն եւ բախում չկա: Երեկվանից տարվում է  աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ  ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են և դա երևում է դեռևս Խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել և մեր միջդիրքային տարածքներով անցնեն ու հասնեն Սև լիճ: Դա առանձին խնդիր է, որ անպայման դիտարկվի:

Երեկվանից քննարկվում է, որ ասվում է՝ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ բոլորի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի և Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»:

Փաշինյանը հավելեց, որ հիմա տեղում ընթանում է աշխատանք. «Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարությումբ ապահովելու վերաբերյալ:

Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է  գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային եւ պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, Փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք, իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր եւ այս խնդիրը մենք պետք է լուծենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել «Սեւ լիճը»»:

Հայաստան ՀՀ Կառավարություն Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Երկարացրեցիք, մամուլի ասուլիս չեմ տալիս». Սյունիքի մարզպետը հեռացավ՝ առանց հարցերի պատասխանելու
ՍԴ-ն իմ դիմումով կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող որոշումը. ՄԻՊ
Արցախի Հաշվեքքնիչ պալատի նախագահի թեկնածու է ներկայացվել Տիգրան Ծատրյանը
Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան
Seaside Startup Summit ընկերության արձագանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմանը
Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ
ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Ավելին
Ավելին