f

Անկախ

Գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը քառապատկվում է․ Նիկոլ Փաշինյան


Օրինակ՝ գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու  է 367 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ 553 հազար դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստին, անդրադառնալով կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծին, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը, այսօրվա 4 միլիարդի փոխարեն՝ 7,7-7,8 միլիարդ է լինելու, և 2025 թվականին այն դառնալու է 14,4 միլիարդ:

Փոխվարչապետը պարզաբանեց, որ նշած թվերը վերաբերում են միայն բազային աշխատավարձին և ոչ թե ծրագրային ֆինանսավորմանը, թեև այն ևս այս տարի ավելացել է: «Գիտության ոլորտում Հայաստանի նման երկիրն ունեցել է Ալիանյաններ, Մերգելյաններ և Համբարձումյաններ, որևէ բան մեզ չպետք է խոչընդոտի նման գիտնականներ ունենալ նաև տեսանելի ապագայում»,-ասաց նա:

Վահրամ Դումանյանը ևս նախագիծը համարեց սրընթաց և շեշտակի փոփոխություն: «Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 400 դրամ է կազմում, և այս առաջարկից հետո 2025 թվականին կդառնա 276 հազար դրամ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը, ըստ էության, քառապատկում են, զուգահեռ, ինչպես ուսուցիչների մոտ, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու:

«Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների հետ համեմատ: Աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է ձեռնարկվել և գիտությամբ զբաղվելը ավելի գրավիչ դարձնելու մեխանիզմ է գործարկվում, որը իր բարերար ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլ նաև ամբողջ տնտեսության վրա»,-ասաց նա և նշեց, որ սա բավական երկար ժամանակ քննարկվող առանցքային հարցերից մեկի լուծումն է:

Փաշինյանը նշեց, որ 2019-2020 թվականներից մեկնարկեցին այս փոփոխությունները, և այս որոշումները շղթայի մի մասն  են օրենսդրական փոփոխություններից հետո: Նա պատահական չհամարեց, որ մի կողմից  ընդունում են նախակրթության չափորոշիչը, մյուս կողմից գիտական ֆինանսավորման ավելացման որոշում:

Փաշինյանը նաև նշեց, որ շղթայի հիմքում ժողովրդագրությունն է, նաև չլուծված խնդիր ունենք կապված ընդունելության տեղերի հետ, քանի որ բուհական տեղերի բաշխումը և միջին մասնագիտական համակարգի տեղերի բաշխումը և բանաձևային կապը աշխատաշուկայի և տնտեսության հետ չեն կարողացել ձևակերպել:

Հայաստան Նիկոլ Փաշինյան ՀՀ Կառավարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է
Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ
Հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին․ Արցախի նախագահ
Հեռանում եմ. հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին. Արտակ Աղբալյանը դիմում է գրել
ՇՄ նախարարությունը պարզաբանել է «Seaside Startup Summit»-ի անցկացման թույլատվության շուրջ առաջացած հարցերը
Հայկական արմագեդոնը և հայկական հույսը. Ավիգդոր Էսքին
Ավելին
Ավելին