f

Անկախ

Քննարկվել են համատեղ գիտատեխնոլոգիական ծրագիր իրականացնելու հնարավորությունները. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ Այն Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր։

«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարությունների մշակմամբ ու զարգացմամբ։ Ռեկտոր Ալեքսանդր Կուլեշովը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ինստիտուտի ենթակառուցվածքային հնարավորությունները, կրթական ու նորարարական նախագծերը։ «Շատ ուրախ կլինենք կապեր հաստատել Հայաստանի, հայկական գիտական հանրության հետ»,- նշել է Կուլեշովը։ Շրջայցի ընթացքում նախագահը հանդիպել է ինստիտուտում աշխատող մի խումբ գիտնականների հետ, որոնք ներկայացրել են են արհեստական բանականության ու հեռահաղորդակցության ոլորտում իրենց մշակումները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գիտական ու կրթական միջավայրը ժառանգել է խորհրդային տարիների լավագույն ավանդույթները։ «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների լավ դպրոց։ Մեծ հետաքրքրություններ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք Սկոլկովոյի գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ծրագիր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ մասնավորապես ներկայացնելով նախագահական ATOM նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության մշակումն ու զարգացումն է։

Հայաստան ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է
ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ․ Արցախի ՔԿ
McAfee հակավիրուսի ստեղծողին մահացած են գտել բանտախցում
Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել
Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան
«Երկարացրեցիք, մամուլի ասուլիս չեմ տալիս». Սյունիքի մարզպետը հեռացավ՝ առանց հարցերի պատասխանելու
ՍԴ-ն իմ դիմումով կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող որոշումը. ՄԻՊ
Արցախի Հաշվեքքնիչ պալատի նախագահի թեկնածու է ներկայացվել Տիգրան Ծատրյանը
Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան
Seaside Startup Summit ընկերության արձագանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմանը
Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ
ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Ավելին
Ավելին