f

Անկախ

Անցած շաբաթը. աշխարհ


Ֆրանսիայում քաղաքացիական պատերա՞զմ է հասունանում

Երկուշաբթի ֆրանսիական խիստ պահպանողական Valeurs Actuelles հանդեսում երկրորդ նամակը հրապարակվեց Ֆրանսիայի զինվորականների անունից, որով նրանք երկրի նախագահ Էմանուել Մակրոնին զգուշացնում են իսլամական ֆունդամենտալիզմի սպառնալիքի մասին: Բայց եթե առաջին նամակը, որ հրապարակվել էր ապրիլին, ստորագրել էին մի քանի տասնյակ գործող սպաներ և մոտ 20 պահեստի գեներալներ, ապա նոր ուղերձը անանուն էր: Դրա 40 հազար հեղինակներն իրենց անվանում են տարբեր կոչումներով և տարբեր զորքերի զինծառայողներ: Նրանք դժգոհում էին երկրի քաղաքական իշխանությունից, որը գեներալներին ապստամբի տեղ է դրել, մինչդեռ նրանք սգում են Ֆրանսիայի անկումը:  «Երկրում քաղաքացիական պատերազմ է հասունանում»,- ահազանգում էին գործող զինվորականները:

Ֆրանսիական իշխանությունները խիստ դատապարտեցին երկու նամակների հեղինակներին քաղաքականությանը խառնվելու համար, այն դեպքում, երբ հենց իրենք՝ իշխանություններն են պայքարում իսլամական ֆունդամենտալիզմի դեմ և օրենք են պատրաստում  այդ մասին:

Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը հայտարարեց, որ «քաղաքացիական պատերազմի» սպառնալիքի մասին նամակը ստորագրած զինծառայողները պետք է հեռանան ծառայությունից: Երեքշաբթի նա հանդես եկավ հատուկ ուղերձով: «Առավել խելամիտ քայլ կլիներ լքել մեր կազմակերպությունը, որպեսզի հնարավորություն ձեռք բերվի սեփական գաղափարներն ու համոզմունքներն ազատ արտահայտելու համար»,- ասել է նա: Գեներալը չի խոսել պատժամիջոցների մասին, սակայն նշել է, որ զինվորականները պարտավոր են ձեռնպահ մնալ կարևոր քաղաքական հարցերի շուրջ հանրային բանավեճերին մասնակցելուց:

Իսրայելա-պաղեստինյան հրթիռակոծությունները չեն դադարում

Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) արտահերթ խորհրդակցություն անցկացրեց փակ դռների հետևում՝ կապված Մերձավոր Արևելքում նոր լարվածության հետ, որտեղ ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծում է Իսրայելի տարածքները, իսկ իսրայելական զինված ուժերը ռմբակոծում են Գազայի հատվածի օբյեկտները:

Տարածաշրջանի իրավիճակը շիկացել է մի քանի շաբաթների ընթացքում, իսկ այս լայնածավալ գործողությունների խթանը դարձավ նախորդ ուրբաթ օրը պաղեստինցիների և իսրայելցիների բախումը Ալ-Աքսա մզկիթի մոտ: Պաղեստինցիները պահանջում են դուրս բերել իսրայելցի զինվորներին Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի և Շեյք Ջարախ շրջաններից:

Մի քանի օր տևած փողոցային անկարգությունների հետևանքով տուժեց ավելի քան 300 մարդ: ՀԱՄԱՍ-ը խոստացավ վրեժ լուծել և Իսրայելի վրա առնվազն 150 հրթիռ արձակեց, դրանց զգալի մասը օդում ոչնչացրեց Իսրայելի հակահրթիռային համակարգը: Այս իրադարձությունների կապակցությամբ դատապարտող հայտարարություն տարածեց ԵՄ միջազգային գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Սրվեցին նաև Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները. Էրդողանն Իսրայելն անվանեց «ահաբեկչական պետություն»:

Կրակն ամբողջ շաբաթվա ընթացքում ոչ միայն չթուլացավ, այլև ծավալվեց ավելի մեծ ուժով: «Ասոշեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը հակամարտության նոր ծավալման սկզբից ի վեր ամենազանգվածայինն էր: Իսկ «Ռոյթերի» թղթակիցը հաղորդում է այդ մի գիշերվա ընթացքում ավելի քան 100 ավիահարվածների մասին: Իսկ ընդհանուր հաշվով հակամարտության այս նոր ծավալման ողջ ընթացքում զոհ է գնացել 197 պաղեստինցի, որոնց թվում՝ 59 երեխա և 34 կին:

ՀԱՄԱՍ-ի մարտիկները նույնպես ամենուժեղ հարվածն են հասցրել հակամարտության ծավալման սկզբից ի վեր՝  հրթիռներ արձակելով Իսրայելի մի քանի քաղաքների վրա: Դրանց մեծ մասը, սակայն, որսում է իսրայելական ՀՕՊ-ի «Երկաթյա գմբեթ» համակարգը: Վերջին տվյալներով՝ մի շաբաթվա ընթացքում զոհվել է 10 Իսրայելի բնակիչ, ներառյալ 2 երեխա:

Երեկ՝ կիրակի, ՄԱԿ-ը կոչ արեց երկու կողմերին դադարեցնել կրակը, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը տեղի ունեցողը որակեց «բացարձակապես հրաշավոր»:

Սակայն առայժմ հակամարտող ուժերի առաջնորդները չեն ձգտում հաշտության: Երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարեց, որ գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ կշարունակվի «ողջ ուժով»:

Պաղեստինի սահմաններից դուրս շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունների միջնորդներին ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ դեէսկալացման առաջին պահանջը հրադադարի ռեժիմն է: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի պահանջները ներառում են իսրայելական անվտանգության պաշտոնյաների դուրսբերումն Ալ-Աքսա մզկիթից, հավատացյալների ազատ մուտքն այնտեղ, Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների վտարման դադարեցումը և վերջին սրացման ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը:

Կազանի ողբերգությունը

Կազանում չորեքշաբթի սգո օր էր: Հուղարկավորում էին Թաթարստանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական իրադարձության 9 զոհերին (7 երեխա, մեկ ուսուցչուհի և մեկ դպրոցի աշխատակցուհի): Վիրավորում են ստացել ևս 18 երեխա և 3 մեծահասակ: Ընդ որում, նրանցից վեցը ծանր վիաճում են, երկուսը՝ ծայրահեղ ծանր: Ոճրագործը դպրոցի շրջանավարտ, 19-ամյա Իլնազ Գալյաևն է, որը  ձերբակալված է: Նախնական վարկածներով՝ նա ուղեղի լուրջ հիվանդություն ունի, սակայն դա չի գրանցվել, և նրան զենք ունենալու թույլտվություն է տրվել: Հաղորդվեց, որ դեպքից մի քանի օր առաջ նա գրել է սոցցանցերում, որ մտադիր է շատ մարդկանց սպանել և ինքնասպանություն գործել:

Սա մեծ ցնցում առաջացրեց Ռուսաստանում. վերջին երեք տարվա ընթացքում սա արդեն համանման երկրորդ դեպքն էր (Կերչի քոլեջում սպանվեց 21 մարդ, ներառյալ հարձակվողը): Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է խստացնել քաղաքացիական զենքի թույլտվության կանոնները, սակայն մեկնաբանները նշում են, որ նման հանձնարարություն նա տվել է նաև 2018 թվականին՝ Կերչի դեպքից հետո:

 

Աշխարհում անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին