f

Անկախ

Վարչապետի պաշտոնակատարն իրավունք ունի՞ պետական սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել․ պարզաբանում է սահմանադրագետը


Սահամանդրությամբ Փաշինյանն այս պահին ոչ մի բան է և փաստաթուղթ սորագրելու իրավունք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե հրաժարական տված Փաշինյանը պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ իրավունք ունի՞ ստորագրելու։

«Խնդիրը պաշտոնակատար լինելը չէ նաև։ Երբ վարչապետը հրաժարական է տալիս, Սահմանադրությամբ էլ ոչ մի բան է։ Էլ չեմ ասում ԱԺ-ում 2 անգամ չընտրվելուց հետո։ Այսինքն՝ նա վարչապետի պաշտոնակատար լինելու իրավունք չունի։ Սա սահմանադրության կոպիտ խախտում է։ Դրանով բոլոր հարցերի պատասխանը տրվում է»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ կապ չունի, թե գլոբալ խնդրի հետ կապված որոշում է ընդունում, թե ընդամենը մեկին պաշտոնի է նշանակում, Փաշինյանը դրա իրավունքը չունի։ «Սա իշխանության յուրացում է նշանակում։ Ցանկացած գործողություն վարչապետի պաշտոնկատարի կարգավիճակով իշխանության յուրացում է նշանակում, ինչը հանցագործություն է։ Այս պահին էլ նա որևէ քայլ իրականացնելու իրավունք չունի»։

Այսուհանդերձ, Փաշինյանը արդեն հայտարարել է, թե պատրաստ է նման բան ստորագրել, եթե մեր Սահմանադրության հետ հակասությունը մի կողմ թողնենք, միջազգայնորեն իրավական ուժ չի՞ ունենալու այդ ստորագրությունը, հարցին ի պատասխան Այվազյանն ասաց․ «Ամենևին պետք չէ միջազգային իրավունքը ֆետիշացնել, մեր գլխին դնել։ Այսօր կա միջազգային կոնվենցիոնալ իրավունք։ Պետություններն ունեն փոխադարձ շահեր, երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանագրեր են կնքում և առաջնորդվում են իրենց շահերով։ Այս պարագայում դա մեզ համար ոչինչ է։ Այն իշխանությունը, որը գալու է Փաշինյանից հետո պետք է միանշնակ նոյեմբերի 9-ին նրա կողմից ստորագրած փաստաթուղթն առ ոչինչ ճանաչի»։

Ըստ սահմանադրագետի, դա հակասահմանադրական փաստաթուղթ է, որը չի վավերացվել ոչ ԱԺ-ում, ոչ էլ ՍԴ-ում։ Այս դեպքում ևս, նրա պնդմամբ, Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթուղթ չի կարող իրավական ուժ ունենալ։

Վարդան Այվազյան Սահմանադրություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
«Իրավունք». Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. Իշխանության «փորացավը» պաշտոնյաներն են
Ավելին
Ավելին