f

Անկախ

Մատենադրանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին


Հայտնի է արդեն, որ Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերության ապացույցն այն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է, և կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կլինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երկվա ներխուժումը Սև լիճ՝ասելով. «30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ...» և ուրեմն «Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,֊ սա մեջբերում է հայ գիտնականից։ Պարզվում է՝ ոչ միայն կան, ոչ միայն նրանք լուրջ մտավորական շրջանակներ են, ոչ միայն իրենց ձախ են հռչակել, «ձախ» խմբավորումների անդամ են, այլև ունեն համախոհների լայն շրջանակ, արտասահմանյան մամուլում հարցազրույցներ են տալիս՝ մեղադրելով հայկական կողմին։

Ներքոդրյալ այդ անձի գրությանը փորձում էի պատասխանել՝ որ 100 տարի թուրքական տարբեր ազգեր հայերին բնաջնջում են, որ, հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունից փոխանցվեց Կովկասի թաթարներ կոչվող թուրքական ցեղին, որը սկսեց բնաջնջել հայերին Բաքվում, Շուշիում, Նախիջևանում։ Որ Արցախը այն կղզյակներից էր, որ փորձում էր դիմադրել այդ բնաջնջմանը, որ ինքնորոշվելու իր դիմադրությանը թուրք֊ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի արդեն երկրորդ ջարդերով ու պատերազմով՝ զենքով եկան, որ կոտորեն Արցախի բնակչությանը և պարտվեցին։ Արդարամիտ դիտորդը կընդունի, որ Արցախի պայքարը արդար է, եթե միայն նայի քարտեզին տեսնելու համար, թե երբեմնի հայերով բնակեցված ծովից ծով Հայաստանից մնացած ինչ չնչին տարածքի վրա են հայերը ծվարել թուրքական լայնարձակ պետությունների արանքում։ Եվ հայերին մեղադրելը, որ պաշտպանական գիծ էին գծել բուն Արցախի ու Հայաստանի տարածքից դուրս, մեղմ ասած անարդար է, իսկ ավելի ստույգ՝ փաստաբանություն է դահճին։

Ի պատասխան այն մեղադրանքի թե այլ պետության տարածք են հայերը մտել. Հանուն արդարության եթե անհրաժեշտ է, նաև պետք է մտնես այլ պետության տարածք(Ինչպես Կուբան արդարությունը պաշտպանելու համար զորք էր մտցրել Անգոլա)։

Ասեի՝ ի՞նչ ես խոսում՝ «Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կենդանի թե մեռած, ունի մեկ իմաստ և նշանակություն՝ ծառայել փողի իշխանությանը», որտե՞ղ էր փողի իշխանությունը՝ Ղարաբաղի մելիքություններից սկսած մինչև 1988֊ի շարժման մեջ, 1990ականների ազատգրական մարտերում, ուր բազմաթիվ անձինք պատերազմ էին մեկնում իմանալով, որ կարող է զոհվեն, ո՞վ կարող էր այսպես վարկաբեկել 200տարուց ավել ձգվող Ղարաբաղի ազատագրական պայքարը. թու՞րքը։ պարզվում է նաև այն հաստատության գիտաշխատողը, որտեղ պահվող մատյանների մի ստվար մասը փրկվել է թուրքական բնաջնջումից, այս խոսքը Հայաստանի Մատենադրանի գիտաշխատողն է ասում։

Բայց ինչ փորձում էի գրել, այնքան հայտնի ճշմարտություն էր թվում, որ ի վերջո դադար առա, որոշեցի մեծ մեջբերում դնել նրանից (ամբողջի հղումը մեկնաբանության մեջ)։

Եվ մի բան, եթե հասկացել եք թե ինչու Հայաստանը պարտվեց և փնտրում եք ևս մի պատճառ, ապա խնդրեմ, ևս մեկը՝ որ Հայաստանի Մատենադրանում այսպիսի գիտաշխատողներ կան(հնարավո՞ր է պատկերեացնել Իսրայելի գիտական հաստատությունում գերմանական նացիզմի կողմնակից)։

Հեղինակ՝ Գայանե Այվազյանը Մաշտոցի անվան Մատենադրանի գիտաշխատող.

«30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել: Այս ամենը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողության հետ: Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթություն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք և զրկված ենք եղել հաղորդակցության միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամենը անվերջ չի կարող արդարացնել և սնել քաղաքական անմեղսունակությունն ու ազգայնական էգոիզմը: Այդպես չի լինում: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից»:

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Արցախ Ադրբեջան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին